Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կանխատեսելիորեն կալանավորվեց: Կանխատեսելիորեն՝ ոչ թե այն պատճառով, որ Փաշինյանի իշխանությունը դատարանին ինչոր հիմնավոր փաստարկներ էր ներկայացրել, այլ այն պատճառով, որ այսօր Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է, որին ոչ մի փաստարկ, օրենք պետք չէ՝ որևէ մեկի վրա գործ «կարելու» և նրան ազատությունից զրկելու համար: Ավելին, գաղտնիք չէ, որ ունեն իրենց «սրտի» «հերթապահ» 2-3 դատավորի՝ ի դեմս, օրինակ՝ Մասիս Մել քոնյանի: Այնպես որ, այդ առումով, կրկնենք, անակնկալներ չկան:

Տարբեր ու բավականին հիմնավորված վարկածներ կարելի է դիտարկել, թե ինչով էր պայմանավորված Արշակ սրբազանի կալանավորումը:

Մասնավորապես, նկատենք, որ Հայ առաքելական եկեղեցին, չնայած Փաշինյանի ու նրա գլխավորած իշխանության կողմից իրականացվող սիստեմատիկ հալածանքներին, տեղի չի տալիս և Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ դիմադրում է հակաեկեղեցական արշավանքին:

Այդ առումով Մայր Աթոռի դիվանապետը կարևոր հոգևորական է, ուստի Փաշինյանն անթաքույց ձգտում էր նրա կալանավորմանը: Ավելին, Փաշինյանն ու քպականները Արշակ սրբազանին համարում են իրենց թշնամին, որովհետև սրբազանը նզովել է Հայոց ցեղասպանությունը ուրացողներին, Հայրենիքը ուրացողներին, Հայ եկեղեցին կործանել ցանկացողներին: Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը, որ պլանավորել է հերթական հակաեկեղեցական, կեղծ «պատարագն» անցկացնել Գյումրու Յոթ վերք եկեղեցում, դեռ այնտեղ չգնացած, դղրդյունով տապալվել է այդ ձեռնարկման հարցում: Շիրակի թեմի բոլոր հոգևորականները մերժել են փաշինյանական «ծիսակարգով» պատարագ մատուցել, ու ստիպված են «արենդով» քահանա գտնել:

Այս ամենը, իհարկե, կարելի է ավելի հանգամանորեն դիտարկել: Կարելի է հանգամանորեն անդրադառնալ նրան, թե ինչու 8 տարի առաջվա իրադարձությունների հետ կապված ինչ-որ «հանգամանք» (ընդ որում, չափազանց կասկածելի) հանկարծ ու քերական վարույթ նախաձեռնելու առիթ դարձավ հենց հիմա: Բայց տեղի ունեցածը, կարծում ենք, ունի և այլ, ոչ պակաս շարժառիթներ:

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը երբեք էլ ինքն իր վրա վստահ չի եղել: Առնվազն՝ որպես վարչապետ: Բացի այն, որ նա ակնհայտորեն ոչ իր հագով «կոստյումի» մեջ է մտել, արդեն անցած գրեթե 8 տարիներին այնքան աղետային հետևանքներ է հարուցել, որ նշված անվստահությունը վերածվել է շարունակական վախերի, տագնապների ու անհանգստությունների: Դրանց շարքում ամենից առաջինը, իհարկե, իշխանությունը կորցնելու վախն է: Իշխանությունը հավերժ չէ, Նիկոլ Փաշինյանի դեպքում՝ առավել ևս, քանի որ նա այլևս «ոչ մի գրամ» հանրային վստահություն չունի, և այն կորցնելը, պաշտոնազրկվելը, բնականորեն, անխուսափելի է: Ավելին, դա շատ մոտ է, ինչն էլ սարսափեցնում է Նիկոլ Փաշինյանին:

Իսկ ընդհանրապես, իշխանությունը կորցնելու վախը բռնապետական վախ է: Վախ ու կասկածներ, որ մերձավորները դավեր են նյութում: Վախ ու կասկածներ, որ իր թիկունքում իր քպականները ինչ-ինչ բաներ են պայմանավորվում: Վախ, որ այս կամ այն անհամաձայնությունը կարող է վերաճել ժողովրդական շարժման, որն իրեն կզրկի իշխանությունից: Պարզապես վախ, որ հանրության վստահությունը վայելող այլ ինստիտուտներ, ուժեր ու անհատներ կան: Ու ինքը դրանց շարքում չէ այլևս:

Այն ամենից հետո, ինչ արել է Փաշինյանը Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի հետ, բնականաբար, լիովին տեղ ունի թե՛ վստահ չլինելու, թե՛ զանազան վախեր ունենալու: Նա այլևս ոչինչ չունի առաջարկելու՝ թշնամուն ձեռնտու նոր տարածքային զիջումներից, ՀՀ քաղաքացիների դեմ ռեպրեսիաներից, կալանավորումներից, հետապնդումներից ու հալածանքներից բացի: Թերևս նոր արկածախնդրական որոշումներ ու նոր աղետներ:

Եվ հենց այդ վախերի, տագնապների ու անհանգստությունների ուղիղ վկայությունն են քրեական գործերն ու կալանավորումները: Դա հենց ամենից ցայտուն վկայությունն է, որ ինքը վստահություն չունի, եթե չասվի, որ վախենում է: Ինքնավստահ, ոտքերի վրա ամուր կանգնած մարդը նման մեթոդների դիմելու կարիք չունի: Ու, պետք է նկատել, որ դա հիմնավորված ընկալում է նրա կողմից: Վատն այն է, որ մեր երկրի ամբողջ պետական համակարգը, իրավապահ, քննչական, դատական բոլոր մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, ամբողջ ժողովուրդը, երկրի ամբողջ կյանքը դարձել են Փաշինյանի վախերի ուի տագնապների պատանդը:

Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Փաշինյանը Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներն իրականացնում է բազմադարյա կառույցը կազմաքանդելու նպատակով, ինչը մեր ազգի թշնամիների վաղեմի երազանքն է: Ու աննախադեպ իրավիճակ է ստեղծվել. Հայաստանի անկախ պետականության պայմաններում, հենց այս պահին Հայ առաքելական եկեղեցու 4 սրբազան հայրեր կալանավորված են՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Ըստ որում, կալանավորված են ակնհայտորեն անհեթեթ, բացարձակապես հիմնազուրկ մեղադրանքներով: Այնպիսի մեղադրանքներով, հատկապես վերջին դեպքում, որ փաշինյանական իշխանությունը կարծես ցանկանում է այդպիսով նաև ծաղրել բանականությունը:

Իհարկե, պետք է նաև նշել, որ խիստ կասկածելի է, թե դա ինչ արդյունք պիտի տա Փաշինյանին: Հա, նա գուցե գտել է իր դուդուկի տակ պարելու պատրաստ մի քանի եպիսկոպոսի կամ պարզապես քահանայի, այդ թվում՝ կարգալույծ եղած: Բայց ՀԱԵ իրական նվիրյալները բարձր ճակատով դիմակայում են ՔՊ-ի ու Փաշինյանի հակաքրիստոնեական, հակաեկեղեցական հալածանքներին:

Իսկ Փաշինյանը, շարունակելով կառչած մնալ իշխանությանը, թերևս արդեն հասկանում է, որ իր հենարանը մնացել են իրավապահ մարմինները, ըստ որում՝ ոչ բոլորը: Այնպես չէ, որ իրավապահ մարմիններում բոլորն անխտիր ոգևորված են այս ամեն ինչից: Բոլորը չեն, օրինակ՝ Մասիս Մելքոնյան ու Արմեն Դանիել յան: Բայց, դե, կան...

Իսկ Եկեղեցին մեր ժողովրդի ինքնության ողնաշարային հենարանն է: Հենց դրա՛ պատճառով է, որ այս արշավը, պատերազմը, հալածանքը ուղղվել է Եկեղեցու՝ որպես ազգային ու ցանցային կառույցի դեմ: Ու գիտե՞ք, դժվար թե Թուրքիան ու Ադրբեջանն այսքան վնաս հասցնեին հայ ժողովրդին, ազգային արժեքներին, Հայ առաքելական եկեղեցուն, որքան արդեն պատճառել է փաշինյանական իշխանությունը: Սա, ըստ էության, հոգևոր պատերազմ է հայ ժողովրդի, մեր ինքնության ու պատմական հիշողության դեմ: Փաշինյանական իշխանության «կգբ»-ական նկուղներում խոշտանգվող մեր հայ սրբազանները, կարծում ենք, ուղեցույց և օրինակ պիտի լինեն՝ տոկալու, դիմակայելու և վերապրելու համար:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրա ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ 37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Իսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակել Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին Ռուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ Պուտին Հայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարան Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում ԻՀՊԿ-ն զգուշացրել է նավերին՝ չփորձել անցնել Հորմուզի նեղուցով առանց համաձայնեցման Իրանական ճգնաժամnւմ ԵՄ-ի և Մեծ յոթնյակի դաշնակիցները նշանակություն չեն ունեցել. Թրամփ «Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ընկերության պանրի արտադրամասում արտադրվում է վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄ Իսպանիայի նախկին վարչապետի գրասենյակում հայտնաբերված զարդերը գնահատվել են 1,3 մլն եվրո. El Pais Սագրադա Ֆամիլիայով գաղտնի շրջագայություն. Մեծ տաճարի 5 աստվածային գաղտնիքներն ու թաքնված գանձերը ICE-ում Brent-ի գինը իջել է՝ մեկ բարելը 88 դոլարից ցածր Համոզված եմ, որ միմյանց ինքնիշխանության և պետական շահերի հարգման վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսության երկկողմ պատրաստակամությունը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը. Փաշինյանը՝ Պուտինին Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության կարգավորման հուշագիրը բաղկացած է 14 կետից. Mehr 45-ամյա Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր ադամանդե զգեստը ընկերոջ՝ Լյուիս Համիլթոնի զբոսանավի վրա Կորեայի Հանրապետության նախկին նախագահը դատապարտվել է 30 տարվա ազшտազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ներ փոխանցելու համար ԿԺԴՀ-ն և Ռուսաստանը բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ. Կիմ Չեն Ըն Ժոզե Մոուրինյուն նշանակվել է «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ»
Ամենաընթերցվածները