Քաղաքական մրցակցության հնարավորությունների արհեստական սահմանափակումը՝ Փաշինյանի «միակ փրկությո՞ւն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին ՔՊ ղեկավարը հայտարարեց, թե 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները պետք է դառնան այն սահմանագիծը, երբ նախկին քաղաքական համակարգի ներկայացուցիչները պետք է վերջնականապես հեռացվեն քաղաքական գործընթացներից: Ավելին, նա նշեց, թե «մարդիկ զզվել են «ներկա-նախկինից»:

Մեր հասարակության մեջ տասնամյակներ շարունակ ներքին թշնամանք ու ատելություն սերմանող անձնավորությունը, ի դեպ, զուգահեռաբար սկսել է խոսել «քաղաքական բարեկրթության», վիրավորական խոսքից հրաժարվելու և անձնական ապաշխարության մասին: Շշմելու բան է, չէ՞...

Բայց դա հարցի հուզական կողմն է, ու պարզապես արձանագրենք և կենտրոնանանք նրա հայտարարությունների «նյութական» կողմերի վրա, որն առավել հետաքրքիր է:

Ի՞նչ է պարզորոշ ակնարկում Փաշինյանը՝ խոսելով նախկին քաղաքական համակարգի ներկայացուցիչներին քաղաքականությունից հեռացնելու մասին: ՔՊ-ի ղեկավարը այդպիսով քարոզչաքաղաքական հիմքեր է նախապատրաստում՝ ընդդիմադիր հիմնական ուժերին և լիդերներին ընտրություններից առաջ չեզոքացնելու համար: Դա կարող է լինել այս կամ այն քաղաքական ուժի մասնակցությունը ընտրություններին «չարտոնելը», այսինքն՝ չգրանցելը, քրեական նոր վարույթներ «կարելը» և այլն:

Ըստ էության, Փաշինյանի ասածը մի կողմից «փորձնական խայծ» է՝ պարզելու համար, թե ինչ արձագանք կլինի, իսկ մյուս կողմից՝ շատ հնարավոր է, որ «մոլդովական տարբերակը» Հայաստանում կիրառելու, այսինքն՝ մրցակից ուժերին ընտրություններից առաջ մեկուսացնելու, քաղաքական մրցակցային դաշտը նեղացնելու հիմքեր է ձևավորում: Պատահական չէ, որ Փաշինյանը վերստին հիշել է «գործակալների» թեման: Նույն «դաշտից» են նաև Փաշինյանի ու նրա քարոզիչների խոսակցությունները ընդդիմադիրների հասցեին, թե վերջիններս «վնասում» են ազգային անվտանգությանը, Ռուսաստանի կամ չգիտես, թե էլ ում հետ կապեր ունեն, այս, այն:

Կարճ ասած՝ «մոլդովական սցենարի» ավելի խիստ տարբերակի հիմքերն է գցում:

Զուգահեռ այս թեմայով հենց իշխանություններին հարողները, նրանց սատելիտները՝ 0,1-0,9 տոկոսանոց «քաղաքական ուժերի», մարդ-կուսակցությունների ներկայացուցիչներն են աղմկում: Նրանց դեպքում հասկանալի է՝ եթե հիմնական ուժերը չմասնակցեն, մեկ էլ տեսար՝ իրենք խմբով մի 5 տոկոս տարան ու ձեռք բերեցին պատգամավորի մի քանի բաղձալի մանդատ:

Մի խոսքով, իշխանությունների ու նրանց սատելիտների ցանկությունն է, որ, օրինակ՝ Քոչարյանը չմասնակցի ընտրություններին, Սամվել Կարապետյանը չմասնակցի, Սերժ Սարգսյանը չմասնակցի, Գագիկ Ծառուկյանը չմասնակցի:

Բայց ոնց որ «ժողբաստիոնից» էինք խոսում, հը՞: Ուրեմն, որոշողը միմիայն ընտրողն է, հասարակությունն է: Դուք ո՞վ եք, ընդհանրապես: Ընտրություններով չի որոշվո՞ւմ: Ու ոչ միայն ընտրություններով, ի դեպ: Եթե նշված (նաև՝ չնշված) գործիչներ կան, որոնց հրապարակային խոսքը հարյուր հազարավոր, եթե ոչ միլիոնավոր մարդկանց է հետաքրքրում, եթե նրանց կոչով հրապարակներ ու փողոցներ են լցվում, դուք այդ ո՞վ եղաք, որ որոշեք, թե ով զբաղվի քաղաքականությամբ, ով՝ ոչ, ով մասնակցի կամ չմասնակցի որևէ ընտրության կամ այլ քաղաքական գործընթացի:

Եթե հասարակությունը ընդունում է այս կամ այն ուժին, ուրեմն՝ դա է ճիշտը:

Կրկնենք, հասկանալի է, իհարկե, որ «կես տոկոսանոցներն» ուզում են մի կերպ «պլստալ» խորհրդարան, ինչով կկատարվի մանկության իրենց երկնագույն երազանքը: Հասկանալի է նաև, որ Փաշինյանը ցանկանում է ամեն գնով պահել իշխանությունը, որպեսզի երբևէ չկանգնի պատասխանատվության առաջ: Բայց ի՞նչ կապ ունեն նրանց ցանկությունները Հայաստանի շահերի, ժողովրդի ցանկությունների և հավաքական նպատակադրումների հետ:

Փաշինյանն էլ, նրա օտարերկրյա շահառուներն էլ հրաշալի հասկանում են, որ ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունների դեպքում ՔՊ-ն (Փաշինյանը) վերարտադրվելու գրեթե ոչ մի շանս չունի: Ուստի, հնարավոր է՝ նաև օտարերկրյա շահառուների խորհրդով, Փաշինյանը ցանկանում է քաղաքական մրցակցության հնարավորությունն արհեստականորեն սահմանափակել: Դա իրեն վերարտադրվելու շանս կտա: Եթե Փաշինյանը վստահ լիներ, որ առանց բռնաճնշումների, հետապնդումների ու հալածանքների, առանց ահաբեկումների ու ոստիկանական տեռորի, առանց ռեպրեսիվ մարմինների միջամտության, առանց անօրինականությունների կարող էր ինքնավերարտադրվել, նման հուսահատ քայլերի չէր դիմի:

Վերջապես՝ զավեշտական է հնչում Փաշինյանի հայտարարությունը «նախկին-ներկայի» պահով: Դա այն քարոզչական «ուղտն» է, որին նստած նա 2018-ին մտավ ոչ միայն Հանրային ռադիոյի շենք, այլև կառավարության: Հիմա ի՞նչ, ուզում է ասել, որ ինքը ցանկանում է «պադնոժկա» անե՞լ (ոտք գցել) իր իսկ քարոզչական «ուղտին»:

Իհարկե, ոչ: Իրականում Փաշինյանը փորձում է վերախաղարկել իր՝ «սպիտակի ու սևի», «նախկինի ու ներկայի» հնարքը՝ արդեն մի փոքր այլ երանգով, արտաքուստ «հրեշտակային», իսկ իրականում միայնակ, առանց ընդդիմադիրների ընտրությունների գնալու փափագով:

Հ.Գ.-Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, օրերս ուշագրավ հանդիպում է եղել Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցչի մասնակցությամբ, որի ժամանակ հայաստանցի պաշտոնյաներից մեկին հորդորվել է «վերևներին» հասկացնել, որ եթե փորձեն խաղարկել «մոլդովական սցենարը», այսինքն՝ տեռորի ենթարկեն ընդգծված հակառուսական տրամադրություններ չունեցող ուժերին, թույլ չտան մասնակցել ընտրություններին, շարունակեն շահարկել Ռուսաստանի անունը մասնավորաբար «ագենտների» կեղծ թեզերով, ապա «հանկարծ» կարող են հրապարակվել ուշագրավ տվյալներ, թե իրականում ով է ում «ագենտը»...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները