«Նրան մնում է ընդամենն ուժի կիրառմամբ եկեղեցականներին պարտադրել գնալ զիջումների, որ զավթի Սուրբ Էջմիածինը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ առավոտյան լրահոսի գլխավոր թեման դարձան Արագածոտնի թեմի հոգևոր հայրերի ձերբակալության մասին լուրերը։ Զարգացումները ցույց կտան՝ կրկին կունենա՞նք կալանավորված հոգևոր հայրեր, թե՞ ամեն ինչ կավարտվի ողջախոհության սահմաններում։ Ընթերցողը թերևս լավ է հիշում այս ամենին նախորդող իրադարձությունները՝ գրոհ Հայ առաքելական եկեղեցու վրա, Միքայել և Բագրատ սրբազանների կալանավորումներ, Սամվել Կարապետյանի կալանավորում՝ Եկեղեցուն սատարելու համար։ Էլ չենք խոսում այն զազրելի բառապաշարի մասին, որն ամենօրյա ռեժիմով կիրառվեց հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ՝ իշխող ուժի և նրա առաջնորդի կողմից։

Օր օրի մարդիկ սպասում էին, որ Նիկոլ Փաշինյանն ինքն անձամբ պետք է գրոհի Մայր Աթոռը, սակայն դա տեղի չէր ունենում։ Եվ, ահա, ականատես ենք լինում հոգևորականների հանդեպ հերթական հետապնդումներին։ Փաշինյանը փորձում է այս ճանապարհո՞վ Եկեցեցու դեմ դուրս գալ։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանը հաստատում է այս տեսակետը։ «Նիկոլ Փաշինյանը տեսավ, որ ժողովուրդն իրեն չի հավատում։ Դա՝ մեկ։ Երկրորդ՝ ժողովուրդը դուրս չի գալ իս Եկեղեցու դեմ։ Նա ո՞ւմ փորձեց Եկեղեցու դեմ հանել. կարգալույծ եղած մի քանի՝ խուլիգանական անցյալ ունեցող նախկին հոգևորականների, ինչպես նաև այս երեք տերտերներին, որոնք հիմնականում Արագածոտնի մարզից են։ Նրանք հուդաներ են, Հայ առաքելական սուրբ եկե ղ ե ցու թշնամիներ։ Նրանց է փորձում օգտագործել Եկեղեցու դեմ։ Բոլորս տեսանք, որ Փաշինյանին չհաջողվեց ժողովրդին «հավաքել»։ Այդ «հավաքել» ասվածն է նաև շատ ծիծաղելի, որովհետև Սուրբ Էջմիածնում եղած ամեն ոք գիտի, որ Էջմիածնի հրապարակը փոքր է, և նա այդ հրապարակում հավաքած մարդկանց ինչոր զանգվածով պետք է կարգալույծ աներ կամ հեռացնե՞ր Կաթողիկոսին։ Կարծում եմ, որ հանրության համար բավականին մեծ ազդակ էին, այդ թվում՝ նաև իմ կողմից արված բացահայտումները, որ Նիկոլն իրականում Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ չէ, այլ դասական աղանդավոր է։ Բազմաթիվ ապացույցներ կան դրա վերաբերյալ, որոնց մասին շատ ենք բարձրաձայնել։

Օրինակ՝ իշխանության գալուց հետո մի քանի անգամ նա իր էջում տեղադրել է «Կյանքի խոսք» աղանդի հովվի քարոզները, անցյալ տարի ՄԱԿ-ի ամբիոնից Սուրբ Գրքից մեջբերումներ էր անում, որոնք չեն համապատասխանում Հայ առաքելական սուրբ եկեղեցու Սուրբ Գրքի թարգմանությանը, դպրոցական առարկայացանկից հանեց «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, իր այս քայլը փորձեց քողարկել՝ իբր թե այն միացնում են «Հայոց պատմություն» առարկային, ինչն իրականում այդպես չէ, էլ չեմ խոսում այն մասին, որ իր երեխաները «Կյանքի խոսք» աղանդի ներկայացուցիչների հետ ամեն տեղ երևում են և այլն։ Այս ամենը շատ մեծ ազդեցություն ունեցավ ժողովրդի վրա, որ մարդիկ հասկանային՝ սաղմոսներ, սաղմոսներից մեջբերումներ անող և Աստվածաշունչը ցիտող Նիկոլն իրականում Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ չէ։ Իր այս հակաեկեղեցական արշավի հիմքում ոչ միայն դրսից եկած պատվերներն են, այլ նաև իր սեփական շահը։ Ժողովրդի համար արդեն բացարձակ նորություն չէ, որ Նիկոլ ը Եկեղեցու դեմ ակտիվանում է իրեն Կովկասի մահմեդականների առաջնորդ հռչակած Ալաշուքյուր Փաշազադեի՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ ասված զառանցանքներից հետո։ Հոկտեմբերի 13-ին նույն Փաշազադեն կրկին մեր Եկեղեցու վերաբերյալ վարկաբեկիչ հայտարարություններ արեց, և օրեր անց ունենք այս պատկերը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը: 

Հիշեցնենք, որ Փաշազադեն ՄԱԿ - ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե մինչ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունները քայլեր են ձեռնարկում խաղաղության ուղղությամբ, Հայ եկեղեցին կոչ է անում ռևանշիզմի և նոր բախման։

Համբարյանը խորհուրդ է տալիս նման օրերին թեկուզ մի պահ հետևել ադրբեջանական տելեգրամյան ալիքներին։ «Բոլորը ցնծում են, ուրախության մեջ են։ Սա մեր ժողովրդի խայտառակությունն է։ Նիկոլ Փաշինյանին մնում է ընդամենն ուժի կիրառմամբ եկեղեցականներին պարտադրել գնալ զիջումների, որ նա զավթի Սուրբ Էջմիածինը և ի ր գրպանային ինչ-որ մի հոգևորականի բերի, կարգի Կաթողիկոսի տեղապահ, հետագայում էլ բողոքական ավանդույթներին բնորոշ ձևով նաև Կաթողիկոս ընտրել տա, որը լինելու է Նիկոլին կից կամ Նիկոլին ծառայող Կաթողիկոս»,- նշում է մեր զրուցակիցը։

Բայց հոգևոր համայնքում ճեղքեր առաջացնելը, հոգևորականներին լռեցնելը, կարծես թե, այնքան հեշտ գործ չէ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի համար։ Ո՛չ կալանավորված արքեպիսկոպոսներին, ո՛չ էլ հոգևոր դասի մյուս ներկայացուցիչներին և, առավել ևս, Կաթողիկոսին այս քայլերը վախ չեն ներշնչում։ Ոչ մեկ անգամ են նրանք բարձրաձայնել, որ մեր երկրի հետ տեղի ունեցող ողբերգությունն առ ոչինչ է նրանց ձերբակալման կամ բանտարկման հնարավորության հետ։ Ո՞րն է իշխանությունների խաղաքարտը Եկեղեցու դեմ պայքարում։

«Տեսեք, նույնիսկ տեր Արամի նման դավաճան «հուդան», այսպես ասած, մեծ ձնագնդի էֆեկտ չտվեց։ Հոգևոր դասի ընդամենը երեք ներկայացուցիչ խոսեց ընդդեմ Եկեղեցու։ Համոզված եմ՝ նրանց ամբողջ հույսը եղել է այն, որ տեր Արամը պետք է ձնագնդի էֆեկտ տա։ Իսկ այդ երեք հոգին ընդամ ենը մեկ կաթիլ են ծովի մեջ ։ Ասեմ նաև, որ այս ամենն ավելի վատ արձագանք ունեցավ հանրության շրջանում։ Հիմա խնդիրը հետևյալն է, որ Նիկոլի միակ հույսն իրեն ծառայող իրավապահ համակարգի միջոցով հոգևորականների «գլխին սարքելն» է, նրանց բոլորին մասսայաբար բանտարկելը, և այդ բան տար կությունների միջոցով , օրինակ՝ փորձել հոգևորականներից մեկին «կոտրել», ինչ-որ ցուցմունքներ ստա նալ Կաթողիկոսի կամ թեմի առաջնորդների դեմ, նրա գլխա վ ո ր նպատակը սա է։

Նա ուրիշ ճար և ձև չունի։ Այդ տեսակ «վայրագությունները» հիմնականում իրականացվում են Քննչական կոմիտեի և ԱԱԾ-ի միջոցով։ Միայն մեկ բան կասեմ։ Նրանք զբաղված են սրբապղծությամբ՝ բառի բուն իմաս տով։ Որ քան հասկանում ենք լրատվամիջոցների հրապարակումներից, այս ամենի հեղինակը տեր Արամն է, նա հայտարարություններ էր արել Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ։ Նաև բողոք է ներկայացրել Դանիել Իոաննիսյանը։ Բացարձակ զարմանալ ի չէ, որ հենց այս մասսան է Եկեղեցու դեմ պայքարում։ Պատկերացնո՞ւմ եք նաև, թե ինչ օպերատիվ է աշխատում Նիկոլի մենթապետությունը, Նիկոլի, այսպես կոչված, իրավապահ համակարգը»,-հավելում է քաղաքագետը։

Այս բոլոր իրադարձությունները մեր երկրում տեղի են ունենում ինչ-որ առումով նախընտրական շրջանում։ Արդյո՞ք այս քայլով ևս Նիկոլ Փաշինյանը գնում է արտահերթ կամ հերթական ընտրությունների։ «Իհարկե, ընտրությունների է պատրաստվում։ Նա փորձում է նաև վախի մթնոլորտ ստեղծել Էջմիածնում, որտեղ նոյեմբերի վերջին սպասվում են ՏԻՄ ընտրություններ, նրա թեկնածուի հաղթանակը շատ խնդրահարույց է։ Սկսենք նրանից, որ նրա թեկնածուն է ընդհանուր առմամբ խնդրահարույց։ Նա ուրացավ իր հոր թողած ժառանգությունը, իր հոր անունով կոչված քաղաքը, ազատագրված Արցախի Մեխակավանն ուրացավ։ Այս մանկուրտների իշխանության գործունեությունը հակահայկական է։ Միայն նայեք և կտեսնեք՝ Նիկոլ ին սպասարկող լրատվամիջոցները և ադրբեջանական լրատվամիջոցները նույն բառամթերքն են կիրառում Կաթողիկոսի և Սուրբ Էջմիածնի, ինչպես նաև մեր քահանաների դեմ, բացարձակ ոչ մի տարբերություն չկա»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»
Ամենաընթերցվածները