«Ադրբեջանը փորձում է պարտավորեցնող որոշակի փաստաթղթեր ստանալ Հայաստանից, որ մեր երկրի նոր իշխանությունները խնդիրներ ունենան դրանք չեղարկելու հետ կապված». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց Սահմանադրության փոփոխության մասին՝ նշելով, որ դա իրականություն կդառնա ընտրություններից հետո։ Կարծես թե տարածքների հնարավոր «փոխանակման» մասին հնարավորությունը ևս թողնված է ընտրություններից հետո։ Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն ասում է՝ Փաշինյանն աշխարհաքաղաքական գործարք է առաջարկում Թուրքիային և Ադրբեջանին։ «Նա փորձում է հիմնավորել, թե ինչու է այդ երկրներին անհրաժեշտ, որ ինքը շարունակի ղեկավարել երկիրը։ Սահմանադրական փոփոխություններ, անկլավների հարցեր, այսպես կոչված՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մեկնեցին Ադրբեջան և եկան։ Նա ցույց է տալիս, որ, անկախ հասարակության բացասական տրամադրվածությունից, պատրաստ է այս քայլերին էլ գնալ։ Չզարմանաք, որ, այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի» ներկայացուցիչներին ևս հրավիրեն Հայաստան, կամ ինքը նրանց հետ հանդիպի։ Նա ունի խնդիր՝ ստանալ այդ փաստաթուղթը՝ ստորագրված «Խաղաղության պայմանագիրը», և փորձել կապիտալիզացնել այդ փաստաթուղթը մինչև ընտրությունները։ Սա է Նիկոլ Փաշինյանի մեսիջների հիմնական նպատակը։ Մյուս կողմից՝ եթե սա դիտարկենք ներհայաստանյան զարգացումների համատեքստում, բոլոր կողմերը, որոնք ներգրավված են լինելու առաջիկա ընտրություններում, սկսած նրանցից, ովքեր մասնակցելու են ընտրություններին ու իրական պայքար են տանելու, և վերջացրած նրանցով, ովքեր խանգարելու են իրական ընդդիմությանը՝ հայտարարելով, թե ընտրությունների գնալ պետք չէ, ամեն ինչ որոշված է և այլն, պետք է շատ տրամաբանական հարց տան իրենց՝ այն Հայաստանում, որն այս ուղերձների համատեքստում Նիկոլ Փաշինյանն ուրվագծում է, իրենք տեղ ունե՞ն, թե՞ ոչ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը։

Նա նաև խաղում է մարդկանց էմոցիաների հետ՝ խոսելով Հայաստանի օկուպացված տարածքների վերադարձի մասին, բայց քողարկելով այն թաքնված վտանգները, որոնք կան այս գործարքի համատեքստում։ «Մի շարք պաշտոնյաներից (երեկ նաև Սուրեն Պապիկյանն է այդ մասին ասել) այն գնահատականն ենք լսել, որ մեր օկուպացված տարածքները վերադարձնելու ենք, ազատագրելու ենք սահմանագծման և սահմանազատման արդյունքում։ Այստեղ տրամաբանական հարց է առաջանում՝ Ադրբեջանում այդ խոսույթը գոնե կա՞, որ իրենք պատրաստ են Հայաստանին ինչ-որ բան զիջել։ Եթե իրապես ցանկանային ինչ-որ բան զիջել և տրամադրվածություն լիներ, Ջերմուկի հարակից տարածքները վաղուց ազատագրած կլինեին, չէ որ իրենք էլ են իրենց խոսնակների միջոցով Հայաստանին փոխանցում, որ մեր համար պատերազմն ավարտվել է։ Եթե ավարտվել է, դուրս եկեք Ջերմուկի տարածքներից։ Կամ՝ այդ դեպքում ինչո՞ւ են պետական հեռուստաալիքները Գեղարքունիքի մարզը ներկայացնում որպես «հինավուրց ադրբեջանական տարածք»։ Ինչ վերաբերում է Արծվաշենի թեմային։ Մարդիկ, որոնք 12 հազար քառակուսի կիլոմետր տարածք են հանձնել, որոնք 120 հազար մարդու առանց տուն են թողել, որոնք միլիարդավոր դոլարների զենք են փաստացի հանձնել Ադրբեջանին, փորձում են մեր ժողովրդի էմոցիոնալ լարերի վրա խաղալ, փորձում են ներկայացնել, թե «մենք Արծվաշեն վերադարձնող տղերք ենք»։ Եթե նույնիսկ այս էմոցիաները մի կողմ ենք դնում, պարզ տրամաբանությունը հուշում է հետևյալը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանից Արծվաշենը գտնվում է 15 կիլոմետր խորության վրա։ Ենթադրենք՝ իրենք այդ տարածքը տվեցին մեզ, չնայած Ադրբեջանում նույնիսկ դրա խոսույթը չկա։ Մենք կոմունիկացիաներ այդտեղ ինչպե՞ս ենք կառուցելու, մեր սահմանապահ զորքն այդտեղ ինչպե՞ս է դիրքավորվելու, և ամենակարևորը՝ եթե խոսում ենք Արծվաշենը ստանալու մասին, ապա ինչ-որ բան պետք է տանք։ Առաջինը, ինչ պետք է տանք, Տիգրանաշենն է։ Եթե Տիգրանաշենը հանձնում ենք, ապա այն եզակի ճանապարհը, որը մեզ կապում է Սյունիքի, Արցախի և Իրանի հետ, և որն անցնում է Տիգրանաշենով, փաստորեն, հանձնում ենք Ադրբեջանին։ Ընդամենը մեկ այլընտրանքային ճանապարհ է մնում։ Եվ ամենակարևորը՝ եթե ռազմական գործողություններ վերսկսվեն, իսկ Ադրբեջանը նոր ռազմական գործողությունների է պատրաստվում՝ ավելացնելով իր ծախսերը, արդիականացնելով իր բանակը, Տիգրանաշենը կարող է Ադրբեջանի համար ցատկահարթակ դառնալ Հայաստանը երկու մասի բաժանելու։ Դրա համար, երբ մարդիկ ասում են Արծվաշեն, դրա շարունակությունն էլ պետք է ասեն։ Եթե ասում ես Արծվաշեն, կողքին կա Տիգրանաշեն։ Մեզ ավելի ձեռնտու է պահպանել հենց Տիգրանաշենը»,-նշում է մեր զրուցակիցը։

Ի դեպ, ճանապարհների մասին։ Ի՞նչ զարգացումներ կան «Թրամփի ուղու» մասով։ «Դատելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարություններից՝ իրենք նախատեսում են, կուզեք՝ անվանեք «Թրամփի ուղի», «Զանգեզուրի միջանցք», «Խաղաղության խաչմերուկ» կամ այլ բան, գործարկել 2028 թվականի երկրորդ կեսին՝ տարեվերջին մոտ։ Դրա մասին Ալիևն էր վերջերս խոսում, Փաշինյանը մոտավորապես այդ ժամկետներն էր նշում Վրաստանում հայտնի գագաթաժողովի ժամանակ։ Այսինքն, անկախ նրանից, որ այս պահի դրությամբ ավելի շատ տեսնում ենք, որ կաբինետային քննարկումներ են ընթանում, և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում միջանցքի գործարկման ժամկետների վերաբերյալ, կարծես թե, կա կոնսենսուս»,հավելում է նա։

Մյուս կողմից՝ փորձագիտական հանրույթը հաճախ կարծիք է հայտնում, որ երբեմն շտապողականություն է նկատվում Ալիևի քայլերում։ Նա էլ ունի՞ մտավախություններ, որ հնարավոր է՝ Փաշինյանը չվերընտրվի 2026 թվականին։ «Երկար ժամանակ պետականորեն խնդիր ունեինք, ադրբեջանցիներին մեծապես ներկայացնում էինք որպես «ոչխարներ», և պետական քարոզչությունն էլ էր դա անում, բայց իրենք այնքան խելք ունեին, որ պատերազմական գործողությունների մենեջմենթը, կառավարումը հանձնեին Թուրքիային, իրենք ունեին այնքան խելք, որ Դուշանբեում Նիկոլ Փաշինյանի հետ ժամանակին գնային որոշակի աշխարհաքաղաքական գործարքի։ Ադրբեջանում ամենևին էլ «ոչխարներ» չեն նստած։ Վաղարշապատի ընտրությունների արդյունքները, կարծում եմ, իրենց ևս մտածելու տեղիք է տվել։ Այս իշխանությունը, եթե չունենար Սերժ Սարգսյանի կողմից ժառանգություն թողած ընտրական օրենսգիրքը, չէր կարող վերարտադրվել։ Ադրբեջանում այս ամենը հասկանում են և փորձում են, եթե չասենք մինչև ընտրությունները կամ տարեվերջ ստանալ Տիգրանաշենը, ադրբեջանցիների տեղափոխումն ապահովել Հայաստան, ապա գոնե պարտավորեցնող որոշակի փաստաթղթեր ստանալ Հայաստանից, որ մեր երկրի նոր իշխանությունները խնդիրներ ունենան այդ պարտավորությունները չեղարկելու հետ կապված։ Կարծես սրանով է պայմանավորված Թուրքիայի և առաջին հերթին Ադրբեջանի շտապողականությունը»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները