Արշակ Կարապետյանը պատրաստվում է անուններ տալ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ես զարմացած եմ, որ մենք՝ հայերս, նման իշխանություն ենք ընտրել, և նման կեղտոտ իրավիճակ է Հայաստանի Հանրապետությունում, երբևիցե այսպիսի իրավիճակ չի եղել մեր պատմության ընթացքում»,-ասում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, երբ խոսում ենք մեր երկրում ներկայում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Կարապետյանը շեշտում է, որ Բաքվում դատում են մեր գերիներին, Հայաստանում դատում են մեր հայրենասերներին։ «Ես զարմացած եմ այդ քննիչների վրա: Ով մտածում է, որ տուն պահելու համար կարող է հրաման կատարել և հայրենասեր հայ մարդկանց զուտ քաղաքական նկատառումներով կալանավորել, նրանց պատիժն անխուսափելի է լինելու, մենք ցուցակներ ունենք։ Ազգային հպարտության հանրային տրիբունալն իրենց մասին որոշումը կայացրել է։ Այո, ոչ միայն երկրի դավաճանների մասով, որ հողեր են հանձնում, այլև նմանների մասով, որոնք կորցրել են իրենց պատիվը»,-մեզ հետ զրույցում ասում է գեներալն ու նաև հավելում, որ իրավապահ համակարգում էլ «մեծամասնությունը պատվով տղերք են»։ «Բայց, գիտեք, մի ոջիլն էլ, մտնելով որևէ տեղ, կարող է փչացնել ամեն ինչ։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ այդ տեսակ քննիչներին պատժենք մաքսիմալ ձևով։ Ու դա՝ նաև նրա համար, որ ապագա իշխանությունը չկարողանա նման քայլեր անել»,-նշում է Արշակ Կարապետյանը:

Ըստ պաշտպանության նախկին նախարարի, կոռուպցիան այսօր մեծ ծավալների է հասել: «Խոսում էին նախկինների կոռուպցիայի մասին։ Ախր, նրանք կարող են խելոք մի անկյունում կանգնել ու ծխել՝ ի համեմատ սրանց։ Իմ տեղեկություններով, մարդիկ կան, որ Թուրքիայում գործարան են առել, շուտով կտանք դրանց անունները։ Իմ տեղեկություններով, մարդիկ կան, որ Դուբայում բնակարաններ են գնել, շուտով կտանք նաև դրանց անունները, քպականներ են։ «Պարկերով» փող են տարել: Ժամանակը կգա, այդ ամեն ինչը փաստերով կներկայացնենք»,-ասում է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Անի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. Փաշինյան Եվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Բացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասին Ցորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառով Իրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ Թրամփ ՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը ԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Մադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասին ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. Reuters Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ»
Ամենաընթերցվածները