Երբ մեկը խնդիր ունի բոլորի հետ, ուրեմն բուն խնդիրն ինքն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բավականին կանխատեսելի, բայցև ուշագրավ երևույթ է դիտարկվում հայրենի քարոզչաքաղաքական դաշտում: Նիկոլ Փաշինյանը, քպականներն ու իրենց սատելիտները ակտիվորեն «խաղաղություն» են «ծախում» հանրության վրա:

Մյուս կողմից՝ հետևում են փաստարկված հակադարձումներ, որ այն, ինչ Փաշինյանն ու «կոմպանիան» հրամցնում են որպես «խաղաղություն», իրականում նորանոր անվտանգային և էքզիստենցիալ (եթե կուզեք՝ գոյութենական) սպառնալիքներ է բերում: Այսինքն, այն, ինչը Փաշինյանը քարոզում է, գործնականում ոչ մի խաղաղություն էլ չէ: Հընթացս նկատենք, որ ընդդիմադիր ուժերն ու շրջանակներն անխուսափելիորեն պետք է կարողանան հնարավորություն գտնել՝ իրենց ջանքերը համադրելու և Փաշինյանի հիմնական «թեզը» լայն հանրության առաջ մերկացնելու հարցում, առնվազն:

Բայց այս պարագայում խնդիրը նույնիսկ դա չէ, քանզի նորություն չէ, որ ցանկացած հարցում այս իշխանություններն առաջնորդվում են ստի, կեղծիքի, մնաիպուլ յացիայի ու PR-ի տեսանկյունից: Սա կոնկրետ օրինակ է: Մեր դիտարկման թեմայի առումով էական է այն, որ կոնկրետ այս թեմայի ու ընդհանրապես բոլոր թեմաների հետ կապված բոլոր հակադարձումներին, ճշմարտության բացահայտումներին հաջորդում է իշխանական պաշտոնյաների, պատգամավորների, «ֆեյքերի» ու այլևայլ սատելիտների ագրեսիվ ռեակցիան: Ու ամենակարևորը՝ ի՞նչ են անում Փաշինյանն ու իր քարոզիչները (ֆեյք, չֆեյք, էական չէ): Նրանք բոլորին, ովքեր մերկացնում են իշխանական փուչիկ թեզ(եր)ը, համատարած անվանարկում են: Ըստ փաշինյանական, իշխանական քարոզչության, այդ բոլորը պետության թշնամիներ են, բոլորը ժողովրդի թշնամիներ են, բոլորը պատերազմի հրձիգներ են, բոլորը «ռսաշպիոններ» են, «5րդ շարասյուն» են, երկրի, պետության «լավը չուզողներ» են և այլն: Ավելի կարճ. բոլորը վատն են, բոլորը քըխ են, իսկ միակ ու անկրկնելի պուպուշը, խաղաղասերը, պետության ու ժողովրդի մասին հոգ տանողը ՔՊ-ն է, կառավարությունն է, այսինքն՝ մեն-միայն Փաշինյանը (չէ՞ որ նա և՛ կառավարությունն է, և՛ իշխանությունն է, և՛ ՔՊ-ն, դե՝ մնացածը չասենք): Միով բանիվ, միայն Փաշինյանն է ուզում պետության ու ժողովրդի լավը:

Ակնհայտ է, որ Փաշինյանն ու իր «թիմը» խնդիր ունեն բոլորի հետ: Եվ խնդիր ունեն գերազանցապես այն պատճառով, որ մարդիկ, քաղաքական ու հասարակական շրջանակները, խմբերը ընդդիմանում են նրա վարած քաղաքականությանը, եթե, իհարկե, կարելի է տասնամյակներով Թուրքիայի ու Բաքվի փայփայած ծրագրերի ու քայլերի հլու-հնազանդ իրականացումը անվանել քաղաքականություն:

Հպանցիկ դիտարկումն էլ բավարար է դրանում համոզվելու համար:

Տեսեք, Փաշինյանը խնդիր ունի բոլոր ընդդիմադիր ուժերի և կուսակցությունների հետ: Անխտիր բոլորի հետ, բացառությամբ իբր ընդդիմադիր դիրքավորվող, իսկ իրականում իշխանական սատելիտ մի քանի խմբակները: Հասկանում ենք՝ առհասարակ, բնական է, որ, վերջին հաշվով, իշխանությունն ու ընդդիմությունը մշտապես խնդիր ունեն մեկը մյուսի հետ, ու ոչ միայն Հայաստանում: Սակայն խնդիրն այստեղ այն է, թե ինչ որակումներ է տալիս փաշինյանական քարոզչամեքենան, ինչպես է բոլորից թշնամի «կերտում»: Ինչպես է Արցախն ուրացած, հանձնած, արցախցիներին տնազուրկ դարձրած, հազարավոր հայորդիների զոհվելու պատճառ դարձած, պատերազմում պարտված, Հայաստանը անվտանգային լուրջ սպառնալիքների տակ դրած ուժը անսխալականության դիրքերից բոլորին «սխալ հանում»: Ի դեպ, այստեղ հատուկ ընդգծենք, որ ինչքան ազգային ու պետականամետ է անձը, ուժը, այնքան թափով է լինում և հարձակումը: Ասեք, որ շատ խոսուն է:

Մյուս կողմից՝ Փաշինյանը խնդիր ունի խոշոր գործարարների, բարերարների հետ, որոնք հանդես են գալիս ազգային արժեքների և ինստիտուտների պահպանության տեսանկյունից: Եթե այլ բան չլիներ էլ, ապա միայն Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորումն ու նրա դեմ քաղաքական հետապնդումը այնպիսի անհերքելի ու ցցուն փաստ է, որ այլ օրինակներ բերել չարժի էլ:

Փաշինյանն ու իր իշխանությունը խնդիր ունեն Հայ առաքելական եկեղեցու հետ, որի դեմ այնպիսի անարգ արշավանք են իրականացնում, որ թշնամիներն անգամ չէին կարող դրա մասին երազել: Ի լրումն, Փաշինյանն ինքզինքը Հայաստանի թիվ 1 ինկվիզիտոր է կարգել, բանուգործ թողած՝ ընկել է հոգևորականների հետևից: Իսկ խնդիր ունի Փաշինյանը ՀԱԵ-ի հետ, որովհետև մեր ազգային ու հոգևոր 1700-ամյա կառույցը բարձրաձայնում է Արցախի հայության անկապտելի իրավունքների մասին, որոնց վերաբերյալ Փաշինյանն ու իր ՔՊ-ն ծպտուն անգամ չեն հանում:

Ավելին, Փաշինյանն ու ՔՊ-ն խնդիր ունեն իրենց «քաղաքականության» հետևանքով կորսված, աղետի մատնված ու հայաթափված Արցախի՝ սեփական բնօրրանից բռնի տեղահանության ենթարկված հայության հետ: Թերևս այդ է նաև պատճառը, որ փաշինյանական իշխանությունը բացարձակապես ոչինչ չարեց, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը նախ՝ չհայտնվի ադրբեջանական գերության մեջ, իսկ հետո էլի ոչինչ չի անում, որ նրանց դուրս բերի այդ գերությունից: Ի լրումն, Փաշինյանի իշխանության վերաբերմունքը Արցախի բռնագաղթած հայության նկատմամբ դուրսմղողական է. արցախահայերին անվանարկում են, վիրավորում, նվաստացնում, սոցիալական աջակցությունը ցուցաբերում են չուզելով, գործնականում մղում են երկրից արտագաղթելու:

Փաշինյանը, առհասարակ, խնդիր ունի ինքնուրույն մտածողություն, քննական ընկալում ունեցող ցանկացած անձի ու շրջանակի հետ, անգամ եթե նման անձ, ինչ-որ հրաշքով, դեռևս գտնվում է իրեն ծափահարող իշխանական կամ քպական միջավայրում: Փաշինյանը խնդիր ունի երկրի պաշտպանության գործում վաստակ ունեցած զինվորականների հետ: Նա խնդիր ունի բոլոր նրանց հետ, ովքեր դերակատարում են ունեցել մեր հաղթանակներում:

Փաշինյանը խնդիր ունի անգամ մարզական հաջողությունների հասած ու երկրի մարզական պատիվը բարձր պահած անվանի մարզիկների հետ: Փաշինյանը խնդիր ունի բոլոր այն խոշոր համայնքների հետ, որտեղ ՔՊ-ին (այսինքն՝ իրեն) մերժել են:

Փաշինյանը թերևս միայն Էրդողանի ու Ալիևի հետ խնդիրներ չունի, բայց դա այլ հարց է:

Հիմնականը. Փաշինյանը երկրի ներսում խնդիր ունի գրեթե բոլորի հետ: Նա խնդիրներ է ստեղծում երկրի ու ժողովրդի, առհասարակ՝ հայության համար: Ու արդեն քիչ է մնում, որ նա ու իր քարոզիչներն ասեն, թե՝ «այս ժողովուրդը լավը չի, տարեք, ուրիշ ժողովուրդ բերեք»:

Սակայն այստեղ էական է այլ բան. եթե (երբ) դու խնդիր ունես բոլորի հետ, ապա բուն խնդիրը դու ես: Սա «հեծանիվ մոգոնել չէ», սա կարող են հաստատել բոլոր հոգեբանները: Այլ մասնագետներ ևս:

Ու չնայած Փաշինյանն ինքը կոչ է անում իրենից ազատվել հեղափոխական ճանապարհով կամ համաժողովրդական ապստամբությամբ, բայց քաղաքական ուժերն ու շրջանակները դեռևս հույս ունեն, որ դա հնարավոր կլինի անել առանց նման ցնցումների, հերթական կամ արտահերթ ընտրություններով: Այո, Հայաստանին, մեր հասարակությանը իսկապես պետք է խաղաղություն: Առնվազն՝ այս 7 տարվա շնչահեղձությունից, հոգեմտավոր աղետից ու տոքսիկացիայից ուշքի գալու, երկրի խարխլված տնտեսությունը վերականգնելու, բանակն արդիականացնելու համար:

Փաշինյանի՝ իշխանության մնալու պարագայում դա բացառված է:

Իսկ առհասարակ, երբ Փաշինյանն ինչ-ինչ խոստումներ է տալիս, չարժե մոռանալ, որ ամբիոնի կամ խոսափողի մոտ պրոֆեսիոնալ մոլորեցնող է ու բազմիցս «բռնվել» է խաբելու մեջ, միշտ խոստացածի, ասածի հակառակն անելու մեջ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում 1 սմ-ով իջել է Երևանում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը Պայթյուն-փլուզում՝ Արմավիրում․ վիրավոր կա Ողբերգական դեպք՝ Երևանում․ 20-ամյա Դավիթ Պ․-ն մահացավ Ոսկու գինը նվազել է. մանրամասներ Կրկին ձյուն կտեղա Սպերցյանը ճանաչվել է ԲԿՄԱ-ի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ Ռիսկեր՝ համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրման ճանապարհին. «Փաստ» Օրուելյան «իրականությունը»՝ գործունեության ծրագիր. «Փաստ» «Այս գործընթացներն արդեն իսկ ազդել են մեր ներդրումային գրավչության վրա». «Փաստ» Այս ամենն, ի վերջո, կարող է հանգեցնել քաղաքացիական բախումների. «Փաստ» Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ. «Փաստ» Քանիսի՞ն կարող են բանտ նստեցնել. «Փաստ» Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ. «Փաստ» Ձուկը թանկացել է 18.3 տոկոսով, բանջարեղենը՝ 14.6, միրգը՝ 7.8. պաշտոնական թվեր Թուրքիայում մարդատար ավտոբուսի բեռնատարի հետ բախման հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 11-ը Հրաձգություն ՀԱՀ-ի հանրակացարանում. զոհվել է 11 մարդ, այդ թվում ՝ 3-ամյա երեխա Վրաստանում Թուրքիայի քաղաքացու են ձերբակալել, որը փորձել է կոկաինի խոշոր խմբաքանակ ներկրել երկիր Դուբայի ամենաոճային նոր հյուրանոցի ներսում. Jumeirah Marsa Al Arab-ը դարձել է քաղաքի գլխավոր տեսարժան վայրը Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությnւնը մոտենում է հնարավոր շրջադարձային կետի՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև առկա պառակտման ֆոնին. Bloomberg Վրաստանի պետական բուհերը դադարեցնում են օտարերկրյա ուսանողների ընդունելությունը Կալորիականության սահմանափակումը դանդաղեցնում է ուղեղի բջիջների ծերացումը․ Aging Cell ԱՄՆ-ը խաղաղության համաձայնագրերի կնքումը համարում է համաշխարհային կայունության ամրապնդման գրավական Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆ Պուտինը և Մոդին հայտարարություն են ընդունել, որում ուրվագծվում է երկրների համագործակցության առաջնահերթությունները
Ամենաընթերցվածները