Արման Թաթոյանի ուշացած հայտը. հարցեր առանց պատասխանների. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, որն իր պաշտոնավարման տարիներից այդքան էլ վատ հիշողություններ չի թողել, հիմա որոշել է մտնել քաղաքականություն։ Թաթոյանի նման ցանկության մասին մենք գրել էինք դեռ ամիսներ առաջ՝ նաև տեղեկացնելով, որ բանակցություններ է վարում տարբեր կուսակցությունների հետ: Բանակցությունները, կարծես, ինչ-որ արդյունք տվել են, իսկ թե ինչ ելքով, կանդրադառնանք առաջիկայում: Նա օրերս ազդարարեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ձևավորման մասին, որը նաև առաջիկա խորհրդարանական ընտրապայքարին մասնակցելու հայտ կներկայացնի: Հասկանալի է, արդեն որպես քաղաքական ուժ (կուսակցություն, կուսակցությունների դաշինք):

Ավելին, Թաթոյանն ասել է, որ իրենք հավակնում են իշխանություն ձևավորել, իսկ ինքը հավակնում է ՀՀ վարչապետի պաշտոնին: Իհարկե, յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ, մասնակցել ընտրությունների, հավակնել հաղթանակի:

Սակայն բանն այն է, որ Հայաստանյան քաղաքական դաշտը կրկին ականատես է դառնում մի երևույթի, որը հաճախ ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ։ Նախ՝ մեր քաղաքական դաշտում հաճախ անհատական ամբիցիաները, որոնք ինքնին վատ բան չեն չափի մեջ, քաղաքական գործիչներին կտրում են իրականությունից ու իրատեսությունից: Բայց սա էլ դեռ մի կողմ: Հայաստանյան քաղաքական դաշտի համար ամենացավոտ խնդիրներից մեկը մնում է ուշացածության սինդրոմը: Եվ այս դեպքում էլ ամենակարևոր հարցը մնում է նույնը՝ ինչո՞ւ հենց հիմա։ Թաթոյանը տարիներ շարունակ խուսափում էր քաղաքական հայտարարություններից, իրեն մաքսիմալ հեռու էր պահում ընդդիմադիր հարթակներից. խուսափում էր նույնիսկ իր՝ քաղաքական դաշտ մտնելու մասին տեղեկությունների մասին հարցերին ուղիղ պատասխան տալուց։ Եվ ահա, նրա այս ակտիվությունը համընկավ երկրի ներսում ուժեղացող նոր ընտրական ցիկլի սպասումների հետ։ Բնական է, որ հասարակության շրջանում հարց է առաջանում՝ սա գաղափարակա՞ն ընտրություն է, թե՞, ավելի շուտ, իրավիճակային շանսի օգտագործում։

Թաթոյանը հիմա ներկայանում է «հասարակական պահանջով», սակայն չի պարզաբանում, թե ովքեր են կազմում իր թիմը, ինչ փորձ ունեն նրանք, ովքեր են իր թիկունքում և ինչ իրական ծրագրեր են առաջարկելու։ Առանց հստակ թիմի և քաղաքական պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամության՝ բոլոր հավակնություններն ու հայտարարությունները մնում են ընդհանուր բնույթի կարգախոսների մակարդակին։ Ամենախնդրահարույցն այն է, որ Թաթոյանը փորձում է պահպանել «անկախ» գործչի իմիջը, բայց քաղաքական դաշտ մուտք գործելիս այդ պատրանքը փլվում է։ Հասարակությունը իրավունք ունի իմանալու, թե ում հետ է նա պատրաստվում կառուցել իր ծրագիրը։ Այս ամենը հիշեցնում է ոչ թե այլընտրանքային ուժի կամ գործչի հայտ, այլ ուշացած մուտք քաղաքական լաբիրինթոս, որտեղ դիրքերն արդեն վաղուց զբաղված են։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

դիտվել է 111 անգամ
Լրահոս
Անի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. Փաշինյան Եվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Բացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասին Ցորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառով Իրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ Թրամփ ՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը ԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Մադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասին ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. Reuters Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ»
Ամենաընթերցվածները