Ժամեր առաջ Սարսափելի դեպք Իջևանի անտառներում Հովազը արձակվել է մարդկանց վրա

Իջևանի անտառներից մեկում հովազը հարձակվել է իր կենդանիներին խնամելու գնացած քաղաքացու վրա: Տուժածը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է Իջևանի բժշկական կենտրոն: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի տնօրեն Վազգեն Մարգարյանը:

«Տուժածը 35 տարեկան Արման Գաբրիելյան է, ով անտառում խոզեր է պահում: Հերթական անգամ գնացել է խոզերին խնամելու և տեսել, որ կենդանիներից մի քանիսը հոշոտված են: Արյան հետքերով է գնացել ու տեսել հովազին: Նա նախկին որսորդ է, այսինքն՝ պաշտպանվելու հմտություններին տիրապետում է: Բարեբախտաբար, խուճապի չի մատնվել, կարողացել է ճիշտ պաշտպանվել»,- նշեց տնօրենը:


Մարգարյանի խոսքով, եթե հովիվ լիներ կամ մեկ ուրիշ մարդ՝ դժվար թե կենդանի լիներ. «Ճիշտ է, Գաբրիելյանն էլ է ստացել բազմաթիվ մարմնական վնասվածքներ, բայց կենդանի է մնացել: Երկու ձեռքերն են լուրջ վնասված, ձախ ոտքը, աջ ուսը: Վերքերը կարվել են մոտ 3 ժամ: Տրամադրությունն ու ինքնազգացողությունը լավ է, թեպետ մի փոքր վախեցած էր: Արջեր տեսել ենք մեր անտառներում, բայց հովազի մասին՝ միայն լսել»:

Բժիշկը նշեց՝ որևէ բարդություն չկա: Անհրաժեշտ բուժօգնությունը տուժածն արդեն ստացել է: Մոտ 1 շաբաթից կարող է տուն գնալ, թեպետ առանձին զննումների համար մի քանի անգամ պետք է բժշկական կենտրոն գնա:

Մարգարյանի խոսքով՝ հովազն իրենց անտառներում «նորություն» է. «Նախկինում հովազ չի եղել: Հնարավոր է Խոսրովի արգելոցից են եկել, բայց հստակ ասել չեմ կարող: Գուցե տուժածը նրա բնին է մոտեցել»:

 

դիտվել է 239 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները