Էջմիածին. Հավատի, ինքնության և ճշմարտության վերջին հենակետը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներկայացնում ենք քաղաքագետ Աղվան Պողոսյանի հեղինակային հոդվածը՝ հատուկ «Փաստի» համար:

Հավատը հայ ժողովրդի համար անհամեմատ ավելին է, քան կրոնը։ Դա հոգևոր գենետիկ կոդն է, պատմության, լեզվի և ազգային ինքնության կենդանի պահոցը, որը մենք կրել ենք հազարամյակների հալածանքների և փորձությունների միջով անցնելիս։ Այդ պատճառով էլ Հայ առաքելական եկեղեցին, որի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 301 թվականից կանգնած է այս հողի վրա, երբեք պարզ կրոնական ինստիտուտ չի եղել։ Սա մեր ոգու անխորտակելի ամրոցն է, որն ամենամութ ժամանակներում դարձել է պետականության պահպանման վերջին հենակետը, երբ ուրիշն այլևս չէր մնում։ Դա այն առանցքն է, որի շուրջ բյուրեղացել է պայքարելու և գոյատևելու մեր կամքը։

Այսօր աննախադեպ հարձակում է իրականացվում ոչ այնքան եկեղեցականների դեմ, որքան հայ ժողովրդի ազատության և տոկունության խորհրդանիշի դեմ, իսկ հարձակման աղբյուրը գտնվում է ինչպես թշնամական կորդոնների հետևում, այնպես էլ մեր սեփական երկրի կառավարության աշխատասենյակներում։ Գործող իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, որը աշխարհաքաղաքական ցավոտ կապիտուլ յացիաներից հետո կորցրեց ժողովրդի անունից խոսելու որևէ բարոյական իրավունք, հարձակվեց վերջին հոգևոր և պատմական ժառանգության վրա, ինչը մնում էր անձեռնմխելի։ Համակարգված կերպով ոչնչացնելով ցանկացած այլակարծություն, խոսքի ազատություն և քաղաքական ընդդիմություն՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած խմբակը համարձակվեց ոտնձգություն կատարել Հայաստանի հոգու վրա։

Եկեղեցու վրա ճնշում գործադրելու ռազմավարությունը ձեռք է բերում «սրբագործված» սրբապղծության առանձնահատկություններ. Փաշինյանը երևակայական «արդիականացման» պատրվակով ավանդական հոգևոր հիերարխիան ապամոնտաժելու նախագիծ է սկսել։ Արևմտյան (իմա՝ թուրք-ադրբեջանական) կաբինետներից դուրս բերված և միասնականության մասին հռետորաբանությամբ քողարկված ծրագիրը գործնականում նպատակ է հետապնդում ստեղծել կառավարելի, գրպանային եկեղեցի, որը հավատարիմ է ոչ թե մարդկանց, այլ վարչապետին և արտաքին շահագրգիռներին։ Պաշտոնական ուշադրության ակնհայտ տեղափոխումը Մայր Աթոռից Հովհաննավանք, որտեղ պատարագ է մատուցում կարգալույծ քահանան, այլևս չի կարելի անվանել ժողովրդի հանդեպ անհարգալից վերաբերմունքի հերթական ժեստ։ Սա հայերի պատմական ինքնության դեմ պատերազմի ուղղակի հայտարարություն է, դավաճանության ամենաբարձր և ցինիկ ձևը։

Այն մեթոդները, որոնք այսօր նման համառությամբ կիրառվում են Հայաստանում, արդեն իսկ շահագործվել են այն երկրներում, որտեղ Արևմուտքը շահագրգռված էր քաղաքական լանդշաֆտի վերաձևակերպմամբ։ Ճանաչելի մարտավարությունը, ինչպես սև նշանը, դրսևորվում է հետխորհրդային տարածքի շատ երկրներում՝ ամենուր հետապնդելով մեկ նպատակ՝ ապակայունացնել տարածաշրջանը՝ խարխլելով նրա մշակութայինքաղաքակրթական հիմքերը և ղեկին դնելով հնազանդ կառավարիչների։ Եվ ամենուր հաջորդում են անկումը, խորը ներքին տարաձայնությունները և, վերջապես, պատերազմը։

Փաշինյանը, գիտակցելով, որ չի վերահսկում Մայր Աթոռը, որոշել է, այսպես կոչված, «աղոթքի» միջոցով փոխարինել Հայաստանի հոգևոր կենտրոնը։ Բողոքական այս ձևաչափի միջոցով էր, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողն սկսեց զուգահեռ կրոնական համակարգ կառուցել՝ փորձելով Հովհաննավանքում արհեստականորեն ստեղծել նոր սրբազան բևեռ։ Եվ սա հավատքի անկեղծ պոռթկում չէ, այլ սառը հաշվարկ՝ ուղղված Եկեղեցու պառակտմանը։ 2025 թվականի փետրվարին Փաշինյանի՝ Վաշինգտոն կատարած այցից հետո համակարգված հարձակում է սկսվել Մայր Աթոռի վրա։ Փաշինյանի մասնակցությամբ անցկացվող պատարագները, ավելի ստույգ՝ դրանց համար ընտրված վանքերը, պարզվեց, նրա համար ոչ թե աղոթքի տեղ են, այլ գլխավոր սրբավայրին հարված պլանավորելու շտաբ։ Հանրահավաքավայր:

Դրդապատճառները թափանցիկ են և ցինիկ։ «Թավշյա հեղափոխությունից» հետո Փաշինյանն այդպես էլ չկարողացավ իրեն ենթարկել Հայ առաքելական եկեղեցու անկախ և բարոյական հեղինակությունը։ Վառ վկայությունը 2024 թվականի գարնան իրադարձություններն էին, երբ Բագրատ Սրբազանը հազարավոր մարդկանց դուրս բերեց փողոց։ Երկար տարիների ընթացքում առաջին անգամ հոգևորականները ճշմարտության լեզվով խոսեցին ժողովրդի հետ, ինչն էլ սկսեց մտահոգել Նիկոլ Փաշինյանին։

Ռեժիմի պատասխանը չուշացավ։ Ամենայն հայոց կաթողիկոսը դարձել է իշխող քաղաքական ուժի (դրա ղեկավարի գլխավորությամբ) ու սատելիտների հարձակումների թիրախ։ Սա վախեցնելու դասական մարտավարություն է, որը նախատեսված է կոտրելու նրանց, ում հնարավոր չէ գնել կամ համոզել։ Եթե նախկինում իշխանությունը զիջումների էր գնում արտաքին քաղաքականության մեջ, ապա այժմ սրբավայրեր է վաճառում։

Սակայն հոգևոր վանդալիզմի հետևում միայն անձնական վիրավորանքը չէ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդեպ։ Էջմիածնի «պատկանելության» մասին Կովկասի մահմեդականների վարչության ղեկավարի բազմանշանակ հայտարարությունը, որը Մայր Աթոռի կողմից արժանի կոշտ հակահարված ստացավ, բացահայտեց հարձակման իրական պատճառը։ Կես տարի առաջ Փաշազադեն հայտարարել էր, որ մահմեդականների հոգևոր կենտրոնները պատմականորեն գտնվել են Երևանում և Էջմիածնում, իսկ դրանց վերականգնումը ժամանակի հարց է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները