«Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համաձայն ենք, «ըստ էության» կարելի է խոսել, երբ կա բովանդակություն: Բայց դրա մասին՝ հընթացս: Լավ, ի՞նչ է անում Փաշինյանը: Չէ, նկատի չունենք երկրի հետ: Այն, ինչ նա անում է մեր երկրի հետ, դա գիտենք, զգում ենք մեր մաշկի վրա: Հարցն այլ է` ի՞նչ է անում Փաշինյանն իր թիմի հետ: Ինչո՞ւ է այդպիսի համառությամբ ու հետևողականությամբ, կներեք, փչացնում նրանց բոլորին, ինչո՞ւ է բոլորի գրպանն ապօրինություն «գցում»:

Տեսեք, մի կողմից՝ թե՛ իրավապահ համակարգի ղեկավարներին, թե՛ ուժային կառույցների ղեկավարներին, մյուս կողմից՝ իր խմբակցության պատգամավորներին ու կառավարության անդամներին տալիս է հրամաններ, կարգադրություններ, «sms»-հրահանգներ, որոնց կատարումը ենթադրում է ոչ միայն օրենքների ոտնահարում, այլև հոգևոր ու բարոյական ավելի մեծ խեղում ու այլանդակություն, քան անգամ ինքն է իրեն թույլ տալիս: Օրինակ՝ վայրագ հարձակումը Եկեղեցու, Մայր Աթոռի ու Վեհարանի վրա: Ընդ որում, խոսքը միայն իրավապահների հարձակման մասին չէ, այլ քպականների հակաեկեղեցական ինքնամոռաց «քարոզչության»: Երևույթ, որ ինքնին խարան է ցանկացած հայ մարդու ճակատին: Կամ՝ խորհրդարանի դահլիճում դիտավորյալ խմբակային ծեծկռտուք սարքելը, «պարականոն» բառամթերքի գործածումը, որից ծծմբաջրածնային գարշահոտ է տարածվում երկրի քաղաքական, հասարակական դաշտում ու հանրային միջավայրում: Շարքը երկար է ու.. անողոք:

Ի վերջո, ո՞րն է դրա իմաստը, նման խեղումների մղելով՝ ի՞նչ նպատակ է հետապնդում Փաշինյանը: Կարծում ենք՝ նպատակը բավականին պարզ է՝ իր բոլոր թիմակիցներին դարձնել այդ ամեն ինչի մեղսակիցը: Այսինքն՝ իր բոլոր թիմակիցներին Փաշինյանը ձգտում է դնել ու դրել է այնպիսի վիճակի մեջ, որ նրանցից ոչ մեկը չկարողանա որևէ պարագայում «թռնել» իր գլխի վրայից: Անում է ամեն ինչ, որ նրանք հնարավորինս շատ թելերով կապված լինեն, բոլորը մեղավոր լինեն և իրենց մեղավոր զգան այս ամեն ինչի մեջ և արդեն հենց միայն դրա գիտակցումից առավել «կապվեն» իր հետ:

Այլ կերպ ասած՝ դա կոչվում է կոլեկտիվ մեղավորության զգացում: Եթե կուզեք՝ կոլեկտիվ մեղավորության համախտանիշ: Խորհրդային տարիներին մեծացածները կհիշեն հանրահայտ երգի բառերը. «Կապկպված են նույն շղթայով...»:

Նիկոլ Փաշինյանի հանգամանքը պարզ է, ինչպես պարզ են նրա ցանկությունները: Բայց այստեղ ծագում է մեկ այլ, այսպես ասենք՝ հանդիպակաց հարց. լավ, իսկ ինչո՞ւ են նրանք՝ թիմակիցները, անում այդ ամեն ինչը: Չէ՞ որ, ինչ էլ նրանց մասին ասենք, հազիվ թե բոլոր քպականներն անխտիր «պուլտով» կառավարվող կամ ինքնուրույն մտածելու անընդունակ լինեն, կամ՝ ինքնապահպանման բնազդից բացարձակ զուրկ: Ավելին, հազիվ թե նրանք բոլորն էլ այդպես համոզված են իրենց արածի ճշմարտացիության մեջ, հազիվ թե նրանք բոլորն էլ ոգևորված լինեն այս ամենով: Հազիվ թե բոլոր քպականներն արդեն իսկ անդառնալի «փչացել» են: Եվ վերջապես՝ հազիվ թե բոլորն էլ բացարձակ անհայրենիքներ են: Իհարկե, խոսքը Փաշինյանին արդեն բացարձակ սոսնձված մի 10-12 հոգու մասին չէ: Նրանք «կլինիկական դեպքեր» են այլևս: Խոսքը մնացածի մասին է:

Կարծում ենք՝ նման վարքի մի քանի խորքային պատճառներ կան:

Առաջիններից մեկն այն է, որ նրանց 90 տոկոսն առանց Նիկոլ Փաշինյանի ոչ մի բան է, այսինքն՝ «զրոյական կետ»՝ թե՛ հասարակական-քաղաքական, թե՛ մասնագիտական առումով: Երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի խոսքը հիշեցինք ու կարող ենք վերարտադրել այսօրվա համար, և դարձյալ նա ճիշտ կլինի. առանց Նիկոլ Փաշինյանի «դուք քանի՞ ձայն կհավաքեք»: Եվ շարունակությունը. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն Աժ-ում չեք հայտնվի, այլ կարտագաղթեք, տղե՜րք»:

Ու մարգարեկան են հնչում այդ խոսքերը՝ մանավանդ «երդվյալ քպականների» ու նրանց ձևավորած անտանելի միջավայրի հետ կապված: Ու հատկանշական է, որ հենց նրանք են «աքլորանում» ԱԺ-ում՝ ՊՊԾ աշխատողների թիկունքում, իրավապահների աջակցության ներքո, իշխանության «հովանոցի» տակ: Նրանք, որոնց մեծ մասին փողոցում մի «փըխկ» անես, շաքար կստանան, դատարկ «դալան» ման կգան փախչելու:

Բայց վերադառնանք մեր հարցադրմանը: Տպավորություն է, որ կաշվից դուրս են գալիս, որպեսզի Փաշինյանին համոզեն, որ իրենք իսկապես նվիրված են նրան, իսկապես «երդվյալ քպական» են: Դա առաջին հերթին կապված է ՔՊ առաջիկա համագումարում որոշակի «դիրք» ունենալու և հաջորդ ընտրություններին ցուցակում «լավ տեղ» ունենալու մոլուցքով:

Մյուսը. նրանք, կարծում ենք, շատ բան ունեն կորցնելու: Հատկապես նրանք, որ չունեին ոչինչ, հասարակական կարգավիճակով գարեջրի հյուրասիրության սպասող էին, իսկ հիմա դարձել են սեփականատեր, տնատեր, դրամային միլիոնատեր, իսկ ոմանք արդեն նաև՝ ոչ դրամային: Նյութական առումով կորցնելու շատ բան ունեն: Պաշտոն ունեն կորցնելու ու պաշտոնի հետ ստացած բարիքներ, որոնց մասին նախկինում կարող էին միայն անպտուղ երազել: Վերջապես պաշտոնից բխող «աքլորանալու» հնարավորություն ունեն, որը երբեք չեն ունեցել, չէին կարող ունենալ ու չեն ունենալու, երբ իշխանության չլինեն:

Մյուս պատճառն այն բանի գիտակցումն է, որ իրենք արդեն թաթախված են փաշինյանական գործունեության մեջ՝ որպես մասնակից, որպես անմիջական կատարող: Դա էլ մի ահավոր վախ է՝ ապագայի հետ կապված: Նիկոլ Փաշինյանն իրեն հաստատ մի օր կգցի, իր գլխի ճարը կտեսնի, իրենք ի՞նչ են անելու, եթե իշխանությունը կորցրին:

Մյուս կողմից՝ նրանք շատ լավ գիտեն, որ իրենցից ամեն մեկի վրա Նիկոլ Փաշինյանը կոմպրոմատային «դոսյեներ» է հավաքել ու ցանկացած պահի կարող է իրենց էլ «փուռը տալ»: Ու տալիս է: Ու հրապարակային հաշվեհարդար կարող է կազմակերպել: Ըստ որում, զավեշտական է հնչում, բայց այդ «դոսյեների» նյութերի մի մասն էլ այն արարքներն են, որ կատարվել են հենց Փաշինյանի հանձնարարությամբ:

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը այդպես անխնա «փչացնում» իր ամբողջ թիմին՝ վերից վար: Կարծում ենք, արդեն պարզ է: Ինչո՞ւ են նրանք այդպես կատաղի, այդպես քրտնաջան կատարում նրա անընդունելի, կարմիրգծահատիչ, ինքնաոչնչացնող հանձնարարականները:

Գիտեք, հնարավոր է՝ այդ կատաղի կատարումն էլ պայմանավորված է իրենց՝ գերի լինելու գիտակցումից, դրանից դուրս գալու ֆիզիկական և հոգեբանական անզորության զգացումից: Բայց նրանց գոնե մի որոշակի մասը չի կարող չգիտակցել, որ այդպիսով խորտակվում, պարզ ասած՝ վարի են գնում: Նրանք չեն կարող չգիտակցել, որ հրահրվող խառնակչությունը Նիկոլ Փաշինյանի համար է «վերջին շանս», բայց իրենց համար դա անխուսափելի կործանման տանող ուղի է:

Կործանվե՞լ, հավերժական խարա՞ն կրել: Հանուն ինչի՞: Փաշինյանի հորինած «խաչմերուկի՞»: Լո՞ւրջ: Կամ հանուն ո՞ւմ: Հանուն Նիկոլ Փաշինյանի «լավ ապրելո՞ւ»:

Չնայած, մի փոքր կտրուկ արտահայտվեցինք: Իրականում ստեղծված իրավիճակը, կարծում ենք, շատ քպականների համար էլ է «վերջին շանս». փրկվելու, Փաշինյանի կործանարար ուղուց հրաժարվելու վերջին հնարավորություն: Հետո արդեն կարող է չափից դուրս ուշ լինել: Արժե մեկուսի մտածել այս մասին: Այն անկյուններում, որտեղ «Մեծ եղբայրը» չի հետևում...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրա ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ 37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Իսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակել Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին Ռուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ Պուտին Հայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարան Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում ԻՀՊԿ-ն զգուշացրել է նավերին՝ չփորձել անցնել Հորմուզի նեղուցով առանց համաձայնեցման Իրանական ճգնաժամnւմ ԵՄ-ի և Մեծ յոթնյակի դաշնակիցները նշանակություն չեն ունեցել. Թրամփ «Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ընկերության պանրի արտադրամասում արտադրվում է վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄ Իսպանիայի նախկին վարչապետի գրասենյակում հայտնաբերված զարդերը գնահատվել են 1,3 մլն եվրո. El Pais Սագրադա Ֆամիլիայով գաղտնի շրջագայություն. Մեծ տաճարի 5 աստվածային գաղտնիքներն ու թաքնված գանձերը ICE-ում Brent-ի գինը իջել է՝ մեկ բարելը 88 դոլարից ցածր Համոզված եմ, որ միմյանց ինքնիշխանության և պետական շահերի հարգման վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսության երկկողմ պատրաստակամությունը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը. Փաշինյանը՝ Պուտինին Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության կարգավորման հուշագիրը բաղկացած է 14 կետից. Mehr 45-ամյա Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր ադամանդե զգեստը ընկերոջ՝ Լյուիս Համիլթոնի զբոսանավի վրա Կորեայի Հանրապետության նախկին նախագահը դատապարտվել է 30 տարվա ազшտազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ներ փոխանցելու համար ԿԺԴՀ-ն և Ռուսաստանը բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ. Կիմ Չեն Ըն Ժոզե Մոուրինյուն նշանակվել է «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ»
Ամենաընթերցվածները