Փոփոխություններ՝ միայն թվաբանորեն. բացակայում են տնտեսական քաղաքականության մեխանիզմները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի օրինագիծը, որը ներկայացվել է կառավարության կողմից և քննարկման փուլում է, առաջին հայացքից ներկայացնում է նշանակալի թվային ցուցանիշներ և հավակնոտ նպատակներ, սակայն մանրամասն վերլուծությունը բացահայտում է հիմնարար խնդիրներ, որոնք վերաբերում են ինչպես բյուջեի կառուցվածքային տրամաբանությանը, այնպես էլ դրա իրականացման կարողականությանը և տնտեսական քաղաքականության ընդհանուր ուղղվածությանը։

Օրինագիծը նախատեսում է պետական եկամուտների աճ մոտավորապես 8,9 տոկոսի չափով, ինչը թվային առումով զգալի ցուցանիշ է և պահանջում է համապատասխան տնտեսական ակտիվության աճ, հարկային հավաքագրման արդյունավետության բարձրացում կամ տնտեսության նոր հատվածների ակտիվացում, սակայն օրինագծի ներկայացված տարբերակում բացակայում են այն հստակ մեխանիզմները, որոնց միջոցով նախատեսվում է հասնել այս եկամուտների աճին, և չեն նշվում կոնկրետ ոլորտները, որտեղ սպասվում է հարկային բազայի ընդլայնում կամ հավաքագրման արդյունավետության էական բարելավում։

Կապիտալ ծախսերի ընդլայնումը մինչև համախառն ազգային արդյունքի 3,4 տոկոսը նույնպես ներկայացվում է որպես դրական միտում, քանի որ կապիտալ ներդրումները տեսականորեն պետք է ապահովեն ենթակառուցվածքների զարգացում, արտադրական հզորությունների ստեղծում և երկարաժամկետ տնտեսական ներուժի ձևավորում: Սակայն այս թվերը պետք է դիտարկել ընթացիկ տարվա բյուջեի ֆոնին, երբ կապիտալ ծախսերի կատարողականը կազմել է ընդամենը 32-35 տոկոս, ինչը խոսում է համակարգային խոր խնդիրների մասին՝ կապված ծրագրերի պլանավորման, իրականացման հսկողության, պայմանագրային գործընթացների արդյունավետության և ինստիտուցիոնալ կարողությունների հետ։ Կապիտալ ծախսերի ցածր կատարողականն ուղղակիորեն վկայում է ծրագրային կառավարման համակարգի թուլությունների, իրականացման մոնիտորինգի անարդյունավետության, պայմանագրերի կնքման և իրագործման գործընթացների դանդաղության, ինչպես նաև ինստիտուցիոնալ կարողությունների պակասի մասին։ Այս լայնածավալ խնդիրների առկայության պայմաններում 2026 թվականի բյուջեում կապիտալ ծախսերի աճի նախատեսումը ձեռք է բերում մեխանիկական բնույթ և ավելի շատ հաշվառման նշանակություն է ստանում, քան իրական տնտեսական արդյունքի ապահովման միտում, քանի որ եթե համակարգը չի կարողանում արդյունավետ իրականացնել ընթացիկ ծավալները, ապա ծավալների ավելացումը, բնականաբար, չի լուծի իրականացման խնդիրները, այլ կարող է նույնիսկ խորացնել դրանք։

Ինչ վերաբերում է տնտեսական աճի՝ նախատեսված 4,5-5 տոկոս տեմպին, թեև այն համապատասխանում է միջին և երկարաժամկետ զարգացման ծրագրերում նշված նպատակներին, այնուամենայնիվ, չի ուղեկցվում այն կառուցվածքային բաղադրիչների վերլուծությամբ, որոնք պետք է ապահովեն նշված աճը՝ արտահանման ընդլայնում, արտադրական հատվածի զարգացում, արդյունաբերական արժեքավորված ապրանքների ստեղծում, նոր շուկաների ձեռքբերում կամ եղած շուկաներում մրցակցային դիրքերի ամրապնդում։

Բյուջեն շարունակում է հիմնվել նույն մեխանիկական մոտեցման վրա, երբ թվերը փոխվում են տարեցտարի, բայց տնտեսական մոդելի էությունը մնում է անփոփոխ, և բացակայում է պատասխանն այն հիմնարար հարցին, թե ինչպես են այս ծախսերը վերափոխելու երկրի արտադրական կառուցվածքը, ստեղծելու նոր մրցակցային առավելություններ, խթանելու արտահանումը և ձևավորելու տնտեսության զարգացման նոր, կայուն ուղղություններ։ Բյուջետային հատկացումների կառուցվածքը, որը արտացոլված է օրինագծում, բացահայտում է պետության առաջնահերթությունների անհամաչափությունը և վկայում է այն մասին, որ վարչական և իրավապահ համակարգերի ֆինանսավորումը շարունակում է աճել, մինչդեռ տնտեսական զարգացման կառույցների հատկացումները կրճատվում կամ չեն ապահովվում համաչափ աճով։

Եթե դիտարկենք ոլորտները, ապա, ի մասնավորի, տեխնոլոգիական ոլորտին հատկացվող 37,3 միլիարդ դրամը թեև թվային առումով զգալի գումար է և ներկայացվում է որպես առաջընթաց, այնուամենայնիվ, զերծ է այն հիմնարար բաղադրիչից, որը կապահովի այս ծախսերի արդյունավետությունը՝ կախված հստակ արդյունքային չափորոշիչներից, մոնիտորինգի և գնահատման համակարգից, ինչպես նաև իրական ազդեցության չափման մեխանիզմներից։ Առանց այս կարևորագույն գործիքների, ցանկացած թիվ, անկախ իր մեծությունից, մնում է զուտ ձևական և չի կարող ապահովել տնտեսական արժեք ստեղծող արդյունք։ Ըստ էության, հարկատուներիս կողմից ձևավորվող գումարները ժամանակի ընթացքում այդպես էլ կփոշիանան։ Այնինչ, բարձր տեխնոլոգիական ոլորտի ֆինանսավորումը պետք է ուղեկցվի ոչ միայն գումարների հատկացմամբ, այլև հստակ ռազմավարությամբ, թե ինչպիսի արդյունքներ են սպասվում՝ նոր աշխատատեղերի ստեղծման, արտահանման աճի, տեխնոլոգիական կարողությունների զարգացման, գիտահետազոտական ներուժի ամրապնդման կամ միջազգային շուկաներում մրցակցային դիրքերի ձեռքբերման առումով։

Հանրային ֆինանսների կառավարման որակը շարունակում է մնալ ամենախոշոր և համակարգային բացը, որովհետև բյուջեն ներկայացվում է որպես զուտ վարչական փաստաթուղթ և հաշվողական գործիք, այլ ոչ թե որպես տնտեսական քաղաքականության իրականացման հիմնական մեխանիզմ, ռազմավարական պլանավորման գործիք և զարգացման առաջնահերթությունների իրական արտահայտություն։ Բյուջեն պետք է դառնա թափանցիկ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է հասկանալ, թե ինչի համար են ծախսվում հանրային միջոցները, ինչ արդյունքներ են սպասվում, և ինչ արդյունքներ են իրականում ստացվել։ Բյուջետային գործընթացը պետք է վերափոխվի հաշվետվական մոտեցումից դեպի արդյունքահեն կառավարման համակարգ, որտեղ յուրաքանչյուր հատկացված դրամ կապված է կոնկրետ արդյունքի հետ, այդ արդյունքը չափելի է, մոնիտորինգի ենթակա է, և կան պատասխանատվության հստակ մեխանիզմներ՝ սպասված արդյունքներին չհասնելու դեպքում։ Պատասխանատվության համակարգը պետք է ամրապնդվի այնպես, որ ծրագրերի ձախողումը, արդյունքների չհասնելը կամ միջոցների անարդյունավետ օգտագործումը հանգեցնեն հստակ հետևանքների՝ կառուցվածքային փոփոխություններից մինչև պատասխանատու անձանց հեռացում։

2026 թվականի բյուջեի օրինագիծը, ներկայացված տարբերակով և դրա հիմքում ընկած տրամաբանությամբ, չի կարող ընկալվել որպես նոր տնտեսական շրջադարձի սկիզբ, քաղաքականության վերափոխման ազդակ կամ կառուցվածքային փոփոխությունների հիմք, այլ ավելի շատ արտահայտում է ընթացիկ վիճակի պահպանման տրամաբանությունը, երբ հիմնական ցուցանիշները փոփոխվում են միայն թվաբանորեն, բայց բնույթով և էությամբ մնում են նույնը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»
Ամենաընթերցվածները