Կարևորը շոուներն են. իշխանություններին հետաքրքիր չէ, թե ինչ խնդիրների են բախվում Հայաստանի քաղաքացիները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրության քննարկման տիրույթում այսօր այնպիսի թեմաներ են, որոնք վերաբերում են Եկեղեցու և ընդդիմադիրների, այդ թվում՝ ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ ճնշումներին։ Ու ինչքան խորհրդարանական ընտրությունները մոտենում են, իշխանություններն այնքան ավելի մեծ ուժով են լծվում բռնաճնշումների իրականացմանը։ Նրանք իրավապահ համակարգը դարձրել են քաղաքական գործիք, քանի որ առաջիկա ընտրություններում որևէ արդյունքի հասնելու որևէ շանս չունեն, ու միակ հենարանը մնացել են իրավապահ կառույցները:

Ու «Նիկոլ Փաշինյան և ընկերներ» կուսակցության համար կարևորը տեղի ունեցողի շուրջ թատերական ներկայացումներ բեմադրելն ու աժիոտաժ ստեղծելն է։ Իսկ մինչ իրենք նման հարցերով են զբաղված, մի շարք հրատապ խնդիրներ ուղղակի այնքան են սրվում, որ սպառնալիք են դարձել ողջ հանրության կամ էլ հասարակության որոշակի հատվածի համար։ Օրինակ՝ երկրում հանցավորության դեմ պայքարի հարցն ուղղակի բարձիթողի վիճակում է։ Պատկերավոր ասած՝ գրեթե չկա մի օր, որ մամուլում հրապարակումներ չլինեն հանցավոր գործողությունների, ի մասնավորի՝ վեճերի, ծեծկռտուքների ու սպանությունների մասին։

Մյուս կողմից՝ մինչ իշխանությունները հանրության աչքին թոզ են փչում իրենց «խաղաղության օրակարգով», արտաքին քաղաքականությանը վերաբերող ամենահրատապ հարցերն ուղղակի բարձիթողի վիճակում են։ Բնական է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար միշտ եղել են առաջնային ու պետք է լինեն առաջնային, քանի որ դա առաջին հերթին մեր շահերից է բխում։ Բայց իրավիճակը փոխվել է, և նույնիսկ այն պարագայում, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես փոխկապակցված է Ռուսաստանի հետ, Մոսկվայի հետ հարաբերությունները Երևանի համար ձեռք են բերել երկրորդական նշանակություն։ Ավելին, ՀՀ իշխանությունները փորձում են հենց «Ռուսաստանը՝ տարածաշրջանից դուրս» աստառի ներքո զարգացնել իրենց հարաբերությունները Արևմուտքի հետ։

Գնալով ՀՀ իշխանություններն ավելի ու ավելի են բարդացնում Ռուսաստանի հետ համագործակցության հարցը, իսկ դրա արդյունքում պարբերաբար խնդիրներ են ծագում՝ առաջին հերթին տնտեսական փոխգործակցության մասով։ Ընդ որում, հաճախ խոսքը ոչ թե քաղաքական բովանդակության կամ «աստառի» մասին է, այլ պարզապես Հայաստանի իշխանությունների անկարողության կամ անտարբերության: Օրինակ՝ Հայաստանից արտահանողները անընդհատ տարբեր խոչընդոտների են բախվում՝ ռուսական շուկա մուտք գործելու հետ կապված։ Դրա արդյունքում հայկական կողմը մեծ վնասներ է կրում։ Մինչև շատ մեծ բողոք չի բարձրանում, իշխանությունները տեղից չեն շարժվում, չեն փորձում ռուսական կողմի հետ համատեղ լուծումներ գտնել։ Հերթական թեման էլ առնչվում է Ռուսաստանի նոր միգրացիոն կանոնին, որը սահմանափակում է օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ հայ բեռնատարների վարորդների՝ Ռուսաստանի տարածքում գտնվելու ժամկետը մինչև 90 օր տարվա ընթացքում։ Վարորդները պնդում են, որ 90 օրը բավարար չէ՝ հաշվի առնելով, որ Լարսի անցակետը հաճախ փակվում է եղանակային կամ վարչական պատճառներով, ինչ կազմում է նրանց օրերի զգալի մասը: Նոր կանոնը խաթարում է նրանց աշխատանքի պլանը, քանի որ յուրաքանչյուր վերադառնալուց հետո նրանք պետք է երեք ամիս սպասեն՝ նորից մուտք գործելու համար, ինչը վնաս է բերում բեռնափոխադրող ընկերություններին: Բայց մինչև վարորդները կտրուկ գործողությունների չդիմեն, իշխանությունները կմնան «ուղտի ականջում քնած»։ Դրա համար էլ հայ բեռնափոխադրողները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ պահանջելով, որ ՀՀ կառավարությունը Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքում հասնի ժամկետի երկարաձգման՝ օրինակ՝ մինչև 180 օր, ինչպես արված է Ղազախստանի վարորդների դեպքում։ Ի վերջո, փոխվարչապետը տեղեկացրեց, որ այս հարցով բանակցություններ են վարվում: Այսինքն, մարդիկ իրենց կաբինետներում նստած ահռելի աշխատավարձ ու պարգևավճարներ են ստանում, բայց սպասվող կամ առկա խնդիրներին գուցե տեղյակ էլ չեն ու տեղից չեն շարժվում, մինչև, ասենք, բողոքողները չեն փակում միջպետական ճանապարհները: Եվ դա՝ այն դեպքում, որ ակնհայտորեն Ռուսաստանը պատրաստ է քննարկումների ու լուծումների:

Բայց միայն Ռուսաստան ուղղությամբ չէ, որ խնդիրներ կան։ Վերջին ամիսներին Հայաստանի և Վրաստանի միջև ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունները մի շարք գործնական և վարչական խնդիրների են բախվում՝ կապված Վրաստանի կողմից նոր սահմանային և լիցենզավորման կարգավորումների ներդրման հետ։ 2025 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նոր կարգավորմամբ՝ առևտրային ուղևորափոխադրողները պարտավոր են լրացնել հատուկ էլեկտրոնային հսկիչ ձևաթուղթ, որը պետք է ներկայացվի սահմանը հատելիս։ Այդ ձևաթղթում նշվում են բոլոր ուղևորների տվյալները։ Սակայն վարորդներն ու ընկերությունները հաճախ բողոքում են ձևաթղթի լրացման բարդությունից, ինտերնետային հասանելիության բացակայությունից և տեխնիկական խնդիրներից։ Տպագրված ձևաթղթերի բացակայության կամ սխալ լրացման դեպքում մեքենաները սահմանում ուշացումներ են ունենում։ Հոկտեմբերից արդեն Վրաստանի տրանսպորտի դեպարտամենտը սկսել է զանգվածաբար տուգանել Հայաստանի փոխադրող ընկերություններին՝ 5000 լարիի չափով (մոտ 750000 դրամ)՝ առանց լիցենզիայի միջպետական ուղևորափոխադրումներ իրականացնելու համար։ Վրացական կողմը պնդում է, որ բոլոր փոխադրողները պետք է ունենան գործող միջազգային լիցենզիա, մինչդեռ Հայաստանում 8 տեղանոց մեքենաների համար նման լիցենզիա երբևէ չի պահանջվել։ Սա առաջացրել է իրավական հակասություններ և դժգոհություն հայկական կողմի վարորդների շրջանում։

Բացի վարչական բարդություններից, փոխադրողները մատնանշում են նաև գործնական դժվարություններ. եթե մեքենան ճանապարհին խափանվի, այլ փոխադրամիջոց օգտագործելու հնարավորություն գրեթե չկա՝ ձևաթղթերի պատճառով։ Վարորդները նշում են, որ ձևաթղթերի լրացման գործընթացը ժամանակատար է, ինչը խանգարում է նրանց հանգստին և կարող է վտանգել երթևեկության անվտանգությունը։

Հիմա դեպի Վրաստան ուղևորափոխադրումների խնդրի լուծումը ևս պետության մակարդակով ուշադրություն է պահանջում, բայց իշխանությունները զբաղված են շոուներ բեմադրելով ու սեփական բարեկեցությունն ապահովելու գործով։ Նրանց ինչ, թե Հայաստանի քաղաքացիներն ինչ խնդիրների են բախվում: Իրենք միայն ինտենսիվ ասֆալտ են փռում, դե, դա «փիառի» տեսակետից երևացող գործ է: Չնայած, հանուն արդարության, դա էլ, որպես կանոն, որակ չի ունենում։ Բայց դե տոտալ անորակության, ձախողումների, կործանարար ընթացքի պարագայում անորակ ասֆալտն ինչ է, որ զարմանանք:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում 1 սմ-ով իջել է Երևանում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը Պայթյուն-փլուզում՝ Արմավիրում․ վիրավոր կա Ողբերգական դեպք՝ Երևանում․ 20-ամյա Դավիթ Պ․-ն մահացավ Ոսկու գինը նվազել է. մանրամասներ Կրկին ձյուն կտեղա Սպերցյանը ճանաչվել է ԲԿՄԱ-ի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ Ռիսկեր՝ համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրման ճանապարհին. «Փաստ» Օրուելյան «իրականությունը»՝ գործունեության ծրագիր. «Փաստ» «Այս գործընթացներն արդեն իսկ ազդել են մեր ներդրումային գրավչության վրա». «Փաստ» Այս ամենն, ի վերջո, կարող է հանգեցնել քաղաքացիական բախումների. «Փաստ» Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ. «Փաստ» Քանիսի՞ն կարող են բանտ նստեցնել. «Փաստ» Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ. «Փաստ» Ձուկը թանկացել է 18.3 տոկոսով, բանջարեղենը՝ 14.6, միրգը՝ 7.8. պաշտոնական թվեր Թուրքիայում մարդատար ավտոբուսի բեռնատարի հետ բախման հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 11-ը Հրաձգություն ՀԱՀ-ի հանրակացարանում. զոհվել է 11 մարդ, այդ թվում ՝ 3-ամյա երեխա Վրաստանում Թուրքիայի քաղաքացու են ձերբակալել, որը փորձել է կոկաինի խոշոր խմբաքանակ ներկրել երկիր Դուբայի ամենաոճային նոր հյուրանոցի ներսում. Jumeirah Marsa Al Arab-ը դարձել է քաղաքի գլխավոր տեսարժան վայրը Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությnւնը մոտենում է հնարավոր շրջադարձային կետի՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև առկա պառակտման ֆոնին. Bloomberg Վրաստանի պետական բուհերը դադարեցնում են օտարերկրյա ուսանողների ընդունելությունը Կալորիականության սահմանափակումը դանդաղեցնում է ուղեղի բջիջների ծերացումը․ Aging Cell ԱՄՆ-ը խաղաղության համաձայնագրերի կնքումը համարում է համաշխարհային կայունության ամրապնդման գրավական Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆ Պուտինը և Մոդին հայտարարություն են ընդունել, որում ուրվագծվում է երկրների համագործակցության առաջնահերթությունները
Ամենաընթերցվածները