Ժողովրդավարության բաստիոնի պատրանքը և իրականությունը

Հոկտեմբերի 29-ին, երբ Ազգային ժողովում ընթանում էր Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի պլենար նիստը, ԱԺ-ի դիմաց հավաքվել էին Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչներն ու բազմաթիվ քաղաքացիներ՝ բողոքի ակցիա անցկացնելու նպատակով։ Ակցիան նվիրված էր Հայաստանում քաղաքական բանտարկյալների և Բաքվում պատանդառված մեր հայրենակիցների խնդիրներին։ Այն միավորեց նաև ընդդիմադիր դաշտի մի շարք պատգամավորների, որոնք իրենց ներկայությամբ փորձեցին ցույց տալ՝ Հայաստանում դեռ կա պայքար խոսքի ազատության և մարդու արժանապատվության համար։

Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը ակցիան որակեց ոչ թե որպես արարողություն, այլ որպես անհրաժեշտություն։ Նրա խոսքով՝ ընդդիմադիր ուժերը լեգիտիմ և իրավական բողոքի ձև են ընտրել՝ դիմելով միջազգային կառույցներին, որոնք իրենց հերթին հենց մարդու իրավունքների պաշտպանությամբ են զբաղվում։ «Եվրանեսթը բազմաթիվ հայտարարություններ է ընդունել Ադրբեջանի բանտերում պահվող հայ ռազմագերիների և Արցախի մշակութային ժառանգության վերաբերյալ։ Այս պարագայում շատ բնական է, որ Հայաստանի ընդդիմությունը ցանկանում էր, որ այդ պատգամավորները տեսնեին իրական պատկերը մեր երկրում»,- նշել է Զոհրաբյանը։

Մեր դիտարկմանը, թե արդյոք նման բողոքի ակցիաները չեն նպաստում Փաշինյանի կողմից ստեղծվող կեղծ ժողովրդավարական ֆոնի ամրապնդմանը, Զոհրաբյանը պատասխանեց․ «Համաձայն չեմ, որ ժողովրդավարության պատրանք է ստեղծվում։ Ի՞նչ պետք է անեին ընդդիմադիր գործիչները՝ չգնա՞լ, չխոսեի՞ն, թույլ տա՞ն, որ Եվրանեսթի պատգամավորների մոտ տպավորություն ձևավորվի, թե Հայաստանում ամեն ինչ նորմալ է։ Ամբողջ աշխարհում ընդունված ձև է, որ միջազգային պատվիրակությունների այցերի ժամանակ նման ակցիաներ անցկացվեն։ Սա կարևոր մեխանիզմ է՝ ցույց տալու, թե իրականում ինչ է կատարվում երկրում»։

Զոհրաբյանը նաև հիշեցրեց՝ Եվրանեսթի նիստի ժամանակ իսպանացի պատգամավորներից մեկը հրապարակային նշել է, որ անընդունելի է մարդու նկատմամբ բռնություն գործադրել՝ ընդամենը ֆեյսբուքյան գրառման համար։ «Երբ մարդուն 20-40 հոգով հատակին են տապալում ու տանում, դա ոչ թե ժողովրդավարության, այլ բռնապետության նշան է։ Այդ մասին պետք է բարձրաձայնել հենց այն պահին, երբ Եվրոպան այստեղ է՝ լսելու և ժողովրդավարություն գնահատելու»։

Զոհրաբյանի խոսքով՝ նման ակցիաները ոչ միայն անհրաժեշտ են, այլև պետք է դառնան պարբերական երևույթ՝ բոլոր եվրոպական դեսպանատների և կառույցների դիմաց։ «Հակառակ դեպքում նրանք կշարունակեն հավատալ Փաշինյանի հորինած ժողովրդավարական հեքիաթին»,- ընդգծեց նա։

Այսպիսով, Եվրանեսթի նիստի ֆոնին հնչած բողոքի ձայները մեկ անգամ ևս ցույց տվեցին՝ Հայաստանի ներսում ժողովրդավարությունը չի կառուցվում զեկույցներով և հայտարարություններով, այն պետք է ապացուցվի ազատ խոսքով, արդար դատարաններով և ոչ քաղաքականացված իրավապահ համակարգով։ Իսկ մինչ այդ Եվրոպայի համար մնում է հարցը՝ նա տեսնո՞ւմ է Հայաստանի իրական պատկերը, թե շարունակում է հավատալ իշխանական բեմադրություններին։

դիտվել է 128 անգամ
Լրահոս
Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»
Ամենաընթերցվածները