Ինչո՞ւ են այսքան վատ կարծիքի մեր ժողովրդի մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը, որ անցել է ֆեյսբուքյան կարճ տեսամիացումների, շարունակում է սևեռված մնալ «նախկինի» վրա: Հատկապես նախկին նախագահների հետ բանավիճելու նրա անդադար մղումը արդեն իսկապես «սևեռուն մտքի» տպավորություն է թողնում: Վերջին կարճ ելույթներից մեկում նա սրտնեղեց, որ նախկին նախագահները նշում են անցած տասնամյակներում՝ յուրաքանչյուրն իր պաշտոնավարման շրջանում Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ եղած առաջարկները (Բուդապեշտ, Քի Ուեսթ, Կազան): Ու, իր կարծիքով, Փաշինյանը ոչ այն է՝ հեգնեց, ոչ այն է՝ մուննաթ եկավ. «Է՜, բա լուծեիք...»:

Կարծում ենք՝ սա այն դեպքն է, երբ չարժե անտեսել Փաշինյանի դրսևորումն ինքնին:

Նախ՝ զուտ բարոյաքաղաքական տեսանկյունից. ով՝ ով, բայց հաստատ Փաշինյանը ո՛չ բարոյական իրավունք ու ոչ էլ տեղ ունի որևէ դիտողություն անելու Հայաստանի նախկին ղեկավարներին՝ Արցախի հիմնախնդրի կարգավորման, այս կամ այն տարբերակով խնդրի լուծման հնարավորության վերաբերյալ: Եվ չունի այդ իրավունքը, քանի որ անձամբ իր՝ Նիկոլ Փաշինյանի ու իր գլխավորած ՔՊ-ի վարած արտաքին քաղաքականությունն ու բանակցային գործընթացի հետ կապված անպատասխանատու դիրքավորումն են հաջորդած իրադարձությունների հանրագումարում աղետի մատնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, առոչինչ դարձրել Արցախի ազգային-ազատագրական պայքարի արդյունքները, համայն հայության՝ տասնամյակների զոհողություններն ու նվիրումը: Փաշինյանի, այլ ոչ թե որևէ այլ ղեկավարի պաշտոնավարման շրջանում ու հետևանքով է, որ թշնամին բռնազավթել է Արցախը, հազարամյակներով հայկական երկրամասը ամբողջովին հայաթափվել է, շուրջ 150 հազար արցախցի բռնի տեղահանության է ենթարկվել, զրկվել տունուտեղից, բնօրրանից, կենսատարածքից:

Երկրորդ՝ եթե մի կողմ դնենք քաղաքականության ու, մանավանդ, Հայաստանի այսօրվա կառավարիչների համար ծայրահեղորեն խորթ բարոյական մոտեցումները, ապա Փաշինյանն ինքն է զրկել նախկին նախագահներին այս թեմայով որևէ բան ասելու իրավունքից: Եվ զրկել է հենց այն պահից, երբ հայտարարեց, որ Արցախի խնդրով բանակցություններն ինքը սկսելու է իր կետից (նաև ասվել է՝ «զրոյական կետից»):

Դա 2019 թվականի ապրիլին էր: Հետագայում էլի է կրկնվել նման հայտարարություն:

Իսկ ո՞րն էր Փաշինյանի «զրոյական կետը» Արցախի խնդրով բանակցություններում:

Չէ, իսկապես, եկեք ՀՀ նախկին ղեկավարներին իսկապես հանգիստ թողնենք: Նրանց վերաբերյալ յուրաքանչյուրն իր պատկերացումներն ու ընկալումներն ունի, բայց դա չէ էականը:

Էականը փաստերն են. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման շրջանում իր ինքնորոշման իրավունքի իրացման մասին հայտարարած և անկախություն հռչակած Արցախը, Հայաստանի աջակցությամբ, իհարկե, դիմակայել է ադրբեջանական ագրեսիային, ագրեսորից ազատագրել է տարածքներ, հասել 1994 թ. հրադադարին: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում (որ անցած 30-35 տարիների մեջ ամենից խաղաղն են եղել, ի դեպ), Արցախը պահպանել է իր դիրքերը, բանակն ու պաշտպանունակությունն ամրապնդվել են: Նույնը կարելի է ասել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանի մասին, որի ժամանակ միայն պաշտոնավարման վերջին մոտ ադրբեջանական կողմը դիմել է ագրեսիայի (2016 թ. Քառօրյա պատերազմ), բայց էական արդյունքի չի հասել:

Նիկոլ Փաշինյանը 2018 թ. մայիսի 8-ից ստանձնել է ՀՀ ղեկավարի պաշտոնն ու մինչ օրս ամեն գնով պահպանում է այն: Ընդ որում, եթե ընդունենք, որ նա պաշտոնավարելու է մինչև հերթական ընտրություններ, ստացվում է, որ ավելի շատ է երկրի ղեկավարի պաշտոնում, քան Լևոն Տեր-Պետրոսյանը, ու ընդամենը երկու տարի քիչ, քան Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Եվ, ի համեմատություն վերը նշվածի, ինչի՞ է նա հասել: Իսկ հասել է նրան, որ իր հաջորդին այևս չի կարող Արցախը փոխանցել, քանի որ այն մատնել է աղետի: Սա է անողոք փաստը և իրականությունը:

Հիմա ո՞ւմ վրա է մուննաթ գալիս Փաշինյանը: Ի դեպ, այստեղ ավելորդ չէ հիշել, որ նախքան նրա իշխանության գալը, ինչպես հայտնի է, Ալիևը նեղսրտում էր, որ «փակ դռների ետևում» միջնորդներն իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:

Լավ, «իր կետից» ի՞նչ է բանակցել Փաշինյանը Արցախի վերաբերյալ, օրինակ՝ 2019 թվականից: Փաշինյանն ինքը ԱԺ ամբիոնից «իր ձևերով» հայտարարում էր, թե «ինչ պետք է, այն էլ բանակցում է»:

Այդ ընթացքում, ինչպես հետո պիտի հայտնի դառնար, 2019-ին, 2020-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի իշխանությանն են ներկայացրել կարգավորման ծրագիր: Փաշինյանը այն ոչ միայն չի ներկայացրել հանրությանը՝ ի հակառակ իր հրա պ ա ր ա կ ա յին խոստ մ ա ն (17.08.2018 թ. ելույթ), այլև ընդհանրապես հերքում էր, գրեթե երդվում, որ նման փաստաթուղթ չկա: Ի վերջո, բանն այնտեղ հասավ, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը մերկացրեց Փաշինյանի այդ սուտը՝ դեռ 2020-ին հայտարարելով, որ կա բանակցային փաստաթուղթ:

Արցախի հիմնախնդրի վերաբերյալ Փաշինյանի 2018-2020 թթ. հայտարարությունները և մոտեցումները («զրոյական կետ», «միկրոհեղափոխություններ՝ բանակցային գործընթացում», «վերելակային բանակցություն» և այլն) գործնականում ծառայեցին միայն այն նպատակին, որ բանակցային գործընթացը տորպեդահարվեց: Բայց որպեսզի ընդհանրապես խաչ քաշվի այդ գործընթացի վրա, Փաշինյանը 2019-ի օգոստոսին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարեց. «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»: Դա «գետնի վրա» լեգիտիմացրեց պատերազմական եղանակով խնդիրը լուծելու, ռազմական ագրեսիայի դիմելու՝ թուրք-ադրբեջանական մղումները:

Եվ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, որի ընթացքն ու այդ ընթացքում Փաշինյանի իշխանության պահվածքն այլ հարց է:

Պատերազմական գործողությունները դադարեցվեցին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որտեղ հայանպաստ գրեթե ոչինչ չկար, բայց, գլուխը՝ քարին. Արցախը (այն, ինչ թշնամին չէր գրավել ու այն, ինչ գրիչով Փաշինյանը չէր հանձնել) կար, Արցախի կարգավիճակի հարցը առժամանակ առկախված էր:

Սակայն Փաշինյանի իշխանությունը կարողացավ զրոյացնել նույնիսկ այդ փաստաթուղթը՝ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, ԵՄ ու Ֆրանսիայի միջնորդությամբ, հայտարարելով, որ Արցախը... Ադրբեջան է: Դրանով արդեն իսկ Արցախի բռնազավթումն ու հայաթափումը կանխորոշված էր:

Ավելին, 9 ամիս շրջափակման ենթարկված Արցախի վրա 2023 թ. սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի պայմաններում Փաշինյանը հայտարարեց, որ ոչ մի կերպ Արցախին չեն աջակցելու, «պատերազմի մեջ չեն ներքաշվելու»: Մի բան էլ՝ թշնամու բերանը լեզու դրեց, թե՝ «խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում»:

Իսկ հիմա նա և իր իշխանության ներկայացուցիչները Արցախ բառն անգամ վախենում են արտաբերել: Եվ հիմա Փաշինյա՞նն է նախկին ղեկավարների կամ որևէ մեկի վրա մուննաթ գալիս, թե՝ «բա լուծեիք»: Իսկ ինքը՝ Փաշինյանն, ի՞նչ «լուծեց»:

Առհասարակ, մեկ ուրիշին հանդիմանել կարող է նա, ով հաջողել է անել այն, ինչը նախորդ(ներ)ին չի հաջողվել: Այդ Փաշինյանին է պետք հարցնել՝ ո՞ւր է Արցախը, ո՞ւր է Շուշին, ո՞ւր է Ստեփանակերտը, ո՞ւր են մեր 5000 և ավելի զավակները...

Չնայած, գուցե իրենց պատկերացմամբ, Արցախի հարցի լուծումը հենց այն է, ինչ արեց Փաշինյանը և ինչի համար բերվել էր իշխանության... Եթե այդպես է, ապա նախորդ երեք նախագահներն էլ նման կերպ չեն լուծել, այո, ու չէին էլ կարող լուծել...

Ու այսքանից հետո դեռ մի բան էլ Փաշինյանն ու ՔՊ-ն հայտարարում են, թե Արցախը հանձնեցին (տվեցին, կորստի մատնեցին, աղետի ենթարկեցին. որ տարբերակը կկամենաք), բայց փոխարենը Հայաստանի ինքնիշխանություն ձեռք բերեցին: Լավ, ո՞ւմ են հիմարի տեղ դնում, ինչո՞ւ են այսքան թերահավատ մեր հանրության հանդեպ, ինչո՞ւ են այսքան վատ կարծիքի մեր ժողովրդի մասին:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»
Ամենաընթերցվածները