Նոր կերպարներ ու մեծ չափաբաժնով հումոր. «Ժիրո-Իվան» սիթքոմի 2-րդ եթերաշրջանը մեկնարկել է

Արմենիա հեռուստաընկերության եթերում մեկնարկել է «Ժիրո-Իվան» սիթքոմի 2-րդ եթերաշրջանը՝ նոր դեմքերով ու զարգացումներով:

Սիթքոմի նոր եթերաշրջանը զգալիորեն տարբերվում է առաջինից․ զարգացվել են ինչպես կերպարային գծերը, այնպես էլ սյուժետային լուծումները։ Նախագծին միացել են նոր դերասաններ, որոնք իրենց կերպարներով բերել են թարմ հումորային շերտեր։

Tert.am Life-ը ներկա է եղել նկարահանումներին, զրուցել դերասանների հետ և առանձնացրել հետաքրքիր դրվագները:

Դերասան Լեռնիկ Հարությունյանը նշում է.
«Այս եթերաշրջանում կերպարներն ու պատմական գծերը ավելի խորացված են։ Նոր հերոսները սիթքոմին տվել են լրացուցիչ դրական էներգիա և հումոր։ Սիթքոմը նաև ունի կարևոր ենթատեքստ՝ 2 եղբայրների միջև չպետք է լինի կռիվ»:

Դերասանուհի Նինա Տիտանյանը, խոսելով իր՝ Ալվարդի կերպարից, նշեց․
«Ալվարդն այս անգամ առավել տաքարյուն է ու ակտիվ։ Կերպարիս շուրջ շատ նոր ու հետաքրքիր զարգացումներ կան։ Հումորը մեծ չափաբաժնով է լինելու, և վստահ եմ՝ հեռուստադիտողը հաճույքով կդիտի այն»:

Նախագծի պրոդյուսեր Ռաֆայել Ղազանչյանի խոսքով՝ հանդիսատեսի բարձր գնահատականը պատճառ դարձավ, որ նախագիծը ունենա շարունակություն.
«Առաջին եթերաշրջանի դիտումները գերազանցեցին սպասվածը, արձագանքները շատ դրական էին։ Այդ պատճառով էլ որոշվեց նկարահանել երկրորդ եթերաշրջանը։ Այս անգամ ներկայացվում են նաև նոր կերպարներ՝ Ժիրոյի կինը, ինչպես նաև Ժիրոյի և Իվանի հայրը՝ երիտասարդ կնոջ հետ։ Թեման շարունակում է մնալ ընտանիքի, եղբայրական հարաբերությունների ու առօրյա կյանքից վերցրած իրավիճակների շուրջ»:

Իրավիճակային հումորը սիթքոմում հաճախ ծնվում է նաև նկարահանման հրապարակում։ Դերասան Վաչե Երիցյանը հիշում է նկարահանման մի հետաքրքիր դրվագ.
«Մի տեսարանի ժամանակ պետք է բուտաֆոր նարնջով հարված անեի, բայց ձեռքիս տակ իսկականն էր ընկել, ու բաժակները կոտրվեցին։ Բայց ոչ ոք չկանգնեցրեց՝ այդպես էլ անցավ տեսարանը»:

Վաչե Երիցյանը հավելեց, որ նախագիծն առանձնանում է իր ուրույն, ջերմ և ընկերական նկարահանման մթնոլորտով․
«Սիթքոմը գունավոր է, ծիծաղահարույց ու իսկապես ժամանցային։ Եվ ես ուրախ եմ, որ դրա մի մասն եմ»,- ամփոփեց դերասանը:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները