«Մարդ, որը հայկական Արցախը տվեց թշնամուն ու դա «մարսեց», ընդունակ է ամեն ինչի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանությունները շարունակում են կալանավորել ընդդիմադիր հայացքներ ունեցողներին, հասարակությունն անընդհատ սպասում է, թե ինչ հերթական սադրանք է տեղի ունենալու Եկեղեցու շուրջ, զուգահեռ «Խաղաղության պայմանագրի» ստորագրման մասին զրույցներն են վերստին թարմանում։ Կարծիք կա, որ Նիկոլ Փաշինյանը, գիտակցելով, որ անհնարին է իր և իր քաղաքական թիմի վերընտրվելը 2026 թվականին, «վա բանկ» է գնում»՝ կալանավորում է ընդդիմադիրներին և արշավ սկսում Հայ առաքելական եկեղեցու դեմ՝ արտաքին՝ այս դեպքում Թուրքիայի աջակցությունը ստանալու համար։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասում է՝ նա այս ամենն անում է Ազգային ժողովի ընտրություններին նախապատրաստվելու նպատակով։ «Եկեղեցու դեմ շարժումը նա սկսել է 2018 թվականից՝ իշխանության գալուց անմիջապես հետո։ Չմոռանանք, որ դա հենց իր նախաձեռնությունն է եղել, և այն մարդիկ, ովքեր ներգրավված են եղել այդ խուլիգանության մեջ, հիմա պաշտոններ ունեն, դա էլ է ցուցիչ, որ այդ ամենի թիկունքում հենց ինքն է կանգնած եղել։ Հատկապես այս վերջին ակտիվությունը հաջորդեց Գյումրիում և Փարաքարում տեղի ունեցած ընտրություններին և Ստամբուլ կատարած այցին։ Այս մարդն իշխանության գալուց առաջ էլ, հետո էլ չի թաքցրել, որ դեմ է ամեն հայկականին։ Հայապահպանության թիվ մեկ ինստիտուտներից մեկը Հայ առաքելական սուրբ եկեղեցին է։ Եկեղեցու նկատմամբ նրա թշնամանքը բացատրվում է նաև սրանով։ Երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանը, որը վերջին շրջանում, հարձակումներ գործելով Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ, փորձում է իրեն ներկայացնել որպես Եկեղեցու նվիրյալ հետևորդ, իրականում աղանդավոր է։ Այս մարդը չի էլ թաքցնում դա։ Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը բազմիցս իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է «Կյանքի խոսք» աղանդի հովիվ Վահե Պետրոսյանի քարոզները և խորհուրդ տվել իր էջի հետևորդներին լսել կամ նայել դրանք։ Հայ առաքելական սուրբ եկեղեցու քանի՞ հետևորդ գիտեք, այն էլ՝ նվիրյալ, ովքեր իրենց սոցիալական ցանցերի էջերում տեղադրում են հայտնի աղանդի ինչ-որ ներկայացուցչի քարոզ ու խորհուրդ են տալիս իրենց էջերի հետևորդներին դա լսել կամ նայել։ Հայ առաքելական սուրբ եկեղեցու քանի՞ հետևորդ գիտեք, որի երեխաները բացահայտ շփվում են նշված աղանդի ներկայացուցիչների հետ և չեն թաքցնում դա, իրենց շփման վերաբերյալ սոցիալական ցանցերում կան բազմաթիվ հրապարակումներ՝ թե՛ տեսանյութերի, թե՛ լուսանկարների տեսքով։ Երրորդը՝ անցյալ տարի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի գագաթաժողովում, մեջբերումներ արեց Սուրբ Գրքից, որոնց ստուգման ժամանակ պարզվեց, որ այդ հայերեն թարգմանությունը բացարձակ չի համապատասխանում Հայ առաքելական սուրբ եկեղեցու կողմից Սուրբ Գրքի թարգմանության տարբերակին։ Պարզվել է, որ իր մեջբերումը համապատասխանում է «Եհովայի վկա» կազմակերպության կողմից իրենց պաշտոնական էջում տեղադրված թարգմանությանը։ Հետագայում նաև որպես պատմաբան պարզեցի, որ այդ թարգմանությունը կիրառվում է աղանդավորական՝ Ավետարանական և Ավետարանչական եկեղեցիների կողմից։ Հիմա հարց՝ այդ մարդն ինչո՞ւ պետք է ընդունի Հայ առաքելական սուրբ եկեղեցին։ Այն, ինչ նա անում է, ամբողջությամբ տեղավորվում է իր աղանդավոր էության մեջ։ Նա քաղաքացիական անձ է, հոգևորական չէ, բայց իր քիթը մտցնում է մեր Եկեղեցու ներքին գործերի մեջ, որը մեր Եկեղեցու մեջ ընդունված կարգ չէ։ Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Ռուս ուղղափառ եկեղեցին, Հռոմի կաթոլիկ եկեղեցին հենց դրանով են տարբերվում, որ ներսում գոյություն ունեցող խնդիրները լուծվում են հոգևորականների մակարդակով։ Հայ առաքելական սուրբ եկեղեցին բողոքական եկեղեցի չէ։ Այն, ինչ հիմա անում է Նիկոլ Փաշինյանը, բողոքականություն է և փորձ է ոչնչացնել Հայ առաքելական սուրբ եկեղեցու՝ հարյուրավոր տարիներ գործող կանոնները և մեր Եկեղեցին դարձնել շարքային աղանդավորական՝ բողոքական Ավետարանական կամ Ավետարանչական եկեղեցի։ Սա է Նիկոլ Փաշինյանի ուզածը։ Ի դեպ, մի հարց իրեն՝ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ լինելո՞վ Եկեղեցու պատմությունը դուրս բերեց դպրոցական ծրագրերից։ Հեքիաթները, թե այդ ծրագիրը միավորվել է Հայոց պատմությանը, ուղղակի ծիծաղելի են»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը։

Հավելում է՝ ի տարբերություն շատ այլ ինստիտուտների, որոնք ենթարկվում են Նիկոլ Փաշինյանին և ուրացել են Արցախը, Հայ առաքելական եկեղեցին չի ուրացել Արցախը, բոլոր հարթակներն օգտագործում է Արցախի հարցը «տաք» պահելու համար։ «Սա չի համապատասխանում Նիկոլի արտաքին քաղաքական թեզերին։ Թուրքիայի և Ադրբեջանի համար Հայ առաքելական եկեղեցին տեռորիստական, ֆաշիստական կազմակերպություն է։ Եթե ուշադիր նայեք Նիկոլի և ադրբեջանցիների հռետորաբանությանը, կտեսնեք, որ գրեթե նույն հռետորաբանությունն է Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ, գրեթե ամբողջը կրկնվում է, ոչ մի տարբերություն չկա։ Չգիտեմ՝ մեր հասարակությունը պատկերացնո՞ւմ է տեղի ունեցող խայտառակության մասշտաբը, թե ոչ, բայց աշխարհով մեկ խայտառակ ենք եղել, ամբողջ աշխարհը ծիծաղում է մեզ վրա։ Նիկոլ Փաշինյանի անպարկեշտ, անդաստիարակ և խուլիգան առաջարկը Կաթողիկոսին և նրա մամլո խոսնակին, թե ցանկանում է ապացուցել, որ ինքը թլպատված չէ, Եվրանյուզի լուրերի թողարկումով երկու օր պտտվել է։ Եթե հասարակությունը, հատկապես իրեն մտավորական համարող զանգվածը շատ գոհ է այս վիճակից, բացարձակ չեմ մեղադրում որևիցե մեկին, որ այս վիճակում ենք հայտնվել»,-նշում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ այն, ինչ տեղի է ունենում Եկեղեցու շուրջ, Փաշինյանի քաղաքականությունն է մի քանի ուղղություններով։ «Նա պատրաստվում է ընտրությունների, համարում է, որ Եկեղեցին իր թիվ մեկ թշնամին է և թույլ չի տալիս, որ ինքը բավական ձայներ ստանա։ Նա նաև արտաքին՝ իրեն իշխանության բերած ուժերի պատվերն է կատարում, որոնք գլոբալիստներ են և դեմ են ամեն տեսակ ազգայինին։ Եվ վերջինը՝ չլինելով Առաքելական եկեղեցու հետևորդ(իր քայլերից ենթադրում եմ, որ աղանդավոր է)՝ կատարում է «միսիան», այն է՝ քանդում է Հայ առաքելական սուրբ եկեղեցին՝ իրեն ներկայացնելով որպես Եկեղեցու նվիրյալ հետևորդ»։

Ինչ վերաբերում է ընդդիմադիրների, Սրբազանների ու գործարարների կալանավորմանը, քաղաքագետը հիշեցնում է՝ մարդ, որը հայկական Արցախը տվեց թշնամուն ու դա «մարսեց», ընդունակ է ամեն տեսակ ստորության և հանցագործության։ «Նիկոլ Փաշինյանը հիմա գործում է հանցագործի տրամաբանությամբ՝ կա՛մ ինքը լինելու է Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստանը չի լինելու։ Հանցագործներն էլ են նույն կերպ գործում՝ կա զոհ, կա հանցագործ, չկա զոհ, չկա հանցագործ։ Նա վարչապետ է, կարող է ուժայինների միջոցով վերահսկել իրավիճակը և պահպանել իր իշխանությունը, բայց եթե նա իշխանություն չունեցավ, իր բոլոր հանցանքները բացահայտվելու են, ինչը նրան ձեռնտու չէ։ Թե հետագայում Հայաստանից ինչ կմնա, ինչ չի մնա, իրեն բացարձակ չի հետաքրքրում։ Հենց նա է լինելու Հայաստանի կործանողը»,-ասում է նա։

Մեր զրուցակցի խոսքով, այդ մարդը շատ հմուտ նախապատրաստվեց այս ամենին։ «Ո՞ւմ աշխատավարձերը նա բարձրացրեց ու հետագայում նոր սկսեց այս գործունեությունը։ Երկու ոլորտի ներկայացուցիչների աշխատավարձը շեշտակի բարձրացրեց ու այդ մարդկանց միջոցով պահպանում է իր իշխանությունը։ Դա ուժային կառույցներն են, այդ մարդիկ շատ լավ հասկանում են, թե ինչի մեջ են ներքաշվում, բայց իրենց համար փողը վեր է ամեն ինչից։ Այն հանցագործները, որոնք, կարմիր ու սև բերետները գլխներին դրած, կամ ԱԱԾ և այլ ուժային կառույցների ներկայացուցիչները, որոնք դեմքները փակած մտնում են Էջմիածին, խուզարկություններ անում, պետք է հասկանան՝ ապագայում իրենց անունները մեկ առ մեկ հրապարակվելու են՝ որպես Նիկոլի սպասարկուներ։ Նույն ուժայինները, որոնք փորձում են չքմեղանալ, թե իրենց գործն են անում, պիտի հասկանան, որ դա իրենց գործը չէ, և իրենք հանցակից են Նիկոլին։ Երկրորդ խավը, որին Նիկոլը «գնել» է, այսպես կոչված, մտավորականությունն է։ Նրանց աշխատավարձերը բարձրացրեց, նրանց ահռելի մեծ գրանտներ է տալիս։ Եկեղեցու դեմ շարժում է, մտավորականների ինչ-որ խմբի տեսե՞լ եք, որ պայքարեն Նիկոլի իշխանության դեմ։ Բայց թող Գիտության կոմիտեն հայտարարի մրցույթ, որ մի քանի միլիոն դրամի դրամաշնորհներով պետք է գիրք գրեն Հայ առաքելական սուրբ եկեղեցու պատմության էթնիկ շրջանի վերաբերյալ։ Կտեսնեք, թե այդ մտավորականները ինչպես են կոկորդ կրծելով, իրար հերթ չտալով մասնակցելու այդ գրանտների ստացմանը։ Նիկոլը կործանելու է 1800-ամյա Եկեղեցին, իրենք ծպտուն չեն հանելու»։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները