Արևմտյան «փիառի» փուչիկը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած որ Եվրոպան միջազգային ասպարեզում իրեն դիրքավորում է որպես մարդու իրավունքների պաշտպանության ռահվիրա, այնուամենայնիվ, ռեալ իրականության պարագայում այնպիսի դեպքերի ենք առնչվում, որ եվրոպական համայնքը ոչ միայն լռություն է պահպանում մարդու իրավունքների աղաղակող խախտումների պարագայում, այլև իր անգործությամբ խրախուսում է դրանք։

Այդպիսի իրավիճակ ունեցանք, երբ Ադրբեջանը մի քանի էտապով ագրեսիվ հարձակումներ սկսեց Արցախի նկատմամբ՝ հասնելով ընդհուպ մինչև հայաթափման։ Ավելին՝ Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործություններն ուղղակի աչքի զարնող են, քանի որ դրանք կոնկրետ փաստերով առկա են։ Ադրբեջանական կողմը շահագրգռվածություն է ցուցաբերում, որ հայկական կողմը հետ վերցնի միջազգային դատական ատյաններում իր ներկայացրած հայցերը, որպեսզի հանցագործությունների մասին աղաղակող փաստերը ջրի երես դուրս չգան։

Նույնիսկ այս պարագայում եվրոպական երկրներն ու կառույցները մի քանի դեկլարատիվ հայտարարություններից բացի ոչինչ չարեցին։ Եվրոպացիների լուռ հայացքի ներքո Արցախից մի ամբողջ ժողովուրդ էթնիկ զտման ենթարկվեց։ Ադրբեջանը նույնիսկ հանդգնեց ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք, Եվրոպայից նորից ոչինչ չձեռնարկեցին Հայաստանին աջակցելու ուղղությամբ։ Ու այդպես՝ մինչև հիմա եվրոպական համայանքը՝ ի դեմս ԵՄ-ի, ամբողջությամբ աչք է փակում Ադրբեջան պետության կողմից հանցագործությունների իրագործման, ժողովրդավարության և մարդու իրավունքների կոնցեպտների ոտնահարման վրա։

Ու այս պարագայում մի փոքր զավեշտալի է թվում, որ Փաշինյանի՝ Բրյուսել այցելության կոնտեքստում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարում է, թե իրենք աջակցում են Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Հենց այստեղ է, որ ծագում է հետևյալ հարցը. բա որ Ադրբեջանից ու Թուրքիայից հայտարարում են, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» պիտի բացվի, որը լինելու է արտատարածքային սկզբունքով, այսինքն՝ խախտվելու է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչո՞ւ ԵՄ-ից երբևէ մի կես բերան չեն հայտարարում, թե նման արտատարածքային միջանցքն իրենց համար անընդունելի է։

Միգուցե «գաղտնիքը» այլ տեղում է՝ ԵՄում ՀՀ ինքնիշխանություն կամ տարածքային ամբողջականություն ասելով՝ միայն հասկանում են Ռուսաստանի ազդեցության թուլացո՞ւմ։ Բայց Հայաստանում Ռուսաստանի դիրքերի թուլացումը դեռևս չի նշանակում, որ մեր երկիրը դրանից շատ ավելի ինքնիշխան է դառնում։

Հաջորդը. եթե Եվրամիությունում այդքան շահագրգռված են, որ Հայաստանն իր հարաբերությունները դիվերսիֆիկացնի, ավելի ստույգ՝ կտրվի Ռուսաստանից, ինչո՞ւ եվրոպական համայնքը պայմաններ չի ստեղծում, որ հայկական արտադրանքն ու ապրանքներն արտահանվեն դեպի Եվրոպա։ Մի ժամանակ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգը» (GSP+), որը նախատեսում է մաքսային արտոնություններ, գործում էր նաև Հայաստանի համար. այն ցածր և ցածր-միջին եկամտով երկրներին հնարավորություն է տալիս ավելի քան 6200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով: 2022 թվականից սկսած այս արտոնյալ ռեժիմն այլևս չի գործում։ Հայաստանի համար նոր արտոնյալ առևտրային ռեժիմ սահմանելու որևէ նախաձեռնություն չկա։ Ու այս ֆոնին պատահական չէ, որ ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը չնչին է՝ ի համեմատ առկա մեծ հնարավորությունների։

Իսկ այս պայմաններում մեծանում է Հայաստանի առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ՝ ավելի խորացնելով Հայաստանի կախվածությունը ռուսական շուկայից։

Մյուս կողմից էլ՝ ԵՄ-ում 2021 թվականից սկսած խոսում են Հայաստանին գումարներ տալու մասին։ Բայց ինչպես չորս տարի առաջ էին հայտարարում 270 մլն եվրո տրանադրելու և հատկացվելիք գումարները մինչև 2,5 մլրդ եվրոյի հասցնելու մասին, այնպես էլ հիմա են շարունակում հայտարարել։ Թերևս 4 տարի հետո ևս նույն գումարների մասին կհայտարարեն։ Եթե ԵՄ-ում իսկապես մտածում են Հայաստանում կյանքի որակի բարելավման և բարեփոխումների մասին, ապա գոնե այդ գումարի մի առյուծի բաժինը պիտի տված լինեին։ Չէ՞ որ Հայաստանը բազմաթիվ սուր խնդիրներ ունի, այդ թվում՝ արցախցիների սոցիալական աջակցության հետ կապված՝ հաշվի առնելով, որ այդ մարդիկ մեծ զրկանքներ են կրել և զրկվել են իրենց ունեցվածքից։

Չնայած, այստեղ շատ մեծ հարցական է՝ եթե իրոք որոշ գումարներ տրամադրեն, արդյոք դրանք կծառայեցվեն Հայաստանի դիմադրողականությա՞նը, թե՞ իշխող քաղաքական ուժի շահերին ու հակառուսական քարոզչություն իրականացնելու աստառի ներքո կփոշիացվեն։

Մյուս կողմից էլ՝ չեղավ մի դեպք, երբ ԵՄ-ն Հայաստանին լրջորեն աջակցի արտադրության կազմակերպման ու հայկական ապրանքների մրցունակության ապահովման համար։ Այնինչ, դրա կարիքը Հայաստանը շատ ունի։ Դրա փոխարեն մեծ աժիոտաժ է ստեղծվում վիզաների ազատականացման թեմայի շուրջ։ Իհարկե, վիզաների ազատականացումը ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտա որոշակի ժամանակ ու ռեսուրսներ խնայել, բայց տնտեսական առումով Հայաստանի զարգացմանը ոչինչ չի տալու։ Էլ չենք խոսում այն մասին, որ դրանք զուտ խոսակցություններ են, և դրանց ուղղությամբ շոշափելի որևէ քայլ չի էլ արվել:

Մի խոսքով՝ տպավորություն է, որ միայն փիառի հետ գործ ունենք։ Առավել ևս, որ Հայաստանում որոշում է ընդունվել ԵՄ անդամակցության ուղղություն ընտրելու վերաբերյալ, իսկ ԵՄ-ից որևէ ձայն չկա՝ արդյոք իրենք պատրա՞ստ են ընդունել Հայաստանին իրենց կազմ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Կառավարությունը նախատեսում է մայիսի 4-ը հայտարարել ոչ աշխատանքային օր «Google»-ը դատարանի վճռով 68 միլիոն դոլար կվճարի օգտատերերին ապօրինի գաղտնալսելու համար «Սա ծաղր է դասականի հանդեպ». Հիչքոքի լեգենդար ֆիլմը ադապտացվել է TikTok-ի համար Իրանը ցանկանում է գործարք կնքել. նրանք բազմիցս զանգահարել են և ցանկանում են խոսել. Թրամփ «Ռեալի» լեգենդի որդին առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել մադրիդցիների հետ ԵՄ-ն և Հնդկաստանը կնքել են խոշոր առևտրային համաձայնագիր Լուիզա Ներսիսյանի նոր ֆոտոշարքը Եկեղեցու դեմ շարժման «դեմքերից» մեկը․ ինչ է բացահայտում Վազգեն Միրզախանյանի անցյալը Իրանի կողմից մեզ վնաu հասցնելու ցանկացած փորձ կհանդիպի վճռական պատասխանի․ Նեթանյահու Սա պատմական հանդիպում է․ Սպիտակ տան մամուլի քարտուղարը՝ Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների մասին Վաղուց ժամանակն է քայլ առաջ կատարել դեպի եվրոպական առաջնություններ․ Բերեզովսկին՝ Սպերցյանի մասին Ճապոնական Հոկայդո կղզում գրեթե 1,000 գնացքի երթևեկություն դադարեցվել է տեղացած առատ ձյան պատճառով Նահանգապետ Թիմ Ուոլզը զանգահարել է ինձ՝ խնդրելով միասին աշխատել Մինեսոտայի հարցում․ Թրամփ Եթե որևէ մեկը կարծում է, որ Եվրամիությունը կարող է պաշտպանվել առանց Միացյալ Նահանգների, թող շարունակի երազել․ Ռյուտե Հրդեհ՝ հացի փռում Նույնիսկ լավ գաղափարներն են մեծ հաջողությամբ... ձախողում. «Փաստ» Երբ հայրենիքը սահմանափակվում է միայն պետությամբ, սկսվում է ինքնության լուռ, բայց վտանգավոր աղքատացումը. «Փաստ» «Վերընտրվելու մասին հայտարարություններն ուղղված են ոչ այնքան հասարակությանը, որքան իրենց քաղաքական թիմին ու պետական կառավարման համակարգին և ուժայիններին». «Փաստ» Ինչի՞ համար են «պատարագ» անունով ներկայացումները. «Փաստ» Հոսանքազրկումները խայտառակ չափերի են հասել, մարդիկ մոմ են «պահեստավորում». «Փաստ» Իշխանությունների «օրենսդրական» սվինամարտն իրական դիտորդների դեմ. «Փաստ» Ո՞ւմ և ինչո՞ւ է խանգարում «Արարատ 73»-ի անունը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանը լուռ հետևում միջազգային իրավունքի մահացու տառապանքներին. «Փաստ» Լա Լիգայի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները Թրամփը համաձայնել է Patriot հրթիռներ տեղափոխել Ուկրաինա. Զելենսկի
Ամենաընթերցվածները