«Եթե գյուղերը դատարկվեն, դրանով կկորցնենք ամեն բան». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունն ավելի քան տասը տարի գործունեություն է ծավալում Հայաստանում և արտերկրում՝ իրականացնելով տեղական ու միջազգային նախագծեր, որոնք ուղղված են հայ ժամանակակից արվեստի ոլորտում ստեղծագործող արվեստագետների ու նրանց ստեղծագործությունների հանրահռչակմանը:

Սյունիքի մարզի Շվանիձոր բնակավայրում ժամանակակից արվեստի կենտրոն հիմնելու ծրագիրը նմանատիպ նախագծերից մեկն է։ Երբ կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանից հետաքրքրվում ենք, թե ինչու ընտրությունը կանգ առավ Շվանիձորի վրա, արձագանքում է՝ որպես հասարակական կազմակերպություն, իրենց համար շատ կարևոր է մասնակցություն և ներդրում ունենալ մշակույթի ապակենտրոնացման գործընթացին։ «Երկար մտորելուց հետո որոշեցինք, որ դա պետք է լինի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքը։ Այն ռազմավարական շատ կարևոր կետ է բոլոր առումներով՝ և՛ քաղաքական, և՛ մշակութային, և՛ արդյունաբերական: Ընդհանրապես, բոլոր առումներով Սյունիքը շատ կարևոր է մեզ համար։ Ուղևորվեցինք Մեղրի, նախապես տեղեկացել էինք Նռնաձոր, Շվանիձոր գյուղերի մասին, հետաքրքրված էինք տեսնելու, թե Մեղրիին հարակից ինչպիսի բնակավայրեր կան։ Մեզ համար կարևոր էր մեկ բնակավայր դարձնել արդի արվեստի կենտրոն, որ բոլոր բնակիչները մասնակցեին այդ կենտրոնի կայացմանը։ Համայնքապետի օգնությամբ և աջակցությամբ մեկնեցինք Շվանիձոր, գյուղը մեզ շատ գրավեց։ Գյուղի վիզուալ տեսքը՝ լեռների վրա առկա ավերակներով և ճարտարապետական ու պատմամշակութային կառույցներով, շատ գրավիչ էր։ Աշխարհագրական առումով այն անմիջապես Արաքսի ափին է։ Երբեմն տպավորություն է, որ ձեռքդ պարզես, կհպվես նաև Իրանի լեռներին։ Շվանիձորի մշակութի տունը, որը, կարծում եմ, մեր հանրապետությունում բացառիկ կառույց է, մեզ վրա մեծ տպավորություն թողեց։ Մշակույթի տան մեջ առկա է նաև կինոթատրոն։ Այդտեղ հնարավոր կլինի և՛ համերգներ, և՛ կինոդիտումներ, և՛ ցուցադրություններ, և՛ ցանկացած ծրագիր կամ նախագիծ անցկացնել»,«Փաստի» հետ զրույցում ասում է Հարությունյանը։ Այս նախաձեռնությունը մեծ ոգևորությամբ են ընդունել նաև տեղի բնակիչները։ «Կարծես սպասում էին, որ երբևիցե անդրադարձ կլինի իրենց բնակավայրին և իրենց»։ Այս կարևոր գործը կյանքի կոչելու հարցում կազմակերպությունը կարողացել է նախագծի շուրջ միավորել պետությանը, համայնքին և նրա բնակիչներին, ինչպես նաև միջազգային գործընկերներին։ «ՀԿ-ն ինքնուրույն կարող է որոշ հարցեր լուծել և որոշ նախագծեր իրականացնել։ Մեղրիի շրջանում այսպիսի լայնածավալ ծրագիր իրականացնելիս, երբ բնակավայրը վերածվում է արդի արվեստի կենտրոնի, կարևոր էր ունենալ պետության համաձայնությունը տվ յալ նախագծի մեկնարկի համար։ 2023 թվականի հունվարին այս ծրագրի վերաբերյալ առաջին նամակն ուղղեցինք վարչապետին։ Մեկ շաբաթվա ընթացքում պատասխան ստացանք, որ հավանել են ծրագիրը, ընթացք են տալիս դրան։ Կառավարությունը նամակներ ուղղեց և՛ տարածքային կառավարման, և՛ ԿԳՄՍ նախարարներին։ Մեր հերթին հանդիպումներ ունեցանք «Գյոթե» և Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտների հետ։ Միևնույն ժամանակ, կարևորելով սահմանը Իրանի հետ, անձամբ հանդիպեցի ԻԻՀ դեսպանի հետ, ով մեզ ուղղորդեց Իրանի մշակութային կենտրոնի տնօրենի մոտ։ Երբ ծրագիրը մտնի գործնական փուլ, իրանական կողմը մեզ կաջակցի։ Կարևոր էր, որպեսզի մասնավոր և պետական հատվածի համագործակցության արդյունքում ստեղծվի կարևոր մի մարմին։ Իհարկե, ուժ էր տալիս այն փաստը, որ երբ առաջին անգամ թակեցինք Մեղրիի համայնքապետարանի դուռը, մեզ գրկաբաց ընդունեցին և ուղեկցեցին և՛ Շվանիձոր գյուղ, և՛ Մեղրիի տարբեր բնակավայրեր»,-նկատում է մեր զրուցակիցը։ Իսկ ո՞ր փուլում է ծրագիրը։ «Համայնքապետարանն այս ծրագրի իրականացման առաջին փուլի համար 7 տարածք է տրամադրել, որոնց շարքում են և՛ մշակույթի տունը, և՛ գործարանի շենքը, որը հետագայում ծառայելու է որպես արդի արվեստի թանգարան, նաև լրացուցիչ 5 տարածք, որտեղ կարող ենք ճարտարապետական նախագծեր իրականացնել և որոշել, թե այդ 5 տարածքից որն ինչ է դառնում։ Օրինակ՝ գուցե դա դառնում է գեղեցիկ հյուրանոց, որտեղ կբնակվեն օտարազգի արվեստագետները։ Մեր գաղափարն է նաև, որ իրենց կեցությունից հետո մեկական աշխատանք թողնեն գյուղին, որպեսզի այնտեղ ձևավորվի ժամանակակից արվեստի հավաքածու։ «Շվանիձոր» ծրագրի շրջանակում համագործակցում ենք «Սնխչյաններ» ճարտարապետական արվեստանոցի հետ, և Աշոտ Սնխչյանը արդեն երկու տարածքի վերաբերյալ մշակել է նախագիծը, որը հավանության են արժանացրել և՛ համայնքապետարանը, և՛ մյուս կառույցները։ Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ 2026 թվականի գարնանը Շվանիձորում իրականացնենք պիլոտային ծրագիր, որը կոչվում է «Շվանիձոր. արդի արվեստի փառատոն»։ Այն ունենալու է հանրապետական բնույթ, պետք է բոլոր մարզերի արվեստագետներին համախմբենք Շվանիձորում»,-նկատում է նա։

Այժմ կազմակերպությունն աշխատում է ֆոնդահայթայթման ուղղությամբ «Պիլոտային ծրագրի իրականացման պարագայում արվեստագետների և մշակութային գործիչների միջոցով ցանկանում ենք ավելի ուշագրավ դարձնել այդ նախագիծը։ Ցանկանում ենք նաև այդ փառատոնի շրջանակում կազմակերպել պանելային քննարկումներ, որոնց ընթացքում պետք է ներկա լինի յուրաքանչյուր մարզի համայնքապետարանի մշակույթի պատասխանատուն։ Մեր փառատոնի շրջանակում մարզերը կներկայացնեն իրենց տեսլականը՝ արդի արվեստի զարգացման և հանրահռչակման վերաբերյալ տվյալ մարզում»,-հավելում է Հարությունյանը՝ ընդգծելով, որ այս ամենը հինգ տարվա նախագիծ է, որը կյանքի է կոչվելու փուլային տարբերակով։

Առաջին հերթին, ըստ մեր զրուցակցի, այս ծրագիրը կարևոր է ռազմավարական առումով, որ կարողանանք մշակույթի և արվեստի միջոցով ամրակայել մեր հարավային սահմանը։ «Նաև արվեստի միջոցով կկարողանանք միջազգային հանրության ուշադրությունը գրավել այդ տարածաշրջանի վրա։ Մայրաքաղաքը մայրաքաղաք է դառնում իր գյուղերով, եթե գյուղերը չլինեն ամրակայված, այնտեղ կյանքը չեռա, չենք կարող երաշխիք ունենալ, որ մայրաքաղաքը կարող է հարատև լինել։ Եթե գյուղերը դատարկվեն, երիտասարդները մտածեն միայն մայրաքաղաք գալու մասին, դրանով կկորցնենք ամեն բան։

Մշակույթը ամենահզոր և ամենափափուկ զենքն է ցանկացած քաղաքական հարցի լուծման համար։ Այնտեղ բնակվող երեխաները և երիտասարդները սպունգի նման ընկալում են ամենը, ինչ իրենց ասում ենք, ուղղակի նրանք չունեն այդ մշակութային սնունդը, և այդ պատճառով մեր համայնքների և երիտասարդների ներուժի մի մասը մնում է չբացահայտված»,-եզրափակում է Սոնա Հարությունյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

        
դիտվել է 33 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները