Կարևորը ոչ թե մեխանիկական, այլ նպատակային համաձայնությունն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին ու նաև երեկ օրվա ընթացքում քպական շրջանակներն ու նրանց սատելիտները նկատելի հիստերիկ դրսևորումների մեջ էին: Պատճառն ակնհայտ էր՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասուլիս էր տվել: Միանգամայն կանխատեսելի ու սպասելի էր նման արձագանքը, նաև Փաշինյանի՝ «բա էդ խի՞ 3 նախագահներով բանավեճի չեք գալիս» խազ ընկած ձայնապնակը: Այստեղ արտառոց, անակնկալ, անսպասելի բան չկար:

Պետք է նշել, որ ընդդիմադիր առանձին շրջանակներից էլ եղան թեթևակի արձագանքներ, բայց ոչ նախկինի չափ: Նույնիսկ կարելի է ասել, որ այդ արձագանքների զգալի մասը ավելի շատ պայմանավորված էր որոշ նրբերանգների չհասկացվածության հետ: Խոսքը հիմնականում առաջիկայում սպասվող համապետական ընտրությունների մասնակից ուժերի կոնֆիգուրացիային ու դիրքերին վերաբերող հայտարարությունների մասին է:

Շատ չխորանալով այս համատեքստի մեջ, քանի որ ասուլիսը բավական լայն լուսաբանում ու քննարկում է ունեցել, պարզապես դիտարկենք նշյալ թեմայի հետ կապված առավել հաճախ շահարկվող մի քանի առանձնահատկություն: Նախ՝ խնդիրն այն է, որ առաջիկա ընտրությունների հետ կապված և այդ ընտրությունների միջոցով Փաշինյանից ու նրա ՔՊ-ից ձերբազատվելու հնարավորությունը ռեալիզացնելու համար ճիշտ կլիներ, որպեսզի դաշտում կարողունակ շատ ուժեր ակտիվորեն դրսևորվեին:

Փաշինյանը, որքան էլ վարչական ռեսուրսով, տարակերպ քողարկված «ընտրակաշառքներով», սպառնալիքներով կամ այլ անընդունելի եղանակներով «ձայներ» հավաքի, առնվազն չի ձգում բացարձակ առաջատարության: Այս մասին նաև երկրորդ նախագահը խոսեց: Եվ, ուրեմն, կա հնարավորություն գերազանցել ՔՊ-ին, իսկ վերջնարդյունքում՝ Փաշինյանին «տուն ուղարկել»:

Ըստ այդմ, ընդդիմադիր ուժերի և միավորումների խնդիրը պետք է լինի այնպիսի մոտեցումների և կոնֆիգուրացիայի ձևավորումը, որ ոչ թե փոշիացնեն բողոքավոր ընտրազանգվածի ձայները, այլ նպաստեն դրանց հանրագումարային կոնսոլիդացիային:

Նախագահ Քոչարյանի ասուլիսը, հետևած արձագանքները, դրանից առաջ ու նաև հետո առանձին փորձագետների դիտարկումները և, վերջապես, քաղաքական իրողությունները ցույց են տալիս կարևոր մի բան. նախընտրական ընդդիմադիր շատ մեծ միավորման սպասելը իրատեսական չէ: Չնայած կան նման թեզ քարոզողներ, մասնավորապես, որ ընդդիմությունը միասնական ուժով հանդես գա, բայց առկա իրողությունները չեն խոսում դրա իրացման հնարավորության մասին: Պետք է իրատես լինել:

Մյուս կողմից՝ դեռ մեծ հարց է՝ կա՞ դրա կարիքը: Իսկապես, պե՞տք է, արդյոք, մեխանիկական կամ արհեստական նման միավորում: Ի՞նչ կտա դա: Կա տեսակետ, որ հակառակ արդյունքը կարող է լինել: Իհարկե, բացի «Հայաստան» դաշինքից ու Սամվել Կարապետյանի ուժից, որոնք այս պահին, ինչպես նշվեց նաև ասուլիսում, ամենախոշորն են, կմասնակցեն այլ ուժեր, տարբեր դաշինքներ, խոշոր միավորումներ: Դա բնական է: Ընտրություններին ավելի մոտ պատկերը հնարավորինս կբյուրեղանա:

Պարզ է, որ իշխանությունն էլ նստած չի սպասելու: Կանխատեսելի է, որ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն կշարունակեն վայրագ ու ռեպրեսիվ գործելակերպը, քաղաքական հետապնդումները, հանիրավի կալանավորումները: Արդեն իսկ խոսում են կուսակցություններ արգելելու և «գեստապոյական» այլ մեթոդների դիմելու մասին:

Պարզ է նաև, որ Փաշինյանի սատելիտներն էլ կփորձեն դաշտում դիրքավորվել որպես ընդդիմադիրներ:

Սակայն դրա հակաթույնը բավականին պարզ է: Կրկնենք, նախընտրական արհեստական խոշորացումը, այսպես կոչված՝ միասնականությունը կարող է ոչ միայն արդյունավետ չլինել, այլև խանգարել: Բայց այդ միասնականությունը կարող է և պետք է արտահայտվի երկու կարևոր հարցում: Ընդդիմադիր ուժերը նախապես պայմանավորվում են, որ նախ՝ իշխանությունը վերցնելու հարցում հետընտրական «խաղեր չեն տալիս» և վարչապետ են դարձնում ամենաշատ քվե ստացած ուժի թեկնածուին, պլ յուս՝ ոչ մի պարագայում ՔՊ-ի ու նրա սատելիտների հետ չեն համագործակցի, և երկրորդ, որ պակաս կարևոր չէ, ընդդիմադիր ճամբարի ուժերը ներկայանում են իրենց «փիառով» ու ոչ մի դեպքում չեն հարվածում միմյանց:

Հատկապես վերջինը, կարծում ենք, պետք է լինի գլխավոր գծերից մեկը:

Մյուս համագործակցության դաշտը պետք է լինի ընտրությունների ընթացքը, որի ժամանակ ևս անհրաժեշտ է գործել համակարգված: Կան ու լինելու են ընտրախախտումներ, լինելու է վարչական ռեսուրսի չարաշահում, փաշինյանական իշխանությունից սպասելի են այլևայլ դրսևորումներ: Ուստի, ընդդիմադիրներն էլ պիտի կարողանան հնարավորինս դիմակայել այդ ամենին: Իսկ առավել արդյունավետ դա հնարավոր է անել՝ մեկտեղելով ունեցած հնարավորություններն ու համակարգելով այդ աշխատանքը:

Շատ բան կարելի է թե՛ մտածել, թե՛ անել: Կարևորը, որ համախմբվածություն լինի: Ոչ թե միավորային, միավորումային, այլ նպատակային: Իսկ ընտրություններից հետո ձևավորված պատկերին համահունչ որոշումների կայացումը, այլ խոսակցության նյութ է: Թեպետ, ինչպես նշեցինք, այս հարցում էլ ցանկալի է ունենալ նախնական պայմանավորվածություն...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները