Ներքաղաքական տարվա... զրոյական կետը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թվականի հենց տարեսկզբից ակնհայտ էր, որ երկրի հասարակական ու քաղաքական կյանքը գտնվում է (և գտնվելու է) վերաձևավորման ու որոնումների փուլում, որտեղ իշխանության, ընդդիմության, քաղաքացիական հասարակության հարաբերակցությունը, հասարակական տրամադրությունների փոփոխությունները, ինչպես նաև արտաքին ազդեցությունների ինտեգրումը որոշիչ դեր են խաղալու ինչպես ընթացիկ իրադարձությունների, այնպես էլ ապագա քաղաքական գործընթացների զարգացման տեսանկյունից՝ հատկապես հաշվի առնելով հաջորդ տարի սպասվող խորհրդարանական ընտրությունների նշանակալի ազդեցությունը։

Ինչպես անցած տարիների ընթացքում, այնպես էլ անցնող տարում ներքաղաքական կյանքի շարժիչ ուժը մնաց ատելության, փոխադարձ անհանդուրժողականության և հայհոյախոսության մթնոլորտը։ Բնական է, որ այսպիսի թունավոր մթնոլորտի պարագայում կառուցողական ու բովանդակային քննարկումներն անհնար են դառնում։ Արդյունքում քաղաքական հարթակներում ավելի շատ ականատես աղանք փոխադարձ մեղադրանքների, քան բովանդակային քննարկումների։

Ու չնայած այն հանգամանքին, որ ՀՀ իշխանությունները հայտարարում էին ժողովրդավարական արժեքներին հետևելու և գրանցված առաջընթացի մասին, մեր երկրում բոլոր ժողովրդավարական ավանդույթները հետևողականորեն լիովին ոտնահարվեցին ու շարունակում են ոտնահարվել։ Դրա արդյունքում քաղաքական հետապնդումները հասան իրենց գագաթնակետին (չնայած, ինչպես շատ փորձագետներ են նկատում, ամեն ինչ դեռ առջևում է, և գուցե դեռ չենք էլ հասել գագաթնակետին)։ Իրավիճակը ցույց տվեց, որ եթե որևէ անձ քաղաքականությամբ է զբաղված ու, առավել ևս, ընդգրկված է ընդդիմության շարքերում, ապա իրավապահ մահակի պոտենցիալ թիրախ է։

Միևնույն ժամանակ, իրավական ճնշումների տակ հայտնեցին մի շարք բարձրաստիճան եկեղեցականներ, ինչը պայմանավորված էր Եկեղեցի-քաղաքական իշխանություն սուր հակադրության դրսևորումներով։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ երբևիցե չէր արձանագրվել նմանատիպ դեպք, որ Եկեղեցին՝ որպես առանձին ինստիտուտ՝ իր բոլոր թերություններով հանդերձ, հարձակման ենթարկվեր քաղաքական իշխանության ղեկավարի կողմից, որը ոտնատակ է տալիս գրված ու չգրված բոլոր բարոյական ու իրավական նորմերը։

Բացի այդ, Փաշինյանի գլխավորած իշխանությունը շարունակեց վարկաբեկել մեր ազգային արժեհամակարգը՝ պատմությունից մինչև ազգային սիմվոլներ։ Դրա արդյունքում էլ ձևավորվեց, այսպես կոչված, «իրական Հայաստանի» կոնցեպտը, որը ձևախեղում է հայ ժողովրդի պատմական անցյալը։

Այս ամենի հետ մեկտեղ 2025 թվականի ընթացքում արդեն պարզ դարձավ, որ Փաշինյանը ընտրություններին գնալու է «խաղաղության օրակարգով», որի հիմնաքարը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումն է, ինչի այլընտրանքը ներկայացվում է նոր պատերազմը։ Բայց իրավիճակը շատ փխրուն է, ու միջազգային իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ փխրուն խաղաղությունը շատ արագ կարող է փլուզվել, որին կհետևի էսկալացիայի հերթական փուլը։ Չնայած, խաղաղության որևէ փաստաթուղթ ստորագրված էլ չէ...

Մինչ Հայաստանը տարվա ընթացքում շարունակում էր զիջումներ կատարել Ադրբեջանին, իշխող քաղաքական ուժի վարկանիշն ու ժողովրդականությունը գահավիժում էր։ Քանի որ ՔՊ-ն մեկ անձի կուսակցություն է, նրա համար կործանարար է, որ հատկապես թուլացել են Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիրքերը՝ հանգեցնելով նրա վարկանիշի կտրուկ անկման՝ հասնելով 11,5-13 %-ի: Այսինքն, նա այլևս ընդմիշտ կորցրել է իր ժողովրդականությունը, իսկ իր կուսակցությունը, որպես քաղաքական միավոր, ընդհանրապես չունի վարկանիշի նշույլ։ Սա նշանակում է, որ արդար, ազատ, ազնիվ ընտրությունների պարագայում, ՔՊ-ն մաքսիմում կարող է հույս ունենալ հաղթահարել անցողիկ շեմը: Դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հակաժողովրդավարական ընտրությունների, իսկ դրա համար փորձում է աջակցություն գտնել դրսում, որ արտաքին ուժերն իրեն սատարեն վերատադրվելու հարցում՝ ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունքում։

Ադրբեջանում անհանգստության նշաններ կան Հայաստանում ընդդիմության ակտիվացման հետ մեկտեղ, ու բացառված չէ, որ գործող իշխանություններին աջակցելու նպատակով Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից սիմվոլիկ քայլերը շարունակվեն, որպեսզի Փաշինյանի իշխանությունը հաջորդ տարի վերարտադրվի և շարունակի զիջումների ուղեգիծը։

Մյուս կողմից՝ չնայած այն հանգամանքին, որ տարեսկզբից իշխող քաղաքական ուժի դիրքերը շարունակեցին թուլանալ, ինչը պայմանավորված էր ինչպես ներքին դժգոհությամբ, այնպես էլ երկրի շահերը պաշտպանելու տեսանկյունից ապաշնորհ արտաքին քաղաքականությամբ, ընդդիմադիր ուժերն այդպես էլ չկարողացան օգտվել պահից ու իշխանափոխություն իրականացնել։ Անցնող տարվա ընթացքում ընդդիմությունն այդպես էլ զերծ մնաց փողոցային շարժումից՝ իր ուժերն ավելի շատ կենտրոնացնելով հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունների ուղղությամբ։ Հիմա ընդդիմադիր դաշտում նոր վերափոխումներ են սկսվել, նոր ուժեր են հայտ ներկայացրել՝ խորհրդարանում հայտնվելու, ինչու չէ՝ իշխանափոխության հասնելու ուղղությամբ։

Սակայն ընդդիմադիր ուժերին դեռևս չի հաջողվում միասնական հարթակ ձևավորել, իսկ որոշ դեպքերում էլ այս քաղաքական միավորները զբաղված են ավելի շատ միմյանց մրոտելով, քան իշխանություններին քննադատելով, ինչը պարզապես ջուր է լցնում Նիկոլ Փաշինյանի ջրաղացին: Ընդդիմադիր դաշտում նոր միավորումներ և դաշինքներ ձևավորելու, ինչպես նաև սկզբունքային որոշ հարցերի շուրջ ֆիզիկապես չմիավորված ուժերի միջև համաձայնություններ ձեռք բերելու հարցում 2026 թվականի սկիզբը վճռական է լինելու։

Ինչ վերաբերում է հանրությանը, ապա տարվա ընթացքում հասարակության ներսում պահպանվեց առավելագույն իներտությունը քաղաքական գործընթացների նկատմամբ, որը մարդկանց կողմից քաղաքականությունից հիասթափության արդյունք էր։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները