«Եկեղեցին ազգային է ու յուրահատուկ, դրա համար էլ օրվա իշխանությունների թիրախում է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանության թիրախում Հայ առաքելական եկեղեցին է և նրա սպասավորները։ 2018 թվականին սկսված արշավը ժամանակ առ ժամանակ ուժգնանում է, երբեմն թուլացնում դիրքերը, բայց խորքում մշտապես թիրախավորում Եկեղեցուն՝ որպես մեր ինքնության պահապաններից մեկին։ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը կարծում է՝ ընդհանուր քաղաքականությունը միտված է հետևյալին՝ ի՞նչ պետք է անենք, որ պահենք մեր իշխանությունը։ «Դրա համար կարևոր է սպասարկել թշնամու օրակարգը՝ հույս ունենալով, որ մի օր թշնամիներն ինչ-որ մի բան կանեն, կօգնեն իրենց պահպանել իշխանությունը։ Այսինքն, գլխավոր գաղափարը իշխանության պահպանումն է։ Երբ մնացած թեմաներն այլևս էլ չեն աշխատում, օրինակ՝ հեծանիվ վարել, այցելել մարզեր, դպրոցներում կախիչներ պոկել և այլն, նման բաներն ավելի ու ավելի բացասական վերաբերմունքի են արժանանում կամ անտարբերության, այս անգամ ընտրվել է այս թիրախը, որ աղմուկը շատ լինի։ Նաև սպասվում էր, որ Կաթողիկոսը պետք է Շվեյցարիայում բարձրաձայներ Արցախի պատմամշակութային հուշարձանների հանդեպ ադրբեջանական վայրագությունների և ցեղասպանության քաղաքականության, Արցախի հայերի վերադարձի իրավունքի մասին, մյուս կողմից՝ Արցախի նախագահի ընտրություններ պետք է տեղի ունենային, որոշվեց, որ, միևնույնն է, Եկեղեցին իրենց թիրախում է գաղափարական իմաստով, այս անգամ եկեք նրան թիրախավորենք։ Վստահ եմ՝ տարբեր փաթեթներ տարբեր թեմաներով ունեն մշակած, և ժամանակ առ ժամանակ օրակարգի թելադրման համար առաջ է բերվում դրանցից մեկը։ Գրվեց մի բան, հանրության մոտ հարց առաջացավ, թե իրականում ո՞ւմ է դա ուղղված։ Սրբազանների պարագայում բոլորի մոտ խնդիր կար, մտածում էին՝ դա Բագրատ սրբազանի մասի՞ն է, թե՞ մեկ ուրիշի և այլն։ Տեսեք՝ Եկեղեցին իրենց պատկերացմամբ վտանգ է, ազգային ու յուրահատուկ է, դրա համար թիրախում է։ Էլ ինչ նման ազգային երևույթներ կան, դրանց հանդեպ փաթեթներ են պատրաստվում, և ժամանակ առ ժամանակ, որը նրանց պետք լինի օգտագործել, դա էլ օգտագործում են։ Փորձել են մի կրակոցով մի քանի նապաստակ սպանել, բայց, իմ պատկերացմամբ, գլխավոր նպատակն է պառակտում մտցնել, Արցախի թեման քողարկել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Նրա դիտարկմամբ, արդյունքում իշխանությունը ստեղծում է քննարկման իր օրակարգը։ Առաջարկում է լրատվամիջոցներին չգրել ու չտարածել այս ամբողջը, քանի որ միայն այդ դեպքում նրանց օրակարգը չի աշխատի։ «Տարբերակներից մեկն էլ այն է, որ լիովին այլ օրակարգեր վերցնեք և դրանց մասին գրեք։ Մամուլն իր օրակարգը կտանի առաջ, նա էլ գրում է, թող գրի։ Եկեղեցու վրա հարձակումները նորություն չեն, դրանք թիրախային են, որովհետև եկեղեցին ազգային է։ Մյուս կողմից՝ երբ իշխանությունը պահելու համար մնացյալ օրակարգերը զրո ազդեցություն են թողնում, ոչ ոք չի անդրադառնում նրա հեծանիվ վարելուն, ուշադրություն չեն դարձնում ելույթներին, իրենք ընտրում են այն, ինչն իրենց մոտ, իսկապես, ստացվեց։ Մոտ մեկ շաբաթ է՝ հանրությունը դրանով է զբաղված ու էլի զբաղվելու է, նա էլ դա շատ լավ հասկացել է ու մանիպուլ յացիա է անելու։ Դրանից հետո ամեն օր մի քանի հատ գրառում է կատարելու՝ էլի բոլորին ներքաշելով այդ թեմայի մեջ, մինչև այն օրը, երբ դա չաշխատի, ու կանցնեն հաջորդ թիրախին։ Ինչ-որ մարդկանց ոսկորներ կմաղեն, պառակտումներ կմտցնեն։ Երբ հիբրիդային պատերազմի կանոններին տիրապետում ես և ունես իմունիտետ, գիտես՝ դրա դեմ ինչպես պայքարել կամ դրա վրա ներազդել։ Երբ չունես, նման պատկեր կարող է ստեղծվել։ Պետք է գտնել պաշտպանվելու մեխանիզմը։ Մարդը նաև իր ցանկությունների մասին է գրում։ Ասում է՝ Կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։ Էլ ուրիշ բան չկա՞ անելու։ Կաթողիկոսները «փողոցից չեն հայտնվում» իրենց ներկայիս տեղում, նրանք երկար ճանապարհ են անցնում։ Այդ բարեվարքության ստուգումը թող իրենց կառավարության վրա անեն։ Բարոյական օրենքների գաղափարները մեր այսօրվա սոցիալական հասարակության մեջ շատ հեշտ թիրախավորվում են և օգտագործվում»,-նշում է մեր զրուցակիցը։

Եկեղեցին այս օրերին զսպվածություն է ցույց տալիս, անտեղի չի ներքաշվում քննարկումների մեջ։

Բայց հանրության ներսում էլ առաջ է մղվում հետևյալ հարցը՝ ինչպե՞ս պետք է արձագանքի այս զազրախոսություններին։ Մյուս կողմից՝ ժողովուրդը, որը կանգնած է Եկեղեցու կողքին, ինչպե՞ս պաշտպանի այն կամ Եկեղեցին ունի՞ ժողովրդի պաշտպանության կարիքը, ինչպե՞ս պետք է այն դրսևորվի։ «Եկեղեցու հիմքը մեր հավատն է։ Իմ հավատն իմ ներսում է։ Եկեղեցի ասելով՝ ի՞նչ նկատի ունենք՝ շենքը, մարդկանց, արժեքները։ Միակ գաղափարն այս ամեն ինչի մեջ այն է, որ պետք է դաստիարակել, կրթել հոգևոր արժեքներ։

Դրա հետ միասին, բնականաբար, Եկեղեցին պետք է ոչ թե արձագանքի, այլ այնպիսի տեղեկություն տա, որտեղ բոլոր մարդկանց հավատն ավելի գերակշռի, իրենք ասեն՝ մեզ համար մեկ է՝ ինչու ես գրում, ինչ ես գրում։ Հիմա Եկեղեցին այն վարքագիծն է ցուցաբերել, որն ինքն է որոշել։ Սրբազաններ են արձագանքել, հոգևորականներ։ Մի կողմից՝ դա նաև առիթ է կրթվելու, երբ ուշադիր ես լսում իրենց, գրական լեզվով և խոր բացատրում են ամեն ինչ։ Հենց գործադիրը հասկանա, որ այդ տեսակի բոլոր երևույթները, հակառակը, նպաստում են Եկեղեցու ինստիտուտի ռեյտինգի, իմիջի բարձրացմանը, որին նա անպայման ուզում է ինչ-որ մի բան արած լինել, բնականաբար, էլ չի թիրախավորելու։ Այստեղ պետք է նաև մենք բացատրենք՝ որքան փորձեն Եկեղեցուն հարվածել, այնքան մեր հավատն ուժեղանալու է, և պաշտպանելու ենք ազգային մեր այն ինստիտուտը, որը ժամանակին և՛ պետականության դերն է ստանձնել, և՛ հավատքի, և՛ մեր կրթական համակարգի, և՛ սոցիալական խնդիրների լուծման։ Ժամանակին Եկեղեցին ամեն ինչ արել է, որ մենք դա ունենանք և պահենք մինչ օրս։ Սրա մասին ևս պետք է խոսել, որ շատ մարդիկ սա էլ գիտակցեն։ Տեղեկությունը մի երևույթ է, որի մասին ասում են՝ ով այն օգտագործում է, նա էլ շահում է։ Դա ժամանակի նման մի բան է։ Ժամանակն ո՞ւմ օգտին է աշխատում, ով որ իրեն օգտագործում է։ Նույնն էլ տեղեկությունն է։ Եթե այս տեղեկությունը կարողանան օգտագործել Եկեղեցու իմիջը բարձրացնելու համար, շատ լավ կլինի, եթե չկարողացան, ապա ունենալու են հարվածներ, թիրախավորվելու են»,-ընդգծում է նա։

Քաղաքական գործիչների և ուժերի հանդեպ միանշանակ չէ հանրության վերաբերմունքը։ Օրվա իշխանությունները վախենո՞ւմ են Եկեղեցուց, որ կրկին նա կստանձնի համախմբող ուժի դերը։ «Վախը գալիս է հետևյալից՝ թշնամուց վախենում են։ Գիտեն, որ չեն կարող ոչ մի բան անել, այստեղ էլ են վախենում, բայց ներսի վախը, հակառակը, փորձում են հարվածների միջոցով հաղթահարել։ Եթե վախ չունենային, կզբաղվեին իրենց հավատքով, և ընդհանրապես այս թեման չէր լինի։ Սա ցույց է տալիս, որ ազգային միավորմանը միտված, հնարավորություններ և խորը պոտենցիալ ունեցող ինստիտուտները լինելու են թիրախում՝ լինի անհատական գործիչների թե ինստիտուցիոնալ ազգային որևէ միավորի մակարդակում»,-եզրափակում է Թևան Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»
Ամենաընթերցվածները