Արդյունաբերության ոլորտի տատանվող հիմքերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի արդյունաբերության ոլորտում վերջին ամիսներին արձանագրված փոփոխությունները վկայում են մի իրավիճակի մասին, որտեղ հստակ նկատվում է աճի տեմպերի արագացում, սակայն այդ աճի հիմքում ընկած գործոնները շարունակում են մնալ անկայուն և կարճաժամկետ ազդեցությունների դաշտում։

Սրա մասին է վկայում նաև «Լույս» հիմնադրամի կատարած վերլուծությունը։ Այսպես, 2025 թվականի հոկտեմբերին արդյունաբերության ոլորտում արձանագրված 17,9 տոկոս աճը, որը նախորդ ամսվա համեմատ արագացել է 7,8 տոկոսային կետով, առաջին հայացքից կարող է հույս ներշնչող թվալ, սակայն երբ խորությամբ դիտարկում ենք ամբողջ տարվա կուտակային տվյալները, ինչպես նաև տարբեր ենթաոլորտների ներսում արձանագրված տատանումները, ակնհայտ է դառնում, որ արդյունաբերական աճի այս փուլը դեռևս խոցելի է և ենթակա է արագ փոփոխությունների։ Հատկանշական է, որ հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում արդյունաբերության ոլորտում կուտակային անկումը դեռևս մնում է բացասական՝ կազմելով -3 տոկոս, թեև այդ անկման տեմպը զգալիորեն մեղմվել է նախորդ ամսվա համեմատ, ինչը հուշում է որոշակի վերականգնողական ընթացքի մասին, սակայն նաև վկայում է, որ ոլորտի կառուցվածքային խնդիրները և արտաքին ազդեցությունների ներգործությունը շարունակում են մնալ առանցքային։

Արդյունաբերության ոլորտում արձանագրված այս տատանումների հիմնական պատճառներից է արտադրական ենթաճյուղերի ոչ համաչափ զարգացումը։ Վերջին ամիսների ընթացքում աճի և անկման տեմպերը էականորեն տարբեր են եղել մի շարք ենթաոլորտներում, ինչի արդյունքում ընդհանուր արդյունաբերական պատկերը դառնում է ոչ միայն տատանողական, այլ նաև ռազմավարական պլանավորման համար դժվար կանխատեսելի։ Մասնավորապես, արդյունաբերության կուտակային անկումը 2025 թվականի առաջին ինն ամսվա ընթացքում հիմնականում պայմանավորված է մշակող արդյունաբերության ոլորտի 10,2 տոկոս անկմամբ, որի նպաստումն ընդհանուր արդյունաբերության անկմանը կազմել է 7,2 տոկոսային կետ։ Սա մտահոգիչ միտում է, քանի որ մշակող արդյունաբերությունը համարվում է ոլորտի աճի հիմնական շարժիչ ուժը, և դրա անկումը կարող է երկարաժամկետ բացասական հետևանքներ ունենալ ինչպես տնտեսական աճի, այնպես էլ զբաղվածության և արտահանման ոլորտներում։

Այս համատեքստում հատկապես ուշագրավ է մշակող արդյունաբերության ենթաոլորտներում արձանագրված հակադիր միտումները։ Չնայած կուտակային անկմանը, վերջին ամսվա ընթացքում որոշ ենթաոլորտներում արձանագրվել են բավականին բարձր աճի տեմպեր, ինչն արտահայտվել է հատկապես սննդամթերքի արտադրության, ծխախոտային արտադրատեսակների և հիմնական մետաղների արտադրության ոլորտներում։ Սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, մշակող արդյունաբերության աճը կազմել է 12,1 տոկոս՝ զգալիորեն արագանալով օգոստոսի ցուցանիշի համեմատ։ Այս աճը հիմնականում պայմանավորված է եղել հենց նշված երեք ենթաոլորտի դրական դինամիկայով. մասնավորաբար, սննդամթերքի արտադրության աճը կազմել է 20,4 տոկոս, այն դեպքում, երբ դեռ օգոստոսին այդ ոլորտում արձանագրվել էր 4,8 տոկոս անկում։ Ծխախոտի արտադրության աճի տեմպը ևս զգալիորեն արագացել է՝ օգոստոսի 17,1 տոկոսից սեպտեմբերին հասնելով 32,4 տոկոսի։

Բարձր աճի տեմպերը շատ հաճախ պայմանավորված են լինում ոչ թե կառուցվածքային բարեփոխումներով կամ երկարաժամկետ ներդրումային քաղաքականությամբ, այլ մեկանգամյա, ժամանակավոր ազդեցություններով։ Օրինակ՝ սննդամթերքի արտադրության ոլորտում նման աճը կարող է պայմանավորված լինել ինչպես սեզոնային գործոններով, այնպես էլ որոշակի ապրանքների արտահանման հնարավորությունների ընդլայնմամբ, ներմուծման սահմանափակումներով կամ ներքին շուկայի պահանջարկի կտրուկ փոփոխություններով։ Ծխախոտի արտադրության աճը կարող է պայմանավորված լինել արտահանման նոր շուկաների ձեռքբերմամբ կամ տեղական հարկային քաղաքականության փոփոխություններով, մինչդեռ մետաղների արտադրության տատանումները հիմնականում կախված են միջազգային շուկայի գների դինամիկայից, արտահանման պայմաններից և հումքի մատակարարման անխափանությունից։

Այս հանգամանքները վկայում են, որ արդյունաբերության ոլորտի կայուն աճի ապահովման համար անհրաժեշտ են կառուցվածքային բարեփոխումներ, տեխնոլոգիական արդիականացում, նորարարության խթանում, նոր նախաձեռնությունների իրականացում և շուկաների դիվերսիֆիկացում, այլապես բարձր աճի պոռթկումները կարող են նույնքան արագ փոխարինվել անկման փուլերով։

Հատկանշական է նաև, որ արդյունաբերության ոլորտի ներկա կառուցվածքը Հայաստանում դեռևս մեծապես կախված է մի քանի ենթաոլորտից, ինչը ստեղծում է համակարգային խոցելիություն։ Եթե վերլուծենք արդյունաբերության կառուցվածքային պատկերը, կտեսնենք, որ հատկապես մեծ նշանակություն ունեն հանքարդյունաբերությունը, մետաղների արտադրությունը, սննդամթերքի և ծխախոտի արտադրությունը։

Միևնույն ժամանակ, արդյունաբերության մյուս կարևոր ճյուղերը՝ քիմիական արտադրությունը, մեքենաշինությունը, էլեկտրոնիկայի արտադրությունը, դեռևս չեն հասել այն մակարդակին, որը կնպաստեր ոլորտի դիվերսիֆիկացմանը և կայունացմանը։ Սա հատկապես ակնառու է համաշխարհային տնտեսական ցնցումների, էներգակիրների գների տատանումների, միջազգային շուկաների անկայունության պայմաններում, երբ մեկ ռիսկի գործոնը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ողջ արդյունաբերության համար։

Նկատելի է նաև, որ Հայաստանի արդյունաբերական ոլորտը մեծապես կախված է հումքի ներմուծումից, էներգակիրների գներից, արտահանման շուկաների հասանելիությունից և միջազգային համագործակցության հնարավորություններից։ Վերջին տարիների աշխարհաքաղաքական և տնտեսական անկայունությունը, լոգիստիկ շղթաների խափանումները, փոխարժեքների տատանումները, ինչպես նաև ներմուծման և արտահանման սահմանափակումները զգալիորեն ազդում են արդյունաբերական աճի տեմպերի վրա։

Այս ոլորտում կայուն աճ ապահովելու համար պետությունն ու մասնավոր հատվածը պետք է մշտապես գնահատեն արտաքին ռիսկերը, մշակեն ճկուն ռազմավարություններ և արագ արձագանքեն շուկայի պահանջներին։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ձուկը թանկացել է 18.3 տոկոսով, բանջարեղենը՝ 14.6, միրգը՝ 7.8. պաշտոնական թվեր Թուրքիայում մարդատար ավտոբուսի բեռնատարի հետ բախման հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 11-ը Հրաձգություն ՀԱՀ-ի հանրակացարանում. զոհվել է 11 մարդ, այդ թվում ՝ 3-ամյա երեխա Վրաստանում Թուրքիայի քաղաքացու են ձերբակալել, որը փորձել է կոկաինի խոշոր խմբաքանակ ներկրել երկիր Դուբայի ամենաոճային նոր հյուրանոցի ներսում. Jumeirah Marsa Al Arab-ը դարձել է քաղաքի գլխավոր տեսարժան վայրը Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությnւնը մոտենում է հնարավոր շրջադարձային կետի՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև առկա պառակտման ֆոնին. Bloomberg Վրաստանի պետական բուհերը դադարեցնում են օտարերկրյա ուսանողների ընդունելությունը Կալորիականության սահմանափակումը դանդաղեցնում է ուղեղի բջիջների ծերացումը․ Aging Cell ԱՄՆ-ը խաղաղության համաձայնագրերի կնքումը համարում է համաշխարհային կայունության ամրապնդման գրավական Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆ Պուտինը և Մոդին հայտարարություն են ընդունել, որում ուրվագծվում է երկրների համագործակցության առաջնահերթությունները Քաղաքացին ցանկացել է նետվել Երևանի Հաղթանակ կամրջից Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ «Հրանտ Թոխատյանի կինը լինելը կրկնակի պատասխանատվություն է». Լուիզա Ներսիսյան Ի՞նչն է Հայաստանում խանգարում կինոինդուստրիայի զարգացմանը. «Փաստ» «Հրապարակված փաստաթղթերով իշխանության՝ մինչ այժմ առաջ քաշած թեզերը հօդս են ցնդել». «Փաստ» Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը. «Փաստ» Վտանգավոր հուշագիր. ինչի՞ց է իրականում տուժում Հայաստանը. «Փաստ» Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Խիստ վտանգավոր մեսիջներ Արևմուտքից. «Փաստ» «Հասուն տարիքում պետք է ունակ լինել ինքնագնահատման և ընդունելու սեփական բացերը». Հասմիկ Կարապետյան Նեյմարի հեթ-տրիկը 3.5 տարվա դադարից հետո․ բրազիլացին խոսել է իր ապագայի մասին Ավստրալիան և Նոր Զելանդիան միացել են Ուկրաինայի համար զենքի մատակարարման ծրագրին. Ռյուտե 10 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ռուսաստանն, այս կամ այն կերպ, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան. Պուտին
Ամենաընթերցվածները