Մասնակի փոխհատուցում կտրամադրվի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողների վնասը մեղմելու նպատակով

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է   2024 և 2025 թթ. Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցում՝ վնասը որոշակի չափով մեղմելու նպատակով։

Ինչպես նշել է  էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը,  վերջին տարիներին կարկուտի հաճախականությունը և ինտենսիվությունը բավականին մեծացել է, որի հետ կապված մեծ վնասներ են հասցվում գյուղատնտեսությանը։ Մասնավորապես՝ 2024 թ. կարկտահարության հետևանքով ընդհանուր վնասված ցանքատարածություններն ու այգետարածքները կազմել են մոտ 13 000 հեկտար, իսկ 2025 թ.՝ ավելի քան 11 800 հեկտար: «2020 թ.-ից իրականացվում է գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագիրը, բայց վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ վնասաբերության բարձր մակարդակով պայմանավորված՝ ապահովագրական ընկերությունները խուսափում են կնքել ապահովագրական պայմանագրեր: 2025 թ. Կառավարությունն ավելի մեծ ծավալով աջակցեց ապահովագրական համակարգի գործունեությանը՝ սուբսիդավորելով ապահովագրավճարը 70-ից 80 %-ով, ինչպես նաև աջակցում է ապահովագրական ընկերություններին՝ փոխհատուցելով վնասաբերության 200 % գերազանցող մասը։ Սակայն այս պարագայում ևս ապահովագրական ընկերությունները շատ փոքր ծավալով ապահովագրություն իրականացրեցին։ Հատկանշական է նաև, որ Կառավարությունն  աջակցություն է ցուցաբերում նաև կարկտապաշտպան ցանցերի ներդրմանը՝ վարկային և փոխհատուցման բաղադրիչներով, սակայն նկատելի է, որ հիմնականում ինտենսիվ այգեգործության ծրագրի շրջանակում են կիրառվում կարկտապաշտպան ցանցերը»,- ասել է նախարարը։

Գևորգ Պապոյանի խոսքով՝ հաշվի առնելով, որ ապահովագրական ընկերություններն ապահովագրական պայմանագրերի կնքման նկատմամբ զսպվածություն են դրսևորել 2024 թ.-ից, այդ իսկ պատճառով որոշմամբ առաջարկվում է և՛ 2024, և՛ 2025 թվականներին կարկուտի հետևանքով պատճառված վնասի դիմաց մասնակի փոխհատուցում տրամադրել այն հողօգտագործողներին, որոնց կողմից օգտագործվող ցանքատարածություններում և այգետարածքներում կարկուտի վնասը կազմել է 40-100 տոկոս:

Ըստ նախարարի՝ փոխհատուցման չափի հաշվարկը կատարվել է մշակաբույսերի մշակության հիմնական ծախսերի հիման վրա, որպեսզի կայունացվի գյուղացիական տնտեսությունների ֆինանսական վիճակը, և ստացած միջոցների հաշվին հաջորդ գյուղատնտեսական տարում կազմակերպվի գյուղատնտեսական գործունեություն: «Ըստ այդմ՝ սահմանվում է, որ այն ֆերմերները, որոնք Կառավարության կողմից արդեն ստացել են ծախսերի փոխհատուցում գարնանացան մշակաբույսերի մշակության համար, 2024-2025 թվականներին չեն կարող դիմել կարկուտի վնասի փոխհատուցում ստանալու համար»,- ասել է նախարարը:

Էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել է, որ աջակցությունից օգտվելու համար շահառուները մինչև 2025 թ. հոկտեմբերի 31-ը դիմում են համայնքին, վերջիններս էլ մինչև նոյեմբերի 10-ը ամփոփում են ստացված դիմումները և ներկայացնում մարզային հանձնաժողովներ, որոնք 3 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում են ներկայացված ակտերն ու հիմնավորումները, ներկայացնում հանրապետական հանձնաժողովի հաստատմանը:

Գևորգ Պապոյանը հայտնել է նաև, որ գյուղատնտեսության ապահովագրության համակարգի լավարկման նպատակով իրականացվում են քննարկումներ և ուսումնասիրություններ՝ անհրաժեշտ փոփոխությունների ենթարկելու այն համակարգը, որը 2024-2025 թթ. կիրառելիության խնդիր է արձանագրել:

Անդրադառնալով որոշմանը՝ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ  2024-2025 թթ. համար կարկուտի հասցված վնասի հատուցում նախատեսվում է այն  պատճառով, որ վերջին 6-7 տարիների ընթացքում ներդրված գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության համակարգն ունեցել է որոշակի խնդիրներ: «Դա էլ ակնհայտ է դարձրել, որ 2024 և 2025 թվականներին այդ համակարգը հասանելի չի եղել գյուղացիական տնտեսությունների համար՝ ընդունելով, որ դրա պատճառները պետք է լավ հասկացված լինեին, մեխանիզմները համապատասխանաբար վերանայվեին դեռևս նախորդ տարի», -ասել է փոխվարչապետը:

Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ Կենտրոնական բանկն ու Կառավարությունն աշխատում են, որպեսզի այդ համակարգը բերեն այնպիսի վիճակի, որ հնարավոր լինի գործարկել նորացված արդյունավետ համակարգ. «Սա հստակորեն ուզում եմ նշել, որ նաև մեր հայրենակիցները լավ պատկերացնեն, որ այն պահից, երբ հայտարարենք ապահովագրական համակարգը գործարկելու մասին, այլևս սպասումներ չլինեն, որ պետք է մենք կարկուտի հասցրած վնասները հատուցենք՝ ըստ փաստի, այլ պետք է հորդորենք մեր հայրենակիցներին, որ օգտվեն այն հնարավորություններից, որն ընձեռում է ապահովագրական համակարգը, և մենք շարունակենք մտածել ինստիտուցիոնալ եղանակով: Այսինքն՝ կա ապահովագրական համակարգ, եթե ռիսկը տեղի է ունենում, ապա դիմորդները նախապես ապահովագրվում են հավանական ռիսկերից, և եթե տարվա ընթացքում կա՛մ կարկուտը, կա՛մ երաշտը, կա՛մ այլ ապահովագրական ռիսկեր նույնպես կլինեն, կլինի նաև համապատասխան հատուցում»:

Արձագանքելով՝ Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ  այժմ գյուղատնտեսական ապահովագրության ոլորտին առնչվող իսպանական և թուրքական փորձն է ուսումնասիրվում, որոնք համարվում են եթե ոչ լավագույնը, ապա լավագույններից մեկն այս ոլորտում:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները