Ժամանակակից հակամարտությունների բազմաշերտ նստվածքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակակից միջազգային հակամարտությունների բնույթն առանձնանում է իր բազմաշերտությամբ, փոխկապակցվածությամբ ու աննախադեպ անկայունությամբ, ինչն էլ ձևավորում է առկա գլոբալ անվտանգության ամփոփ պատկերը։ Տարբեր տարածաշրջաններում պարբերաբար բռնկվող և հաճախ լայնամասշտաբ ռազմական բախման վերածվող հակամարտությունները ոչ միայն անմիջական սպառնալիք են այդ տարածքներում ներկայացված պետությունների բնակչության համար, այլև լուրջ մարտահրավեր են միջազգային հարաբերությունների ողջ ճարտարապետության հիմքերի քայքայման տեսանկյունից։

Այսօր արդեն միջազգային քաղաքական օրակարգում գերակշռող տեղ ունեն այն պատերազմները, որոնք իրենց մասշտաբներով, մասնակցող կողմերի բազմազանությամբ ու հետևանքների խորությամբ անցել են դասական կոնֆլիկտների սահմանները։ Ժամանակակից միջազգային հակամարտությունների բնույթը արտացոլում է այն իրողությունը, որ դրանք հաճախ փոխկապակցված են գլոբալ գործընթացների, տնտեսական շահերի, բնական ռեսուրսների վերահսկողության, ներգաղթային ճնշումների, ազգային ինքնության պահպանման ու պոպուլիստական գաղափարախոսությունների տարածման հետ։

Ուկրաինայում ընթացող պատերազմը դարձավ 21-րդ դարի ամենալայնամասշտաբ և աշխարհաքաղաքական առումով ամենաքաղաքականացված ռազմական հակամարտություններից մեկը, որտեղ խաչաձևվում են ոչ միայն երկու երկրների՝ Ուկրաինայի և Ռուսաստանի շահերը, այլև արտացոլվում են Արևմուտքի ու Ռուսաստանի միջև ռազմավարական դիմակայության առանցքային գծերը։ Այս պատերազմը ցույց տվեց, որ ժամանակակից հակամարտությունները հաճախ վեր են բարձրանում միայն տարածքային վեճից կամ էթնիկ խնդիրներից և ձեռք են բերում գլոբալ բովանդակություն՝ ներառելով միանգամից բազմաթիվ ուղղություններ՝ էներգետիկ անվտանգությունից մինչև տեղեկատվական պատերազմներ և միջազգային իրավունքի ճգնաժամ։ Ուկրաինայի պատերազմը նաև ընդգծեց, որ ժամանակակից ռազմական գործողություններում մեծ դեր ունեն ոչ միայն ավանդական զենքը և բանակները, այլև կիբերհարձակումները, տեղեկատվական մանիպուլ յացիաները, տնտեսական սանկցիաները և միջազգային ֆինանսական ճնշումները։

Նույն նկարագիրը կարելի է վերագրել նաև Սուդանի քաղաքացիական պատերազմի օրինակին, որտեղ հակամարտությունը ոչ միայն ներքին քաղաքականության և իշխանության վերահսկողության խնդիր է, այլև խոր սոցիալական, ցեղային ու տարածաշրջանային արմատներ ունեցող ճգնաժամ։ Սուդանում ընթացող քաղաքացիական պատերազմը բացահայտում է ժամանակակից հակամարտությունների այն բնորոշ գիծը, որ դրանք հաճախ դառնում են «բազմաակտորային»՝ ներառելով պետական, ոչ պետական, տեղական և արտաքին շահագրգիռ կողմեր, ինչը էլ ավելի բարդացնում է դրանց կարգավորման մեխանիզմները։ Սուդանի օրինակում ակնհայտ է արտաքին դերակատարների միջամտության, տարածաշրջանային ուժային հարաբերակցությունների փոփոխման և հումանիտար ճգնաժամի խորացման միտումը, ինչն էլ փոխկապակցված է անցյալի չլուծված խնդիրների հետ։

Գազայի հատվածում շարունակվող ռազմական գործողությունները նույնպես ներկայացնում են ժամանակակից հակամարտության դասական օրինակ, որը ներառում է ոչ միայն տարածքային, այլև քաղաքակրթական, կրոնական, ինքնության ու ինքնիշխանության բարդ ենթաշերտեր։ Այս հակամարտությունը ցույց է տալիս, որ նման բախումները հաճախ ունենում են երկարատև պատմական արմատներ, որոնց վրա կուտակվել են ժամանակակից քաղաքական, սոցիալական և տարածաշրջանային հակասությունները։ Այս հակամարտության դեպքում ակնհայտ է նաև միջազգային միջնորդության անարդյունավետությունը, ինչի հիմնական պատճառը կողմերի կոշտ դիրքորոշումներն ու փոխզիջումային կամքի պակասն է։ Արդյունքում, հակամարտության ցանկացած փուլային լուծում, որը չի ներառում փոխզիջման ու երկխոսության մեխանիզմներ, դատապարտված է ժամանակավոր լինելու, իսկ ռազմական գործողությունների պարբերաբար վերսկսվելու վտանգը մնում է բարձր։

Բազմաթիվ հակամարտություններ էլ այսօր գտնվում են «կոնսերվացված» վիճակում, երբ անկայուն խաղաղության պահպանման համար պահանջվում է ընդամենը մեկ կայծ, որպեսզի դրանք նոր թափով բռնկվեն։ Այդպիսի օրինակներ են Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ շարունակվող հակամարտությունը, ինչպես նաև Պակիստանի ու Հնդկաստանի միջև՝ Քաշմիրի շուրջ լարվածությունը։

Այս հակամարտություններն առանձնանում են իրենց պատմական խորությամբ, էթնիկ ու կրոնական տարրերի, մեծ տերությունների շահերի ու տարածաշրջանային անվտանգային հաշվարկների խառնուրդով։ Միջազգային միջնորդական ջանքերը հաճախ ուղղված են եղել իրավիճակի կառավարելիության ապահովմանը, սակայն կարգավորման խորքային լուծումներ առաջարկելու դեպքում բախվել են կողմերի առավելագույն պահանջների, պատմական արդարության ընկալումների ու ինքնության խնդիրների անլուծելիությանը։

Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության համատեքստում Արցախի օրինակը հստակորեն ցույց է տալիս, որ ռազմական պարտադրանքը, անգամ եթե ժամանակավորապես փոխում է իրավիճակի աշխարհագրությունը, չի լուծում հակամարտության էությունը։ Արցախի հարցում ԵԱՀԿ Մինսկի խումբը տարիներ շարունակ փորձել է դիվանագիտական և փոխզիջումային լուծումներ գտնել, սակայն այդպես էլ չհաջողվեց ձևավորել այնպիսի մոտեցում, որն ընդունելի կլիներ կողմերի համար։ Իսկ Ադրբեջանի կողմից ռազմական ուժի կիրառումը և Արցախի հայաթափումը Մինսկի խմբի ձևաչափի լուծարման պատճառաբանություն դարձան, սակայն հակամարտության արմատները դեռևս կան։ Իրականում կոնֆլիկտը լուծված չէ, քանի որ գործ ունենք ընդամենը ռազմական պարտադրանքի հետ, որը միտված է հակամարտությունը փակելու միակողմանի տարբերակին, որտեղ ընդհանրապես հաշվի չեն առնվել արցախահայության անօտարելի իրավունքները։ Ու միանգամայն չպետք է բացառել, որ իրավիճակի փոփոխության պայմաններում տարիներ հետո հակամարտությունը կրկին գլուխ բարձրացնի։ Այդպիսի իրավիճակներում ժամանակակից հակամարտությունների միակողմանի լուծումները թեկուզ ժամանակավորապես խաղաղության տպավորություն ստեղծեն, իրականում պարունակում են երկարաժամկետ ռիսկ՝ ապագա սերունդների համար նոր բռնկման աղբյուր դառնալու առումով։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները