Մոլեգնող հրդեհներ. իրավիճակ, որը բացահայտում է խորքային թերությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տարիներին կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացած բնական աղետները, մասնավորապես անտառային հրդեհները, առավել քան երբևէ, դարձել են համաշխարհային օրակարգի առանցքային հարցերից մեկը։ Գլոբալ տաքացման գործընթացի պայմաններում ամեն տարի բազմաթիվ երկրներում ականատես ենք լինում սովորականից բարձր ջերմաստիճանի, որն էլ պատճառ է դառնում խոշոր հրդեհների։ Ընդ որում, եթե նախկինում հրդեհները հիմնականում ամռան ամիսներին բնորոշ երևույթ էին, ապա ներկա փուլում իրավիճակ է փոխվել, ու արդեն խոշոր հրդեհներ սկսվում են նաև տարվա մյուս եղանակների ընթացքում։ Նոյեմբերի վերջին Տավուշի և Գեղարքունիքի մարզերում բռնկված հրդեհները դրա վառ օրինակ են։

Դրանք նաև բացահայտեցին համակարգային այն թերությունները, որոնք առկա են Հայաստանում հակահրդեհային կառավարման ոլորտում։ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում արձանագրված հրդեհները փաստացի ցույց տվեցին, որ կլիմայական նոր պայմաններում ավանդական հակահրդեհային միջոցառումները, ինչպիսիք են, օրինակ՝ անտառային ու դրան հարակից տարածքների պարբերական մաքրման աշխատանքները, հաճախ բավարար չեն։ Այս համատեքստում բացահայտվեց նաև տեխնիկական ռեսուրսների և մարդկային կարողությունների սահմանափակությունը։ Հաճախ հրշեջ տեխնիկան դժվարությամբ էր հասնում հրդեհի օջախներին՝ պայմանավորված անտառային ճանապարհների վատ վիճակով, տեղանքային բարդություններով և նույնիսկ կազմակերպչական թերություններով։

Նման իրավիճակում մեծապես անհրաժեշտ է հակահրդեհային կառավարման նորարարական մոտեցումների ներդրումը, որոնք թույլ կտան ոչ միայն արագ արձագանքել արդեն բռնկված հրդեհներին, այլև մեծապես ուշադրություն դարձնել կանխարգելիչ ռազմավարության մշակմանը։ Իսկ կանխարգելիչ միջոցառումների պլանավորումը պետք է ներառի ոչ միայն անտառտնտեսական, այլև համայնքային մակարդակի համալիր գործունեություն։ Տեղական ինքնակառավարման մարմինների, բնակչության և քաղաքացիական հասարակության ներգրավումը հակահրդեհային աշխատանքներում կարող է էապես բարձրացնել ռիսկերի կառավարման արդյունավետությունը։ Մյուս կողմից՝ համայնքների իրազեկվածության բարձրացումը, բնակչության կրթությունը բնական աղետների կանխարգելման և արձագանքման ոլորտում, կամավորական շարժումների զարգացումը կարող են դառնալ այն մեխանիզմները, որոնք թույլ կտան ժամանակին հայտնաբերել հրդեհի բռնկման վտանգը, արագորեն արձագանքել և նվազեցնել վնասները։ Այս համատեքստում միջազգային փորձի կիրառումը, օրինակ՝ զարգացած երկրների օրինակով անտառային հսկիչ համակարգերի, հեռահար մոնիտորինգի, ցանցային իրազեկման և արագ արձագանքման նորարարական տեխնոլոգիաների ներդրումը, կարող են զգալիորեն բարձրացնել հակահրդեհային կառավարման հնարավորությունները։

Հայաստանում հաճախակի դարձած հրդեհներից հետո ակնհայտ է դառնում հակահրդեհային քաղաքականության և օրենսդրական դաշտի արդիականացման անհրաժեշտությունը։ Արագ փոփոխվող կլիմայական պայմաններին զուգահեռ նոր տեսակի ռիսկերի ի հայտ գալը պահանջում են հակահրդեհային քաղաքականության ամբողջական վերանայում՝ այն դարձնելով ավելի կանխատեսելի, ճկուն և գիտահեն։ Անհրաժեշտ է ոչ միայն ավելացնել պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները հակահրդեհային ծառայությունների համար, այլև խթանել մասնավոր հատվածի, միջազգային գործընկերների և տեղական համայնքների մասնակցությունը։

Հակահրդեհային միջոցառումների արդյունավետության բարձրացման համար առանցքային նշանակություն ունի նաև միջգերատեսչական համակարգվածությունը։ Հաճախ պետական մարմինների, համայնքների և քաղաքացիական հասարակության միջև համագործակցությունը բավարար մակարդակի վրա չէ։ Սա հանգեցնում է ոչ միայն հրդեհների ուշ հայտնաբերման և դանդաղ արձագանքման, այլև վերականգնման աշխատանքների դանդաղ ընթացքին։

Կլիմայական փոփոխությունների և հրդեհների պայքարում առանցքային է նաև գիտահետազոտական և կրթական բաղադրիչը։ Հրդեհների կանխարգելման, կառավարման և վերականգնման արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է ստեղծել գիտական կենտրոններ, որոնք կզբաղվեն ռիսկերի գնահատմամբ, մոնիտորինգի համակարգերի մշակմամբ, կանխարգելիչ ռազմավարությունների մշակմամբ և տեղական պայմաններին հարմարեցված տեխնոլոգիաների ներդրմամբ։

Հարկավոր է նաև տարեցտարի բարձրացնել հակահրդեհային պատրաստվածության կրթական մակարդակը ինչպես մասնագետների, այնպես էլ լայն հասարակության շրջանում՝ կազմակերպելով ուսումնավարժանքներ, տեղեկատվական արշավներ և հանրային իրազեկման ծրագրեր։ Ու հատկապես կարևոր է այն մոտեցման արմատավորումը, թե ինչպես պետք է զերծ մնալ շրջակա միջավայրի աղտոտումից, որը նույնպես լրացուցիչ գործոն կարող է դառնալ հրդեհների առաջացման և տարածման համար։

Կանխարգելիչ միջոցների խորքային գիտակցումը թույլ կտա ոչ միայն պաշտպանել Հայաստանի անտառային և գյուղատնտեսական ռեսուրսները, այլև պահպանել երկրի էկոլոգիական կայունությունն ու մաքուր միջավայրը, ապահովել համայնքների տնտեսական զարգացումը և բարձրացնել բնակչության անվտանգության մակարդակը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Եվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Բացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասին Ցորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառով Իրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ Թրամփ ՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը ԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Մադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասին ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. Reuters Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Ինդոնեզիայում Սեմերու հրաբխի առնվազն յոթ ժայթքում է գրանցվել
Ամենաընթերցվածները