Հույս ունեմ՝ նա կկnտրի վիզը․ Փիմբլեթը սկանդալային հայտարարություն է արել Ծառուկյանի հասցեին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման 5-րդ համարը՝ Փեդի Փիմբլեթը, կոշտ և վիրավորական արտահայտություններով է անդրադարձել իր քաշային կարգի առաջատար Արման Ծառուկյանի վերջին ելույթներին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ծառուկյանը UFC-ի շրջանակում հաղթանակ էր տոնել Դեն Հուկերի նկատմամբ, ինչից հետո գրեփլինգի կանոններով գոտեմարտ էր անցկացրել Մեհդի Բայդուլաևի և Շարաբուտդին Մագոմեդովի (Շարա Բուլետ) դեմ։

MMA Guru-ին տված հարցազրույցում Փիմբլեթը քննադատել է թե՛ Հուկերի, թե՛ Ծառուկյանի գետնի վրա պայքարի հմտությունները․

«Հուկերն այնքան ապաշնորհ է գրեփլինգում, որ նույնիսկ չէր կարողանա պոկել բռնաբարողին իր մոր վրայից։ Իսկ ահա բուն Արմանին քիչ էր մնում խեղդեր Շարա Բուլետը։ Լինելով մաքուր «հարվածային» ոճի մարտիկ՝ Շարան քիչ էր մնում խեղդող հնարքի մեջ գցեր Արմանին», — նշել է բրիտանացին։

Փիմբլեթը չի սահմանափակվել քննադատությամբ և դաժան մաղթանք է հղել հայ մարտիկին․

«Նախկինում ես ևս հաճախ էի մասնակցում գրեփլինգի մրցումների, սակայն այժմ կենտրոնացած եմ իսկական մենամարտերի վրա։ Արմանը կարող է զբաղվել ինչով ցանկանում է։ Հույս ունեմ, որ նա կկոտրի իր վիզը ըմբշամարտի գոտեմարտի ժամանակ»,- եզրափակել է 31-ամյա մարտիկը։

Փեդի Փիմբլեթը UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի կոչումը կվիճարկի Ջասթին Գեյջիի հետ հունվարի 25-ին Լաս Վեգասում (ԱՄՆ) կայանալիք UFC 324 մրցաշարի շրջանակում։

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները