Դուք ձեր Գերաշնորհությունը ապաշնորհությամբ փոխակերպեցիք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կոմպրոմատների տակ ճկված որոշ «կուսակրոններ» հերթով ընկրկում են եկեղեցահալածների առաջ։ Ինչպես իրենց առաջնորդն է սովոր թշնամու պահանջները անճարի նման կատարելով՝ խաղաղություն մուրալ նրանցից, այնպես էլ իր «հոգևորականները», ճշմարիտ հավատքից նահանջելով, փորձում են կարգավորել իբր Եկեղեցի–Պետություն հարաբերությունները։

Իրականությունն այն է, որ Եկեղեցի-Պետություն հարաբերությունները միշտ համագործակցային են եղել և այժմ էլ այդպես է, միայն թե հիմա Հայոց պետությունը ներկայացուցիչ չունի։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը այսօր և՛ Հայոց պետությունն է, և՛ Հայոց եկեղեցին է։ Հայկական պետություն, որպես այդպիսին, գոյություն չունի, գոյություն ունի Հայաստանում գործող, այսպես կոչված, կառավարություն՝ ի դեմս ՔՊ կրոնա-քաղաքական աղանդի առաջնորդի։ Բնականաբար, այստեղ Եկեղեցի–ՔՊ համագործակցության մասին խոսք լինել չի կարող։ Կարծում եմ՝ շատերի համար տհաճ անակնկալ էր թե՛ Աբրահամ սրբազանի և թե՛ Գևորգ սրբազանի պահվածքը, որոնք թույլ տվեցին իրենց ներկայությամբ ընթացող պատարագը պղծել և այդպիսով մեծագույն մեղքի տակ գցել նաև պատարագամատույց քահանաներին։ Սա պարզապես խայտառակություն է իրենց համար։ Ես շատ կուզեի լսել Աբրահամ կամ Գևորգ սրբազաններից, թե այդ ինչո՞վ է մաքուր իրենց նկարագիրը Վեհափառ Հայրապետի նկարագրից, կամ դեռևս քահանայական կարգի մեջ գտնվող քահանաները, որոնք փաստացի ծախում են իրենց հոգիները եկեղեցահալած չարիքին, նրանցից ու՞մ նկարագիրն է ավելի մաքուր, քան Վեհափառ Հայրապետինը։

Աբրահամ և Գևորգ սրբազաննե՛ր, կներեք ինձ, բայց դուք ձեր Գերաշնորհությունը ապաշնորհությամբ փոխակերպեցիք։ Չգիտե՞ք, որ մի կաթիլ ապաշխարության արցունքը փշրում է մեղքի մի ամբողջ լեռը։ Իհարկե, գիտեք։ Իսկ դուք վստա՞հ եք, որ ապաշխարության այդ մի կաթիլ արցունքը չի հոսել Վեհափառ Հայրապետի կամ մյուս հոգևորականների աչքերից, որոնց այդպես թշնամաբար վարկաբեկում, զրպարտում ու փորձում եք պատվազրկել՝ միանալով քրիստոսահալած աղանդին։ Ո՛չ Հովհաննավանքում, ո՛չ Խաչիկ գյուղում և՛ ո՛չ էլ Արարատ գյուղում Սուրբ և Անմահ Պատարագ չի մատուցվել։ ՔՊ կրոնա-քաղաքական աղանդի մասնակցությամբ որևէ կանոնական պատարագ տեղի չի ունեցել, բոլոր չորս «պատարագները» թատերական ներկայացումներ էին և հոգևոր իմաստով՝ սրբապղծություն։ Պատարագից մի հատված «պոկելը» նման է Քրիստոսի մարմնից մի հատված կտրելուն։ Այդ չարիքը գործողը անհապաղ պետք է կրի իր երկնային պատիժը։ Այստեղ հարցը Վեհափառի անձը չէ։ Վեհափառը կարող էր լինել նաև այլ հոգևորական, և նման արարքին ես կտայի նույն գնահատականը։ Բայց առավել ևս այս տեղեկատվական պատերազմի և սանձազերծված մեղսավոր հակաեկեղեցական արշավի ֆոնին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետին թիկունքից հարվածելը հավասարազոր է պետական ազգային դավաճանության։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները