Երեխայի կրթության որակով մտահոգ ծնողները կկարողանան մի փոքր ջանք դնել. ԿԳՄՍ նախարարը՝ դասերը 08:15-ին մեկնարկելու մասին

Այո՛, երկուշաբթի օրվանից Երևանի հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը կսկսվի 08:15: Ես չեմ կարծում, որ սա որևէ մեծ ու էական փոփոխություն է կրթական պրոցեսի համար, բայց սա կարող է մեծ փոփոխություն բերել տրանսպորտային հոսքերի ավելի արդյունավետ կառավարման համար և առաջին հերթին թույլ կտա խցանումների մեջ չընկնել դպրոց գնացող մեր երեխաներին։ Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ:

«Բոլորովին օգտակար չէ, երբ որ երեխան դպրոցի ճանապարհին տևական ժամանակ անցկացնում է մեքենայում, որովհետև նա հասնում է դպրոց ավելի հոգնած, ավելի մեծ խնդիրներ է ունենում կենտրոնանալու, ուշադրության և մյուս առումներով, և նաև երեխայի շահերից է բխում, որպեսզի նա ավելի արագ հասնի դպրոց։ Ես կարծում եմ, որ մեր բոլոր ծնողները, որոնք մտահոգ են իրենց երեխաների կրթության որակով, կկարողանան մի փոքր ջանք դնել և 15 րոպեի տարբերությունը, որը կարող է ճանապարհի վրա ծախսվող ժամանակի էական տարբերություն առաջացնել և իրենց համար էլ շատ ավելի դյուրին դարձնել հետո աշխատանքի գնալը, առանց լրացուցիչ լարվածությունների», - նշել է նա: 

ԿԳՄՍ նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ այդ որոշումը վերաբերում է միայն Երևանի հանրակրթական դպրոցներին, իսկ մասնավոր դպրոցները իրենք են որոշում իրենց դպրոցի դասերի սկիզբը:

Անդրեասյանը անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչու են դպրոցներն ավելի շուտ սկսում դասապրոցեսը, քան համալսարանները: Նա մասնավորապես նշել է. «Բուհերում ունենք մարզերից եկող բավականին մեծ թվով ուսանողներ և բուհերում ուսումնական պրոցեսի սկիզբը ավելի ուշ է սահմանված, որպեսզի լրացուցիչ անհարմարություններ չառաջացնենք, այն ուսանողները, որոնք Երևանին մոտակա բնակավայրերից են գալիս, ունենան բավարար ժամանակ գալու և իրենց դասապրոցեսին նորմալ մասնակցելու համար», - ասել է նախարարը։ 

Նա նշել է, որ փոփոխության հիմքում խցանումներից խուսափելն է, որ մարդիկ միաժամանակ դուրս չգան տնից և ունենան հնարավորություն ավելի հարմարավետ պայմաններում հասնել իրենց ուսումնական հաստատություն կամ աշխատավայր։ 

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները