Գոգիդ նստեմ, միրուքդ փիտեմ. ի՞նչ են արժենում ժողովրդին նախընտրական «խոնարհումները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե փորձենք խիստ հակիրճ ու հանրամատչելի բնութագրել Փաշինյանի ու նրա գլխավորած ՔՊ-ի վարվելակերպը Հայաստանի ժողովրդի հետ, ապա ամենից դիպուկն ու հարմարը հայտնի ասացվածքն է. «Գոգիդ նստեմ, միրուքդ փիտեմ»: Բայց, ի տարբերություն ասացվածքի, քպական իշխանությունը ժողովրդի ոչ միայն, պատկերավոր ասած, միրուքն է փետրում, այլ ամենաուղիղ իմաստով՝ կաշին է քերթում:

Օրերս Նիկոլ Փաշինյանը նորից որոշել էր «խոնարհվել», «ծնկի գալ», նույնիսկ այս «խոնարհումային» ցուցադրականությունն էին խցկել կուսակցության ինչ-որ հռչակագրի մեջ: Ճիշտ է, մի դեպքում խոնարհվում էր իր կուսակցականների առջև, մյուս դեպքում՝ նահատակների առջև էր ծնկի գալիս, բայց կարող եք չկասկածել, որ առաջիկա ամիսներին ինքն ու իր կուսակիցներն օրումեջ «խոնարհվելու» են ժողովրդի առաջ: Կխոնարհվեն, բա ի՞նչ կանեն: Առջևում ընտրություններ են: Այն էլ այնպիսի ընտրություններ, որոնցից կախված է իրենց ճակատագիրը: Ընդ որում՝ ոչ միայն քաղաքական:

Այնպես որ, այո, պիտի խոնարհվեն: Ավելի ճիշտ՝ կխոնարհվեն էլ, փայլփլուն խոստումներ էլ կտան, ականջ շոյող բաներ էլ կասեն: Ի՞նչ է, առաջին անգա՞մն է: Հիմա ո՞վ է հիշում, որ «պողպատե մանդատը», որ ի դեմս մուրճի, ավելի ու ավելի հաճախ են սկսել թափահարել ժողովրդի վրա, նրանք 2021-ին ստացել կամ «պլոկել» էին՝ խոստանալով Հադրութի և Շուշիի դեօկուպացիա, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում, այլ ոչ թե Արցախի հիմնովին հայաթափում, նոր տարածքների հանձնում և այլն, և այդպես շարունակ: Լավ, իսկ ի՞նչ են արել անցած 5-7 տարիներին, որ հիմա նորից որոշել են «խոնարհվել»: Ի՞նչ է արել ՔՊ-ն ժողովրդի համար, որի անունը անողոքաբար շահարկում է ու չարաշահում:

Նախ՝ ՔՊ-ն ժողովրդին ու մարդկանց դիտարկել է որպես «տուգանքի մատերիալ» ու դարձրել է հենց տուգանքի մատերիալ: Տուգանք՝ տուգանքի վրա: Ու նոր տուգանքների սահմանումն էլ հերթի մեջ է: Մտցրել են եկամուտների համընդհանուր հայտարարագրման խայտառակագույն համակարգը, որով հանրությանն ուղղակիորեն տոտալ վերահսկողության տակ են ցանկանում դնել, մարդկանց գրպանի ու քարտային հաշվի ամեն մի լուման հաշվել, դրա մի մասը «կլպելու» նպատակով, բնականաբար:

Էլ ինչի՞ է հասել ՔՊ-ն: Չէ, այն մասին չենք խոսում, թե անձամբ քպականներն ինչի են հասել, նրանք ամեն ինչի հասել են: Այս դեպքում «հասել» բառը չակերտներում էր պետք վերցնել: Էապես ավելացրել է հարկային բեռը, ըստ որում՝ թե՛ անհատ գույքատերերի համար, թե բիզնեսի, հատկապես՝ փոքր ու միջին բիզնեսի, որն ուղղակիորեն շնչահեղձ է լինում: Փոխարենը քպականներն ու իրենց մերձակայքում հայտնվածները կտրուկ հարստացել են այս տարիներին, իսկ ժողովուրդը, հասարակությունը աղքատացել են: Աղքատության աստիճանը շարունակում է բարձր մնալ, դեռ չենք խոսում ծայրահեղ աղքատության մասին:

Հակիրճ՝ իրենք՝ քպական իշխանավորները, հարստացել են, ժողովուրդը աղքատացել է:

Հասարակությունը կանգնած է սոցիալական և տնտեսական տապալման շեմին, որքան էլ որ «գլամուրային» համերգներով ու այլ զիզի-բիզի փիարային փուչիկներով շեղեն:

Դե, նրանց մեծագույն «հաջողությունն», իհարկե, Արցախի կորուստն էր, որն իր գլոբալ ողբերգականությամբ նաև իր սոցիալտնտեսական ծանր հետևանքներն է ունեցել: Խոսքը միայն հայրենազրկման, տարածքային կորստի ու շուրջ 150 հազար արցախցիների բռնի տեղահանության ու գաղթականության մասին չէ:

Քպական քարոզչությունը մարդկանց մտապատկերում մեխել է մի «պատկեր», թե Արցախը գոյություն ուներ բացառապես Հայաստանի բյուջեից արվող խոշոր հատկացումների շնորհիվ: Բացի այն, որ բարոյական տեսանկյունից դա խիստ խոցելի թեզ է, տնտեսական իրականության մեջ այն խիստ միակողմանի է ու վիճելի:

Արցախը, բացի ամեն ինչից, գյուղատնտեսության, գյուղմթերքի վերամշակման, հանքային արդյունաբերության, տուրիզմի ոլորտում, առևտրի բնագավառում, կապի ու հեռահաղորդակցության գործող բազմաթիվ ընկերություններ էին: Լիներ դա գինեգործություն, ոգելից ու ոչ ոգելից խմիչքների, հյութերի արտադրություն, ծխախոտագործություն, փոքր ՀԷԿ-եր, հյուրանոցային բիզնես...

Եվ ո՞ւր է այդ ամենը: Ու քանի՞ միլիարդ դոլարով կարելի է այդ ամենն արտահայտել:

Դեռ չենք խոսում այն մասին, որ Արցախի հանձնումն ուղղակիորեն կործանարար հետևանքներ ունեցավ Սյունիքի մարզի գյուղատնտեսության, հատկապես՝ հացահատիկային մշակաբույսերի ու անասնապահության համար:

Բայց միայն սոցիալականն ու տնտեսականը չեն, չնայած դրանք կարևոր են:

ՔՊ-ն կառավարում է՝ հասարակության վրա թքած ունենալով: Երբեք ոչ մի կարևոր հարց հասարակության հետ չի քննարկվում: Ինչ ուզում՝ անում են: Ինչ ուզում՝ հանձնում են, ինչ ասես՝ պայմանավորվում են թշնամիների հետ: Ոչ մի անգամ հասարակությանը չեն հարցնում: Իսկ եթե հասարակությունը դժգոհության ձայն է հանում, ապա ՔՊ-ի ոստիկանությունը, ռեպրեսիվ մարմինները մահակներով, աքացիներով, հայհոյանքներով, բեկորային նռնակներով, արցունքաբեր գազերով կատաղի հարձակվում են ժողովրդի վրա, խեղում, հաշմում, բանտարկում, կալանավորում...

Դրա համար էլ ազնվորեն արձանագրում ենք. մարդկանց կաշիները քերթում են, իսկ ընտրություններից քիչ առաջ ելել, բեմերում դերասանություն են անում, թե՝ խոնարհվում ենք:

Պարզ է՝ քվե են ուզում: Իշխանություն են ուզում: Չեն ուզում կորցնել իշխանությունը, ժողովրդի հաշվին «չաղ ու բախտավոր ապրելու» հազիվ բռնած «երազը», չեն ուզում զրկվել էլիտար բնակարաններից, ճոխ մեքենաներից, հարկատուների հաշվին արտասահմաններում «ֆռֆռալու» հնարավորություններից: Իրենց անփառունակ անցյալն են հիշում ու ոչ պակաս անփառունակ ապագան են պատկերացնում: Այ, դրա համար էլ... խոնարվում են:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Անորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ Փաշինյան Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներում Անի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. Փաշինյան Եվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Բացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասին Ցորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառով Իրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ Թրամփ ՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը ԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Մադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասին ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. Reuters Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ»
Ամենաընթերցվածները