Արցախի հայաթափման շուրջ կեղծ նարատիվների սինխրոնությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2023 թվականի սեպտեմբերին Արցախի ուղղությամբ ադրբեջանական հերթական ագրեսիան ու ցեղասպանական գործողությունները հանգեցրին հայ բնակչության բռնի տեղահանմանը, ինչն ուղեկցվեց աննախադեպ մարդասիրական ճգնաժամով և բռնություններով։ Բայց սպասելիորեն Ադրբեջանը փորձում է կեղծել ու խեղաթյուրել այս իրադարձությունները և արդարացնել ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված էթնիկ զտումները։ Հենց այս տրամբանության ներքո պետք է դիտարկել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի վերջերս արած այն հայտարարությունը, թե Արցախի հայերը 2023 թվականին «իրենց կամքով» են լքել իրենց հայրենիքը։

Ու սա առաջին նմանատիպ հայտարարությունը չէ։ Արդեն տևական ժամանակ է, ինչ ադրբեջանական քարոզչությունը փորձում է այնպիսի տպավորություն ստեղծել, թե իբր իրենք պատրաստ էին «ընդունել» հայերին, բայց նրանք թողեցին ու հեռացան, և դա Արցախի հայերի որոշումն էր։ Այսպիսի քարոզչական շեշտադրումներով Ադրբեջանը փորձում է ապակողմնորոշել միջազգային հանրությանը, քանի որ ժամանակի ընթացքում ադրբեջանական կողմի իրագործած պատերազմական հանցագործությունների թեման կարող է դառնալ օրակարգային։

Բայց ամենազարմանալին այն է, որ ադրբեջանական կողմի կողծ թեզերը զուգահեռվում են ՀՀ իշխանությունների կողմից տարածվող պնդումներով, որոնք, կարծես թե, արդարացնում են Ադրբեջանի գործողությունները։ Հենց դրա շրջանակներում են քպականների և մերձիշխանական սատելիտների կողմից արցախցիներին ուղղված այն մեղադրանքները, թե՝ «մնայիք, կռվեիք», «մնայիք, հողը պահեիք», «թողեցիք, դուրս եկաք», «բանակցեիք Ադրբեջանի հետ», «հանձնեցիք, լուծարեցիք» և այլն, և այլն։ Ըստ էության ՀՀ իշխանությունները դիտավորյալ անտեսում են ճշմարտությունը, նաև պատմական, քաղաքական և մարդասիրական համատեքստը, որը հանգեցրել է Արցախի հայաթափմանը։ Թերևս դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ իշխանությունները միջազգային մակարդակով քարտ բլանշ են տվել Ադրբեջանին՝ Արցախի դեմ ագրեսիա սկսելու համար։

Նախ՝ Արցախի հայ բնակչության բռնի տեղահանումը տեղի չէր ունենա, եթե 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում Նիկոլ Փաշինյանը Արցախը չճանաչեր Ադրբեջանի կազմում։ Սա աննախադեպ երևույթ էր, որը ունեցավ ծանրագույն հետևանքներ ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար: Այս հայտարարությունը, որը փաստացի հակասում էր Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքին և դրա շուրջ տասնամյակների պայքարին, դարձավ Արցախի հետագա հայաթափման քաղաքական հիմքը։ Այն ոչ միայն թուլացրեց Հայաստանի դիրքերը միջազգային բանակցություններում, այլև ազդանշան դարձավ Ադրբեջանի համար՝ խստացնելու ճնշումները Արցախի հայ բնակչության նկատմամբ՝ «դե, որ իմ տարածքն է, ինչ ուզում՝ անում եմ» սկզբունքով։ 2022 թվականի դեկտեմբերին Ադրբեջանն սկսեց Լաչինի միջանցքի բլոկադան, որը կապում էր Արցախը Հայաստանի Հանրապետության հետ։ Շրջափակումը, որը բացահայտ կերպով խախտում էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, հանգեցրեց Արցախի հայ բնակչության մեկուսացմանը՝ զրկելով սննդից, դեղորայքից, վառելիքից, էլեկտրաէներգիայից և այլ կենսական նշանակության ռեսուրսներից։ Մի խոսքով, կենսապահովման տարրական պայմաններից: Ինը ամիս տևած բլոկադայի արդյունքում անտանելի պայմաններ ու հումանիտար ճգնաժամ ստեղծվեց Արցախի բնակչության համար։ Էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը կանոնավոր կերպով ընդհատվում էր, ջրի մատակարարումը սահմանափակվում էր, իսկ սննդի պաշարները սպառվում էին։ Դեղորայքի պակասը հանգեցրեց առողջապահական ճգնաժամի, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ երեխաներ և տարեցներ, զրկվեցին անհրաժեշտ բժշկական օգնությունից։ Բլոկադայի ընթացքում Արցախի բնակիչները, չնայած ծանր պայմաններին, դիմակայեցին աննախադեպ դժվարություններին՝ պահպանելով իրենց միասնականությունն ու վճռականությունը։

Սակայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Արցախի դեմ, որը խախտում էր միջազգային իրավունքի նորմերը և ուղղված էր հայ բնակչության դեմ։ Այս գործողությունները, որոնք ներառում էին նաև քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծությունը և խաղաղ բնակչության թիրախավորումը, ստեղծեցին խուճապի մթնոլորտ։ Ի վերջո, սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստում տեղի ունեցավ ողբերգական պայթյուն, որի հետևանքով զոհվեցին հարյուրավոր մարդիկ, իսկ տասնյակ մարդկանց ճակատագիրը մնաց անհայտ։

Այս իրադարձությունները, զուգակցված բլոկադայի և ռազմական ագրեսիայի հետ, ստիպեցին արցախահայությանը լքել իրենց տները փրկվելու համար, քանի որ այլ ելք ուղղակի չկար, կամ այլընտրանքը հայերի ոչնչացումն էր։ Այս իրողությունը հաստատվում է նաև միջազգային կազմակերպությունների զեկույցներում, որոնք Ադրբեջանի գործողությունները որակել են որպես էթնիկ զտում։ Թեև սկզբնական շրջանում Հայաստանի իշխանությունները կցկտուր ձևով խոսում էին Արցախում էթնիկ զտումների մասին, հետագայում նրանք փոխեցին իրենց հռետորաբանությունը՝ կենտրոնանալով ներքին քաղաքական օրակարգի վրա։

Փաշինյանի ղեկավարած իշխանությունն սկսեց մեղադրել հայաստանյան ընդդիմությանը և, այսպես կոչված, «դավադիր ուժերին»՝ Արցախի հայ բնակչությանը տեղահանման կոչեր անելու մեջ։ Այս նարատիվը, որը զուրկ է փաստական հիմնավորումներից, ծառայում էր երկու նպատակի. նախ՝ արդարացնել Արցախի հանձնումը և խուսափել պատասխանատվությունից, և երկրորդ՝ շեղել հանրության ուշադրությունը կառավարության անգործությունից և Ադրբեջանի հետ բանակցություններում զիջողական կեցվածքից։ Հայաստանի իշխանությունների կողմից նման նարատիվների տարածումը ինչ-որ առումով կարելի է դիտարկել որպես Ադրբեջանի հետ համագործակցության դրսևորում։ Պատահական չէ, որ Փաշինյանի կառավարությունը, Պրահայի հայտարարությունից սկսած, հետևողականորեն ընդառաջ գնաց Ադրբեջանի պահանջներին՝ անտեսելով Արցախի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Իսկ այս մոտեցումը հանգեցրեց նրան, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն չդիմակայեցին Ադրբեջանի ագրեսիային, այլև, փաստորեն, նպաստեցին Արցախի հայաթափմանը։

Այս համատեքստում Հայաստանի կառավարության կողմից ընդդիմությանը մեղադրելը, թե նրանք են կոչ արել Արցախի հայերին լքել իրենց տները, ոչ միայն կեղծ է, այլև ծառայում է Ադրբեջանի շահերին։ Այս մոտեցումը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունները, ներքին քաղաքական օրակարգով առաջնորդվելով, պատրաստ են զիջումներ կատարել ոչ միայն Արցախի, այլև ազգային շահերի հաշվին։ Այլապես ինչպե՞ս կարելի է հասկանալ միջազգային դատական ատյաններում դատական հայցերից հրաժարվելու պատրաստակամությունն այն դեպքում, երբ ադրբեջանական կողմից միջազգային հանցագործություններն ուղղակի աչք են ծակում։ Միգուցե ՀՀ իշխանությունները վախենո՞ւմ են, որ նաև իրենց պատասխանատվության հարցը կարող է բարձրանալ, քանի որ պայմաններ են ստեղծել Արցախի հայաթափման համար...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»
Ամենաընթերցվածները