Պարզունակ մանիպուլյացիա՝ «քաղաքականությամբ զբաղվել» հասկացության նեղացման միջոցով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքականությունը բավականին լայն հասկացություն է, և իր «դասագրքային» իմաստով դուրս է զուտ կուսակցականության պատկերացումներից: Քաղաքականությունը խորքային առումով հանրային հարաբերությունների մոդել է, որտեղ յուրաքանչյուր կառույց, խումբ կամ անհատ, երբ որևէ հանրային հարցի վերաբերյալ դիրքորոշում է արտահայտում, իրականում ներգրավվում է քաղաքական գործընթացի մեջ։ Սա ոչ միայն քաղաքագիտական տեսական հիմքերից է, այլ նաև արևմտյան քաղաքակրթության հանրային մտածողության ավանդույթներից՝ սկսած Պլատոնից ու Արիստոտելից մինչև հանրային քաղաքականության ներկայիս մոդելներ։

Այդ իմաստով քաղաքականությունը պետական կառավարման գործընթացի շուրջ ձևավորվող, բայց դրանով չսահմանափակվող դինամիկ համակարգ է, որտեղ յուրաքանչյուրը, որ հանրային հարցի շուրջ ունի խոսք, ունի նաև պատասխանատվություն։ Իսկ Եկեղեցին՝ իր պատմական և սոցիալական դերով հանդերձ, չի կարող բացառություն լինել։ Եկեղեցու ու քաղաքականության սահմանազատման մասին տարակարծությունները շատ ավելի բարդ են, քան թվում են առաջին հայացքից։ Երբ ասում են, թե Եկեղեցին «չպետք է խառնվի քաղաքականությանը», հաճախ չգիտեն կամ ցույց են տալիս, թե չգիտեն մի կարևոր հարցի պատասխան՝ իսկ ի՞նչ է ենթադրվում «քաղաքականություն» ասելով։ Եթե դրա տակ նկատի ունեն կուսակցական պայքար, քարոզչություն, մանդատների ձգտում և իշխանության ձևավորման գործընթացում ուղղակի ներգրավվածություն, ապա, այո, Եկեղեցին այդպիսի քաղաքականությամբ չպետք է զբաղվի։ Եկեղեցականները կարող են՝ թողնելով իրենց եկեղեցական կարգավիճակը: Սակայն երբ խոսքը հանրային օրակարգի, ազգային անվտանգության, պետություն-հասարակություն հարաբերությունների կամ արժեքային ճգնաժամերի մասին է, ապա այստեղ Եկեղեցու ձայնը ոչ միայն անհրաժեշտություն է, այլև պահի հրամայական։

Հայոց եկեղեցին երբեք զուտ պաշտամունքի կառույց չի եղել։ Այն եղել է ինստիտուցիոնալ դիմադրության և հայ ժողովրդի ինքնության պահպանման հենասյուն։ Պատմականորեն, հատկապես պետականության բացակայության պայմաններում Եկեղեցին է եղել հայ ժողովրդի քաղաքական ու մշակութային կայունության առանցքը՝ հանդես գալով ոչ միայն որպես հոգևոր կառույց, այլև որպես հանրային կյանքի մոդերատոր։ Այս իմաստով դարեր շարունակ Եկեղեցին միայն աղոթքի վայր չէր, այլ նաև խորհրդակցությունների, որոշումների կայացման, ազգային հավաքականության ձևավորման կենտրոն։ Սա պատմական փաստ է, ոչ թե մեկնաբանություն։ Եվ այդ պատմական դերի ժառանգությունն այսօր եկեղեցին չի կարող չկրել և չհնչեցնել դիրքորոշում այնպիսի հարցերի շուրջ, որոնք վտանգ են ներկայացնում հայկական ինքնության, ազգային արժեքների և պետականության հիմքերի համար։

Եկեղեցու պահվածքը, երբ այն հանդես է գալիս որոշ հարցերի վերաբերյալ կարծիքով, չի նշանակում կուսակցականություն, չի նշանակում ուղղակի մասնակցություն այդ տեսանկյունից քաղաքական գործընթացներին։ Եկեղեցին հանդես է գալիս ոչ թե որպես կուսակցություն, այլ որպես ազգային-հոգևոր ինստիտուտ, որի առաքելությունն է առաջնորդել մարդկանց բարոյականության, արժեքների, հոգևոր ու ազգային ինքնագիտակցության դաշտում։ Երբ պետության առջև ծառանում են մարտահրավերներ, որոնք վտանգում են ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը, ազգային ու հոգևոր արժեհամակարգը, ապա Եկեղեցին ուղղակի պարտավոր է արձագանքել։ Ճիշտ այնպես, ինչպես կառավարության շենքի մոտ կամ այլ վայրում ակցիաներ իրականացնող որևէ խումբ, որը բողոք է ներկայացնում այս կամ այն հարցի կապակցությամբ: Ճիշտ է՝ հաճախ նրանք նշում են, թե իրենց ակցիան քաղաքական չէ, սակայն իրականում ցանկացած նման ակցիա ինքնին քաղաքական է դասական իմաստով: Այո, գուցե կուսակցական չէ, կուսակցականացված չէ, բայց քաղաքական է՝ որպես հասարակության տարբեր շերտերի հարաբերություններ պետության հետ:

Թե՛ Եկեղեցու հետ կապված, թե՛ ընդհանրապես նման գործընթացներում քաղաքականություն հասկացության նեղ, մանիպուլյատիվ մեկնաբանությունը բավական վտանգավոր է և ուղղված է ազատ խոսքի արտահայտման դեմ, օգտագործվում է որպես զենք հանրային ազդեցություն ունեցող բոլոր այն ուժերի դեմ, որոնք ունեն ինքնուրույն ձայն, թեկուզ և չեն պատկանում այս կամ այն կուսակցությանը։ Այսինքն, կոնկրետ այս պարագայում, երբ մեղադրում են, թե «Եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում», իրականում ուզում են ասել, թե «Եկեղեցին չպետք է խոսի»։ Իսկ դա ինքնին նշանակում է հանրային դաշտը, քաղաքական դաշտը զրկել այլընտրանքային կարծիքներից ու հոգևոր օրակարգից բխող դիրքորոշումներից:

Եկեղեցին ուղղակի պարտավոր է արտահայտել իր դիրքորոշումը ոչ թե որպես կուսակցություն, այլ որպես ազգային մտքի, պատմական հիշողության ու հոգևոր ժառանգության մարմնացում։ Այս իմաստով Եկեղեցու ձայնը քաղաքական դաշտում ոչ միայն վտանգ չէ, այլև անհրաժեշտություն է։ Դա չի հակասում Սահմանադրությանը, օրենքներին, չի խաթարում աշխարհիկ պետության մոդելը, այլ ընդգծում է բազմաբևեռ հանրային միջավայրը։ Ընդ որում, ի տարբերություն իշխանության գործողությունների, որոնք փորձում են Եկեղեցու՝ «քաղաքականությամբ զբաղվելու» մանիպուլյատիվ քողի ներքո միջամտել այս հոգևոր կառույցի ներքին գործերին։ Սա արդեն աշխարհիկ պետության իրավասության խախտում է, իսկ իրականացնողների կողմից՝ Սահմանադրության և օրենքների ոտնահարում, քանի որ օրենքներով երաշխավորում է Եկեղեցու և պետության, աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների տարանջատումը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները