«Նիկոլ Փաշինյանն իրականացնում է հակասահմանադրական գործողություններ, ո՞վ պետք է կանգնեցնի նրան, երբ նա «սեփականաշնորհել» է բոլոր պետական հաստատությունները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ առավոտյան իրավապահ համակարգը սկսեց զանգվածային խուզարկությունների և ձերբակալությունների հերթական արարը։ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ ««Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Նիկոլ Փաշինյանը շտապեց սոցցանցի իր էջում սեփական մեկնաբանմամբ ներկայացնել ՔԿ-ի հայտարարությունը՝ «իրավապահները կանխեցին Հայաստանի Հանրապետությունն ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը»։

Թե ինչպիսի զարգացումներ կունենան իրադարձությունները, ցույց կտա ժամանակը։ Բայց լայն հանրության ներսում շրջանառվում է այն տեսակետը, որ Փաշինյանը, իրավապահ համակարգի օգնությամբ, անցել է ռեպրեսիոն գործելաոճի։

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը փաստում է՝ տեղի ունեցողն այն հերթական տեսարանն է, որն իրականացնում, մեզ ցույց է տալիս թիմը, որը 2018 թվականին խաբեությամբ ներսից զավթել է Հայաստանը։ «Նրանք իրականացնում են թշնամական՝ լինի պետությունների, թե գլոբալիստական պղտոր կենտրոնների ծրագրերը։ Նման իրավիճակը սպասելի էր։ Դատապարտում եմ այս գործողությունները, բայց ամենաքիչը ես եմ զարմանում դրանց վրա։ Ի՞նչն է խանգարում ներսից երկիրը զավթած թիմին իրականացնել անօրինական, հակասահմանադրական, հակաիրավական գործողություններ։ Ոչինչ։ Մարդիկ ցույց են տալիս, որ դեռ կան, ձայն են բարձրացնում, չեն կռանում ինքն իրեն իշխանություն հայտարարած այս անձի ու նրա թիմի առջև։ Նա էլ որոշել է այնպես անել, որ Հայաստանում այլևս հասարակությունն անշարժ մնա, և իրենք վերջացնեն այն ծրագիրը, որի համար եկել են։ Բացեմ փակագծերը։ 2018 թվականի սեպտեմբերից անընդհատ նույնն եմ կրկնում։ Տեսնելով, որ Հայաստանը հնարավոր չէ զավթել դրսից, այդ զավթումը իրականացվել է ներսից։ Թիմը հավաքագրվել է տասնյակ տարիներ շարունակ և իրավաբանական անձ է դարձել 2015 թվականի մայիսին, այն է՝ Ցեղասպանության 100ամյա տարելիցը ոգեկոչելուց հետո, երբ տեսել են՝ հայությունը միասնական է և լի վճռականությամբ՝ շարունակելու արդար պայքարը։ Ստեղծվել է «Քաղաքացիական պայմանագիրը», և Հայաստանը զավթվել է ներսից մեկ նպատակով՝ սպասարկելու թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը։ Դատելով արդյունքներից՝ այս թիմն անշեղորեն և հետևողականորեն ներսից իրականացնում է ցեղասպանություն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալավերդյանը։

Հիշեցնում է՝ ըստ «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիայի», ցեղասպանությունը ոչ միայն սպանություններն են, խեղումները և այլն, այլև այնպիսի պայմանների ստեղծումը, այնպիսի պլանավորված գործողությունների իրականացումը, որոնք նպաստում են ազգի մասնակի կամ ամբողջական ոչնչացմանը։ «Այս քաղաքական ռեպրեսիաները իրականում ցեղասպանական գործողություններ են: Այս թիմը ոչ թե ինքնուրույն է եկել և ինքնուրույն է գործում, այլ խիստ հակառակը՝ այն գտնվում է արտաքին կառավարման ներքո։ Վերջերս բացահայտվեց այդ արտաքին կառավարման գլխավոր դերակատարը։ Դա Թուրքիան է։ Այդ երկրի նախագահը չի թաքցնում իր ուրախությունը, որ տարիներ, դարեր շարունակ տարվող ծրագիրը՝ ոչ միայն ֆիզիկապես ոչնչացնել հայ ազգին, այլև պետականորեն, այժմ իրականացվում է ավելի մեծ հաջողությամբ և սրընթաց գործընթացներով հենց ներսից՝ նույն ազգի ներկայացուցիչների կողմից։ Մերժում եմ այն պնդումը, որ այս մարդիկ ազգությամբ թուրք են և այլն։ Լինելով Մարդու իրավունքների նախկին պաշտպան՝ մերժում եմ նման հայտարարությունները։ Այս թիմն անթաքույց ունի թուրքական, ցեղասպանական քաղաքական կողմնորոշում։ Կարող եմ օրինակներ բերել, երբ այս կամ այն ցեղասպանական գործողության նախաձեռնողը եղել է հենց այս իշխանությունը։ Իշխանությունը զավթած թիմն այդ գաղափարախոսության կրողն է։ Նրանք հստակ պարծենում են իրենց բոլոր արարքներով և համարում, որ իրականացնում են «պատմական առաքելություն»»,-նշում է մեր զրուցակիցը։

Տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ նման տեսակետ արտահայտելու համար տիկին Ալավերդյանը հիմք է ընդունում այն գործողություններն ու դրանց հետևանքները, որոնց ականատես ենք եղել վերջին տարիներին։ «Կարող եմ նաև մեջբերումներ անել հենց այդ թիմի կարկառուն դեմքերի հայտարարություններից։ Թուրքիան մեծ դերակատարություն ունի պղտոր գլո բ ալիստ ակ ա ն կենտրոններում։ Իսկ այսօր փորձ է արվում վերջացնել դարեր ի վեր շարունակվող հայրենազրկումը՝ և՛ հայերի, և՛ պետականության ու պետության ոչնչացումը, որն այսքան դժվարությամբ ձեռք բերեցինք։ Այս թիմի ղեկավարը, որն իրեն համարում է «ազգի առաջնորդ», դասեր է տալիս, կրթում է և այլն։ Նա իրականացնում է հակասահմանադրական գործողություններ։ Ո՞վ պետք է կանգնեցնի իրեն, երբ նա բոլոր պետական հաստատությունները «սեփականաշնորհել» է։ Խոսքը ոչ միայն այս մեկ անձի, այլ իր հետևում կանգնած այդ պղտոր ուժերի և առաջին հերթին՝ Թուրքիայի և նրա ծառայի՝ արհեստածին Ադրբեջան պետության մասին է։ Դատապարտում եմ այս բոլոր անօրինական, հակաիրավական, հակապետական գործողությունները։ Այս թիմի 2018 թվականի բոլոր գործողությունները պարունակում են ծանրագույն հանցագործությունների հատկանիշներ։ Այդ հանցագործությունները թվարկված են Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի «Սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները» գլխում»,-շեշտում է նա։

Զրույցի ընթացքում նա հիշեցնում է, որ այսպիսի իրավիճակը պատմության մեջ առաջինը չէ և մեկ օրինակ է բերում. «Հայտնի է, որ Պոլ Պոտը (Կամբոջայի ամենադաժան բռնապետերից մեկը խմբ.) ժամանակին իր պետության մեջ իրականացրել է այնպիսի գործողություններ, որոնք հանգեցրել են մեկուկես միլիոն զոհերի (որոշ աղբյուրներ նշում են մինչև 3-4 մլն-խմբ.)։ Սա բնորոշվում է «դեմոցիդ» տերմինով։ Ցեղասպանություն ասելով՝ ենթադրվում է, որ դա իրականացվում է այլոց կողմից, իսկ այդ պարագայում տեղի է ունեցել յուր պետության ընտրված ղեկավարների կամ թիմի կողմից։ Բավականին երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի Պոլ Պոտը պատժվի»։

Մեր հանրությունը մեղադրանքներ է հնչեցնում նաև իրավապահ համակարգի հասցեին, ընդգծում են՝ նրանց շարքերում շատ են արժանապատիվ մարդիկ, այդ դեպքում ինչո՞ւ են շարունակում կատարել իշխանության՝ հաճախ արդեն պարզ տրամաբանությունից դուրս հրահանգները։ «Պրոբլեմն արդեն տեսնում եմ ոչ միայն և ոչ այնքան իշխանությունը զավթած թիմի, որքան հլու-հնազանդ, կամակատարությունը դրոշ դարձրած համակարգի մեջ։ Ի վերջո, նրանք քպական չեն։ Մշտապես պարծանքով եմ նշել, որ Հայաստանում կա բավականին հմուտ իրավաբանական համայնք, բայց, ցավոք, տարիներ շարունակ դիտարկել ենք, թե ինչպես է բզկտվում ոչ միայն ընդհանրապես լայն հանրությունը, այլ հենց առաջին հերթին ունակ ուժերը։ Տվյալ դեպքում գործ ունենք այդպիսի օրինակի հետ, երբ երկիրը ոչնչացվում է ներսից կա՛մ սխալ գործողություններով՝ հանցագործությունների բոլոր հատկանիշները պարունակող գործողությամբ, կա՛մ անգործությամբ։ Մեր նշած խավը տվ յալ դեպքում իր անգործությամբ մասնակցում է այս հանցավոր քաղաքականության մեջ», - եզրափակում է Լարիսա Ալավերդյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները