Վաղուց են բոլոր «կարմիր գծերը» հատված. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին նորմալ մարդկանցից շատերը նշում են, որ Փաշինյանը «կարմիր գծեր» է հատում: Մարդիկ նկատի ունեն ոչ միայն Ազգային եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի հայտարարած պատերազմն, ընդհանուր առմամբ, այլև կարգալույծ արված նախկին քահանայի, գործնականում աշխարհիկության վերադարձված անձնավորության «պատարագի» մասնակցելն ու դրա հետ կապված անընկալելի դրսևորումները:

Այդ դիտարկումն, իհարկե, տեղին է և համապատասխանում է իրականությանը, քանի որ իսկապես Նիկոլ Փաշինյանը «կարմիր գծեր» է անցնում կամ հատում: Սակայն փոքր-ինչ տարօրինակ է այն զարմանքը, որ նկատվում է հիշյալ արձանագրումն անող հայրենակիցների արձագանքներում: Այո, տարօրինակ է զարմանքը, քանի որ Նիկոլ Փաշինյանը իր գործունեության ընթացքում, առավել ևս՝ որպես վարչապետ պաշտոնավարելու մոտ 7,5 տարվա ընթացքում այդ ե՞րբ «կարմիր գծեր» չի հատել:

Չէ, իսկապես, այդ ե՞րբ է եղել, որ Փաշինյանը չի հատել «կարմիր գծեր», այն է՝ հանրային, քաղաքական, հասարակական, հոգևոր ու մշակութային կյանքում, նաև այսպես ասենք՝ կենցաղային հարթության վրա հարաբերություններում ընդունված նորմեր ու սահմաններ չի անցել:

Հատե՜լ... Ի՞նչ հատել, Փաշինյանը ամենակոպիտ ձևերով տրորտակ է տվել այնքան «կարմիր գծեր», որ դրանք իրար կպցնելու դեպքում մոլորակի հասարակածը գերազանցող կարմիր ժապավեն կստացվեր:

Ի՞նչ է արել Փաշինյանը: Հասարակության մի հատվածին հանել է մյուսի դեմ, հետո մի երրորդ հատվածին՝ այդ երկուսի դեմ: Հարազատին՝ հարազատի, քրոջը՝ եղբոր դեմ է հանել: Անդադար ատելություն ու թշնամանք է սերմանել, սևի ու սպիտակի է բաժանել:

Հաջորդը. շարունակաբար ու բացահայտ ստել է, հետո սկսել «կռուտիտներ» անել: Իր ուժայիններին շարունակաբար հրամայել է հարձակվել ընդդիմախոսների վրա: Երկրի կառավարումն իրականացրել ու իրականացնում է խայտառակորեն վատ, փնթի, անտակուգլուխ: Հայաստանի ու Արցախի գլխին պատերազմ ու աղետ է բերել ու մարդկային, տարածքային, նաև պատմամշակութային անդառնալի կորուստներ է պատճառել:

Այնքան «կարմիր գծեր» է հատել, որ Ազգային եկեղեցու, հայ հոգևորականության վրա հարձակվելու և հալածանքների ենթարկելու «կարմիր գիծն» ի՞նչ է, որ չհատի: Դա Փաշինյանի ու նրա մերձախավի համար խնդիր չէ: Չէ, իրոք, իրենց համար ի՞նչ խնդիր է՝ ոտնատակ տալ ազգայինը, պատմությունը, կրոնը, ոտնատակ տալ Եկեղեցին, արժեքները:

Երևի արժե՞ հիշեցնել, թե էլ ինչ «կարմիր գծեր» է հատել Փաշինյանը: Այն ի՞նքը չէր, որ 2008-ի մարտի 1-ին հետևողականորեն շարունակում էր բորբոքել Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված բազմության կրքերը՝ գործնականում հրահրելով ու խրախուսելով բախումները: Ու այն ժամանակ, երբ արդեն այդ ամենի հետևանքով մարդիկ էին զոհվել թե՛ ոստիկանության զորքերի, թե՛ հավաքված բազմության շարքերում, Փաշինյանը բղավում էր, որ իր հոգին փառավորվում է: Այդ ի՞նքը չէր բղավում ղարաբաղցիներին Երևանից քշելու մասին... Ու դեռ այն ժամանակ նա իշխանություն չուներ, ընդդիմադիր էր «աշխատում»:

Հարցն այն է, որ Հայաստանում միշտ էլ եղել է իշխանության համար պայքար, ինչը բնական է: Բայց ոչ մի անգամ ոչ մի հիմնական ընդդիմադիր լիդեր չէր հատել հնարավոր ու անհնար բոլոր «կարմիր գծերը»: Ու պատահական չէ, որ 2018-ին, երբ Փաշինյանն արդեն զգացել էր իշխանությունը զավթելու հոտը, կենդանի մարդկանց դռների առաջ... դագաղի կափարիչներ էին դնում ու ցնծում: Էլի մի տրորված «կարմիր գիծ», որը հետո ամբողջ ազգի քթից եկավ: Բուտաֆորիական «դագաղներ» ճոճելով իշխանության եկած Փաշինյանը հազար-հազարավոր իրական դագաղներ բերեց Հայաստանին...

Մի՞թե «կարմիր գծի» հատում չէ այն իրողությունը, որ կանխամտածված կերպով հրապարակում հավաքված ժողովրդին դեմ տվեցին «քառօրյա պատերազմի» իրական հերոսի կեղծ «պապիկ», որ սուտուփուտ և կրքեր բորբոքող բաներ արտասանեց:

Մի՞թե «կարմիր գծի» հատում չէր անվանի ու աշխարհահռչակ մարզիկների հանդեպ յուրօրինակ վրեժխնդրությունը միայն այն բանի համար, որ իր «թավիշին» չէին աջակցել: \

Փաշինյանն արդեն վարչապետի պաշտոնում հատեց այնպիսի «կարմիր գիծ», ինչպիսին է իր կողմից հակառակորդ ընկալվողների տուն և ընտանիք մտնելը: Որևէ մեկին հետապնդելու համար նրա քրոջ, հոր, հարազատի վրա քննիչ-մննիչ, ոստիկան-մոստիկանով հարձակվելը: Դա արդեն նորմ է դարձել: Ինչպես Փաշինյանի համար սովորական մի բան է համատարած բոլորին գաղտնալսելը, ուրիշների անձնական նամակագրության, անձնական կյանքի ինչ-ինչ տվյալներ ստանալու համար պետական հատուկ ծառայությունների հնարավորություններն օգտագործելն ու այդ «տվյալները» հանրայնացնելը կամ դրանցով հրապարակայնորեն շանտաժ անելը:

Բայց ավելի ահավոր «հատումներ» կան: «Կարմիր գծի» հատում, անգամ՝ տրորտակում է այն, որ Փաշինյանը հազարամյակներով ու բնիկ հայկական Արցախը ճանաչեց ադրբեջանական տարածք:

«Կարմիր գծի» ոտնակոխում է Արարատն ուրանալը:

«Կարմիր գծի» հատում է Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելը:

Հապա Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին զազրախոսությո՞ւնը: Երկրի նախկին ղեկավարների, ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ կին պատգամավորների հասցեին ինչ ասես՝ ասելը, ԱԺ ամբիոնից ուղիղ հաշվեհարդարի սպառնալիքներ հնչեցնելը...

«Կարմիր գծի» հատում էր Եռաբլուրի «առումը»՝ զոհվածների ծնողների նկատմամբ ֆիզիզկական բռնի ուժ գործադրելով:

Ո՞ր մեկն ասես, ախր, ո՞ր մեկը...

Սա է: Փաշինյանի գրեթե ամբողջ «գործունեությունը» կարմիրգծահատիչ է:

Այնպես որ, պարզ է, թե ով է Փաշինյանը մանավանդ «կարմիր գծեր» անցնելու առումով: Հարցն այն է, թե ովքեր են նրանք, ովքեր մղվում են նրա հետ «կարմիր գծեր» անցնելու, աններելի մեղքերով ծանրաբեռնվելու:

Թեպետ, արժե նկատել, որ այդ մղվողները գոնե վերջերս որոշակիորեն նվազել են: Չէ, անհամեմատ զգալիորեն են նվազել, ու դա մեծ հույս է տալիս, որ մեր երկրում ամեն ինչ դեռ վերջնականապես կորած չէ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները