Քանիսի՞ն կարող են բանտ նստեցնել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց ընդհանուր թիվը այս պահին մոտ 2845 է: Այդ մասին երեկ տեղեկացրել է ԱՆ քրեակատարողական ծառայության պետը: Նա նաև հայտարարել է, որ ՔԿՀ-ներում ունեն մինչև 4000 անձի պահելու հնարավորություն:

Դե ինչ, ինքնին հետաքրքիր փաստ է: Սա նշանակում է, որ ընթացքում որևէ քրեական գործ չքննվի, անազատության հետ կապված որևէ դատավճիռ չկայացվի, Փաշինյանը կարող է ևս 1115 ընդդիմադիր գործչի կամ պարզապես իր «թանին թթու ասողներին», անգամ 70-անց թոշակառուների տեղավորել: Դրանից հետո բանտերում արդեն ազատ տեղ չի լինի: Բայց քանի որ մենք երթուղային միկրոավտոբուսներ և «բարեփոխված» ավտոբուսներ տեսած հասարակություն ենք, կարելի է ասել, որ ցանկության դեպքում կարելի է բանտերում տեղավորել ոչ թե 1100, այլ ևս 2200 հակաիշխանական քաղաքացիների:

Բայց այդքանով էլ Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանության համար «լավ լուրերը» սպառվում են: Նրանց համար վատ լուրն այն է, որ իրականում Հայաստանում իշխանության դեմ տրամադրված, Փաշինյանին ու նրա իշխանությունը չընդունողները, սոցցանցերում և դրացից դուրս իշխանությունների մասին «քրեականին մոտ» արտահայտվողները ոչ թե հազարներ են, ոչ թե 2 հազարից, նույնիսկ 4 հազարից շատ են (եթե նույնիսկ բոլորին ազատ արձակի՝ ընդդիմացողների համար տեղեր բացելու նպատակով), այլ հարյուր հազարավորներ են: Իսկ բոլորին առավելագույնը 4000 տեղանոց բանտերում Փաշինյանը չէ, ով ուզում է լինի, չի կարող տեղավորել այս իշխանությանը մերժող բոլոր քաղաքացիներին:

Իսկ մյուս կողմից... Ակամայից վերհիշում ես Հակոբ Պարոնյանի հայտնի արտահայտությունը, բայց մի փոքր այլ շեշտադրությամբ, ավելի ճիշտ՝ մի փոքր «արդիականացրած»: Մասնավորապես, բանտ Նիկոլ Փաշինյանի իշխանավարած Հայաստանում կնշանակի բանտ բանտի մեջ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ Փաշինյան Թուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումը Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Zara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրա Ծառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Birkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-ն ՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել Ադրբեջան Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասին ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համար «Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահին
Ամենաընթերցվածները