Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վտանգավոր հայտարարություններ անելը Նիկոլ Փաշինյանի կողմից մի տեսակ արդեն օրինաչափություն է դառնում: Թերևս կարելի է ասել՝ դարձել է: Վտանգավոր հայտարարություններ, որոնք, ի վերջո, ճակատագրական նշանակություն են ունենում՝ միշտ ի վնաս Հայաստանի ու հայ ժողովրդի:

Հիմա չենք ուզում անդրադառնալ հարցին՝ Փաշինյանը նման հայտարարություններ դիտմա՞մբ է անում, թե՞ չհասկանալով խնդիրներն ու երևույթները, չտիրապետելով դրանց խորքային էությանն ու բովանդակությանը: Դա առանձին խոսակցության թեմա է: Էականն այն է, որ ամեն պարագայում հետևանքները լինում են ծանր, ծանրագույն, որոշ դեպքերում՝ անդառնալի:

Վերցնենք հենց թեկուզ «Արցախը Հայաստան է, և վերջ»-ը: Հիշեցնենք՝ 2019 թվականի օգոստոսին, Համահայկական խաղերի բացմանն ընդառաջ, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ այդ հայտարարույթունն արեց Նիկոլ Փաշինյանը: Հիմա արդեն հայտնի է, որ նա նման բան հայտարարեց գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ներկայացրել էին հիմնախնդրի կարգավորման կոնկրետ առաջարկություններ: Իսկ Փաշինյանն այդ առաջարկությունները ոչ միայն մերժեց, այլև հիշյալ հայտարարությամբ զրոյացրեց բանակցությունների առարկան, բանակցությունները շարունակելու իմաստը:

Բայց քանի որ նախորդ համարում հանգամանորեն անդրադարձել ենք այդ՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» փաշինյանական հայտարարությանն ու դրա հետևանքներին, միանգամից ու սահուն անցնենք անհամեմատ ավելի թարմ «փայլատակմանը», որն իր վտանգավորության աստիճանով չի զիջում արդեն դիտարկվածին:

Եվ այսպես, Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ադրբեջանին առաջարկում է միասին «ճանապարհային քարտեզ» մշակել ու զուգահեռաբար փակել Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի ու, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները:

Ինչի մասին է խոսքը, և ինչով է Փաշինյանի այսօրինակ մոտեցումը վտանգավոր:

Ամենից առաջինը. հայտնի է, որ Ալիևը, ադրբեջանական իշխանությունները որդեգրել են մի պետական դիրքորոշում, որ Հայաստանի տարածքը «Արևմտյան Ադրբեջան» է, ու առնվազն 300 հազար ադրբեջանցի պետք է «վերադառնա» հիշյալ «Արևմտյան Ադրբեջան», այն է՝ քաղաքացու իրավունքով հաստատվի Հայաստանում: Ադրբեջանական հակահայ վարչախմբի համար սա քաղաքական կոնկրետ ծրագիր է, որը նրանք իրագործում են ամենատարբեր դրսևորումներով, ընդհուպ՝ նշված անվանմամբ հեռուստաընկերություն գործարկելը, ամենատարբեր հարթակներում շարունակաբար այդ հարցը բարձրացնելը և այլն:

Ի լրումն ամենի, նույնիսկ Փաշինյանի ու ՔՊ-ի համար սա զգայուն թեմա է: Զգայուն բացառապես այն իմաստով, որ երբ նույնիսկ խուլ գյուղերի քպականների գիտակցությանը հասնի, որ ադրբեջանցիները հարյուր հազարներով լցվելու են Հայաստան, գրավեն իր տունը, տեղը, ունեցվածքը, ապա հազիվ թե նույն Փաշինյանին վարչապետի պաշտոնում տեսնել կամենան: Այսինքն, երբ Ալիևը նորից ու նորից Հայաստանն ադրբեջանիզացնելու մասին է հայտարարում, Փաշինյանը նեղսրտում է «կիրթ» գործընկերոջից, որ նման բացահայտ ակնարկներով նվազեցնում է իր վերարտադրվելու հնարավորությունները: Ու հիմա իբր «փոխզիջում» է գտել ու առաջարկում է, որ Ալիևը «փակի» «Արևմտյան Ադրբեջանի» թեման, փոխարենը՝ փակվի նաև Արցախի հայության՝ իր բազմահազարամյա բնօրրան վերադարձի իրավունքի հարցը:

Բայց բուն հարցն այն է, որ նախ՝ «թեմաները» համադրելի չեն, ավելին՝ դրանք ընդհանրապես տարբեր հարթություններում գտնվող հարցեր են:

Երբ ադրբեջանական կողմը խոսում է Հայաստան ադրբեջանցիների, այսպես ասած, «վերադարձի» հնարավորության մասին, ապա հայկական կողմից դրան համարժեք պատասխանը կարող է ու պետք է լինի Բաքվի, Գանձակի, Սումգայիթի, Դաշքեսանի և ադրբեջանական այլ բնակավայրերի հայերի վերադարձի իրավունքի մասին բարձրաձայնելը, բայց ոչ Արցախի: Արցախի հայության վերադարձի իրավունքը ոչ միայն լրիվ այլ հարթության վրա է, այլև միջազգային իրավունքի, մարդու, ժողովուրդների անկապտելի իրավունքների տեսանկյունից միանգամայն իրավաչափ է, հիմնավոր ու, Փաշինյանի սիրած բառով ասենք, լեգիտիմ: Սկզբունքորեն, ադրբեջանական վարչախումբը Արցախի հայության նկատմամբ իրականացրել է ազգային ու կրոնական հիմքով էթնիկ զտում, կոտորածի և բռնության սպառնալիքի տակ Արցախի հայությունը ենթարկվել է բռնագաղթի, հեռացել հազարամյակներով շենացրած հայրենիքից: Պատմականորեն հայկական Արցախից: Ով ինչը ինչպես ուզում է «ֆռռացնել», միևնույնն է, միջազգային իրավունքի տեսակետից դա կոչվում է ցեղասպանություն և հայրենազրկում:

Այնպես որ, Արցախի հայության վերադարձի իրավունքը անկապտելի է: Ավելին, դա ոչ մի պարագայում Փաշինյանի որոշելու հարցը չէ: Էլ ավելին, այն չի կարող փակվել զուտ այն պատճառով, ինչ է թե Արցախը աղետի մատնած ու, որոշակիորեն, իր վարած «քաղաքականությամբ» Արցախի հայաթափման ողբերգությանը հանգեցրած Նիկոլ Փաշինյանը կամ նրա որևէ կուսակից այդպիսի ցանկություն ունի: Դա՝ իր հերթին:

Սակայն Փաշինյանի հայտարարության կամ առաջարկության բուն վտանգը նաև մի փոքր այլ է: Բանն այն է, որ Փաշինյանը հավասարության նշան է դնում Արցախի հայության վերադարձի իրավունքի ու Ալիևի մոգոնած «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական շանտաժի նախագծի միջև: Իսկ դա ուղիղ գծով նշանակում է, որ Փաշինյանը որոշակիորեն լեգիտիմացնում է Հայաստանը «ավտովազքով» գրավելու և ադրբեջանականացնելու, «Արևմտյան Ադրբեջանի» վերածելու ալիևյան նկրտումները:

Այս առումով դրվար է չհամաձայնել նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի դիտարկմանը. «Այս թեմաների միջև հավասարության նշան դնելով՝ Փաշինյանը այսօր մի «ձեռքբերում» է ունեցել միայն. նա Ադրբեջանի համար ճանապարհ է բացել՝ միջազգային իրավունքի տեսանկյունից որևէ լեգիտիմություն չունեցող ոտնձգությունը Հայաստանի հանդեպ օրակարգ բերելու համար»:

Ու այստեղ այլ հարցեր են ծագում: Օրինակ՝ այդ ինչպե՞ս է լինում, որ Փաշինյանը, իբր դիրքավորվելով որպես ծայրահեղ հայրենասեր, բոցաշունչ հայտարարություններ անելով, ըստ էության, երկիրն ու ժողովրդին նետում է արկածախնդրության հորձանուտը: Ինչպե՞ս է լիում, որ Փաշինյանը շարունակաբար խոսում է խաղաղության մասին, բայց պատերազմներ, ռազմական բախումներ, գոյութենական սպառնալիքներ է ստեղծում մեր ժողովրդի համար: Ինչպե՞ս է լինում, որ Փաշինյանը բղավում է՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», իսկ հետո կանգնում ու առանց կարմրելու ասում է, թե՝ Արցախը ադրբեջանական է, երբեք հայկական չի եղել ու էլ երբեք չի լինելու, իսկ արցախցիների վերադարձի հարցն էլ շատ վտանգավոր է: Ինչպե՞ս է լինում, որ Փաշինյանի բոլոր նման հայտարարությունների, Փաշինյանի գլխավորած իշխանության կատարած քայլերի հիմնական ու առաջին շահառուն... Ադրբեջանն ու ադրբեջանցիներն են: Սրանք հռետորական հարցեր են, քանի որ ահա արդեն 7-8 տարի է, ինչ իրական կյանքում տեսնում ենք, թե... «ինչպես է լինում»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները