«Իշխանությունն անցել է իր համար սովորական դարձած գործիքակազմին՝ շինծու գործերի հիման վրա քաղաքական հետապնդումների պրոցեսին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ առաքելական եկեղեցուն հայտարարած պատերազմին զուգահեռ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի ուղիղ նշանառության ներքո է նաև գործարար Սամվել Կարապետյանը։ Խուզարկություն նրա տանը, քրեական վարույթի հարուցում՝ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչի համար, ՀԷՑ-ի ազգայնացման հարցի առաջքաշում։ «Փաստի» հետ զրույցում քաղաքական և հասարակական գործիչները արտահայտեցին իրենց կարծիքը ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու, Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների, այլև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի պաշտոնանկության վերաբերյալ։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը շեշտում է՝ գործող իշխանությունը նպատակ է դրել արմատախիլ անել այն հիմքերը, որի վրա հազարամյակներով հենված է Հայ առաքելական եկեղեցին։ «Այս ճանապարհին թիրախ են դառնալու բոլոր այն մարդիկ՝ անհատները, հասարակական ու քաղաքական ուժերը, որոնք փորձելու են սատարել Եկեղեցուն և խոչընդոտել իշխանության կողմից այս նպատակների իրացմանը։ Տեղի ունեցողը կապված է այս հանգամանքի հետ։ Հաշվի առնելով նաև այն, որ Սամվել Կարապետյանն ունի բավականին մեծ հեղինակություն և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս, բնականաբար, իշխանությունը դա գնահատել է իր համար առավել վտանգավոր և անցել իր համար արդեն սովորական դարձած գործիքակազմին, այսինքն՝ շինծու գործերի հիման վրա քաղաքական հետապնդումների պրոցեսին»,-նշում է Աբրահամյանը։ Մշտապես արձանագրվել է, որ իրավապահ համակարգը Նիկոլ Փաշինյանի բացարձակ վերահսկողության ներքո է և կատարում է բացառապես նրա հրամանները։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, ԱԱԾ տնօրենը հեռացել է Փաշինյանի հրամանը չկատարելու պատճառով։ «Ակնհայտ է, որ նրա պաշտոնանկությունն անմիջապես առնչվել էր տեղի ունեցած իրադարձություններին։ Միգուցե դա մեկ դեպքով պայմանավորված չի եղել, միգուցե մեծ թվով հարցեր կային, և դա «պայթեց» երեկվա իրադարձությունների ֆոնին։ Բայց թե խորության մեջ ինչ հարցեր կան, ինչ հանձնարարություններ են տրվել, ինչը չի կատարվել, այս պահին մի փոքր դժվար է ասել։ Ուժային կառույցներն այս 7 տարվա ընթացքում, որպես կանոն, իրականացնում են հանձնարարություններ, որոնք ոչ թե բխում են օրենքներից կամ Սահմանադրությունից, այլ իշխող ուժի քաղաքական առաջնահերթություններից, ինչը ևս նրանց հանցակից է դարձնում բոլոր այն հարցերում, երբ իշխանությունն առաջնորդվում է ապօրինություններով և անօրինականություններով։ Դեռևս կարևոր չէ, թե իշխանությունն ինչ է ասում, այլ բան է, թե այդ ուժային կառույցները՝ սկսած քննչականից վերջացրած դատաիրավական համակարգով, ինչպես են մոտենում այդ ապօրինի հրամաններին։ Յուրաքանչյուրն իր խղճով է առաջնորդվում և ինքն է իր համար սահմանում, թե որն է իր համար կարմիր գիծ, դա պետք է անել, թե ոչ։ Այս ընթացքում տեսել ենք մեծ թվով անձանց, ովքեր որևէ խնդիր չունեն իշխանությանը հանցակից դառնալու առումով, բայց ինչ-որ փուլում դա իրենց համար բերելու է նաև իրավական պատասխանատվություն։ Միգուցե լինեն մարդիկ, ովքեր ինչ-որ փուլում կանգ կառնեն և պարզապես կփորձեն չասոցացվել Նիկոլ Փաշինյանի հետ»,-եզրափակում է Աբրահամյանը։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը մեզ հետ զրույցում նշում է՝ բոլորս տեսանք, որ Եկեղեցու վրա հարձակումները հանդիպեցին սուր դիմադրության, հասարակությունը կանգնեց Հայ առաքելական եկեղեցու կողքը: «Կարծում եմ՝ բոլորն էլ հիանալի հասկանում են, որ կուսակրոնության թեման պարզապես պատրվակ է, և Նիկոլ Փաշինյանը կատարում է Էրդողանի հանձնարարությունները: Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի հետ կապված այս ամոթալի պատմությանը, ապա ես առիթ ունեցել եմ նշել, որ թուրքահաճո վարչախումբն անցավ բոլոր հնարավոր սահմանները: Սա Փաշինյանի ռեժիմի փլուզման սկիզբն է: Ակնհայտ է, որ նա անցել է բացահայտ հանցագործ, ապօրինի քայլերի: Անթաքույց փորձում է իր հրահանգներով մարդկանց գլխին գործեր սարքել իրավապահների ձեռքերով: Դա ուղիղ ճանապարհ է դեպի իշխանազրկում: Հիմա Փաշինյանը հուսահատ քայլեր է անում, որպեսզի Էրդողանի առաջ ցույց տա, որ իշխանություն ունի, բայց դա իր իշխանության տապալումն է լինելու: Մեր ժողովուրդը չի հանդուրժելու այս ամենը, իսկ ուժային կառույցները քայլ առ քայլ դուրս են գալու Փաշինյանի ազդեցության տակից: Կարծում եմ՝ դա մի քանի ամսվա գործ է: Ավելին, այս ամբողջ բացարձակ ապօրինի գործողությունների համար Նիկոլ Փաշինյանն անխուսափելի պատիժ է կրելու նրանից հետո, երբ հայ ժողովուրդը նրան զրկի խաբեությամբ տիրացած իշխանությունից»,-եզրափակում է Չալաբյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին անդրադառնալով, վերհիշում է 44-օրյա պատերազմը։ «Այդ ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստան զենք է ներկրվել Ռուսաստանի հարուստ գործարար հայի կողմից, և նա տվել էր Սամվել Կարապետյանի անունը։ Վաղ թե ուշ՝ Հայաստանի իշխանությունը պետք է Ալիևի հրահանգը կատարեր՝ պատժելու Սամվել Կարապետյանին այդ ազգանպաստ գործն անելու համար։ Այս պրոցեսը նաև համընկավ Եկեղեցու դեմ արշավի հետ։ Սամվել Կարապետյանը Հայ առաքելական սուրբ եկեղեցու գլխավոր բարերարներից է։ Նա հայտարարում է, որ Հայ առաքելական եկեղեցու կողքին է՝ որպես ինստիտուտ, որպես հայ ժողովրդի ամենամեծ լոբբիստական ցանց ունեցող կառույց, որը մեր հայապահպանման, մեր ինքնության պահպանման գործում մեծագույն ներդրում ունի, և անմիջապես սկսվում է քաղաքական հետապնդում Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Քաղաքական իշխանությունը, իր ձեռքի տակ ունեցած պետական ինստիտուտը՝ իրավապահ մարմինները, օգտագործում է իր ընդդիմախոսի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու համար։ Ավելին՝ նաև փորձում է նրա մասնավոր սեփականությունը հանդիսացող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ազգայնացնել, այսինքն՝ մասնավոր ընկերությունը խլել և դարձնել պետական։ Այս քաղաքական հետապնդումը որևէ ձևով չի մարսվելու, և «Լուսավոր Հայաստան» կուսակցության անունից դատապարտում եմ բոլոր գործողությունները։ Եթե անգամ ստացվի ժամանակավորապես խլել ՀԷՑ-ը մասնավորի ձեռքից, դա մեծ հարված է հասցնելու Հայաստանի ներդրումային միջավայրին։ Ցանկացած հաջորդ իշխանություն դա վերադարձնելու է նրա իրական սեփականատիրոջը։ Իշխանության այս գործողություններն անպտուղ են և հերթականությամբ ավելի խորն են «թաղում» իշխանությանը՝ քաղաքական իմաստով։ Ուզում եմ հարց տալ՝ ուղղակի համընկնո՞ւմ է, որ այս ամենը տեղի է ունենում Էրդողանի հետ հանդիպումից առաջ։ Ադրբեջանի կողմից հռչակված թշնամիներ կան՝ Հայ առաքելական եկեղեցին և գործարար Սամվել Կարապետյանը։ Իշխանությունը պայքարում է այդ երկու ինստիտուտների, համակարգերի դեմ։ Ի վերջո, «Տաշիր» ընկերությունների խումբը Հայաստանում ունի հազարավոր աշխատատեղեր»,-նշում է մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է իրավապահ համակարգին, Մարուքյանը վստահ է՝ ցանկացած պրոֆեսիոնալ սպա չպետք է ապօրինություններ անի օրվա իշխանության համար, այլ գործի միայն Հայաստանի օրենսդրությամբ և Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների շրջանակներում, այլապես վաղը բոլորը պատասխան են տալու։ «Եթե մամուլում առկա ինֆորմացիան ճիշտ է, ապա պարոն Աբազյանն ապօրինի հրահանգ չի կատարել,»,-եզրափակում է Մարուքյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մեզ հետ զրույցում այսպիսի բնութագրում տվեց վերջին օրերի իրադարձություններին. «Հայաստանը կառավարվում է Նիկոլ Փաշինյանի ստատուսներով, այդ թվում՝ դատաիրավական համակարգը կառավարվում է Նիկոլ Փաշինյանի ստատուսներով ու մոլագարություններով։ Ինչ վերաբերում է Աբազյանի հեռացմանը, ապա դա, անկասկած, կապված էր Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցած դեպքերի հետ։ Սա խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի խելագար պատվերները հասել են մի սահմանագծի, որից այն կողմ արդեն որոշ ուժայիններ հրաժարվում են կատարել»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»
Ամենաընթերցվածները