«Այս մարդիկ այլևս չունեն կարմիր գծեր, միակ կարմիր գիծը իշխանության աթոռն է, որը պահելու համար, կարծես, ամեն ինչին համաձայն են». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայոց ցեղասպանության թեման մշտապես եղել է մեզ՝ որպես ազգ միավորող ու միասնական դարձնող հանգրվաններից մեկը: Ունենալով տարբեր քաղաքական հայացքներ, մոտեցումներ՝ շահարկման առարկա չենք դարձրել Հայոց ցեղասպանության, Արցախյան հիմնախնդրի թեմաները: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը համարել ենք ազգային արժանապատվության և արդարության վերականգնման հարց: Իսկ հիմա Հայաստանի Հանրապետությունում կառավարում են մարդիկ, որոնք, կարծես, փորձում են բոլորիցս խլել մեր պատմական հիշողությունը:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը նշում է՝ Հայոց ցեղասպանության փաստը միայն մեզ մոտ չէ, որ տարակարծությունների պատճառ չէր դառնում: Նա նկատի ունի, օրինակ՝ այն բազմաթիվ երկրներին, որոնք պաշտոնապես ճանաչել ու դատապարտել են 1915 թվականին տեղի ունեցածը և նշել մեղավորին՝ օսմանյան Թուրքիային: Բայց ինչ-որ պահից սկսած մեր երկրում պետական մակարդակով սկսեցին տարաբնույթ զազրելի շահարկումների առարկա դարձնել այս հարցը: Պողոսյանի խոսքով, ամեն ինչ սկսվեց 2018 թվականից հետո, երբ մուտք էինք գործում 2019 թվական:

«Առաջին որոշումները կայացվեցին, որ պետք է «հիշել և պահանջելը» մոռանանք, կամ, ասենք, միայն հիշենք: Հաջորդիվ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին փոխեցին: Հենց այդ գործընթացներով ու այդ րոպեից էլ ամեն ինչ սկսվեց: Պարզապես այն ժամանակ հանրության համար դա անհասկանալի էր, քանի որ մշտապես պայքար էր ընթանում «նախկինների» դեմ և այլն, փորձում էին ամենն այդ շղարշի տակ ներկայացնել: Բայց հիմա արդեն հասկանալի է, որ նույնիսկ այն ժամանակվանից արդեն ամեն ինչ սկսվել էր: Գնում են նրան, որ այս թեման հանրության մեջ պետք է ինչ-որ մի ձևով փոխեն: Եթե հիշեք առաջին տարիները, այն ժամանակվա ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր հարցազրույցներից մեկում, եթե չեմ սխալվում, լրագրողների «ստիպելու» արդյունքում նոր միայն ասաց՝ «Հիշում ենք և պահանջում»: Մինչ այդ, կարծես, չէր ուզում այդ բառերն արտաբերել: Այնպես որ, ամեն ինչ սկսվել է հենց այդ ժամանակվանից և հասել մեր օրեր: Այսօրվա դրությամբ արդեն ամեն ինչով հանձնված են թշնամական օրակարգերին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը՝ հիշեցնելով իր իսկ ձևակերպումը՝ Հայաստանի գործող իշխանությունների բոլոր քայլերը սպասարկում են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը:

Ըստ Պողոսյանի, մեր հանրությունը չէր նկատում, թե ինչ է կատարվում, քանի որ շատ դեպքերում փորձում էին պատճառաբանել, որ նոր դեմքեր են, փոփոխություններ, նոր շունչ և մոտեցում է. «Այստեղ կարևոր է նաև պարզաբանել՝ երբ ասում ենք, որ մենք չէինք նկատում տեղի ունեցողը, ո՞ւմ նկատի ունենք: Մարդիկ են եղել, որոնք դրա մասին բարձրաձայնում, խոսում էին, բայց այդ ժամանակ, կարծես, չէինք ընկալում, իրավիճակն այլ էր»:

Պետական մակարդակով մեզ ասում են՝ Հայոց ցեղասպանության դատապարտումը և ճանաչումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ, պետք չէ կենտրոնանալ թվերի վրա, թե որ կողմից որքան մարդ է մահացել, և դեռ պետք է զոհերին անուններով ցուցակագրել: Վատագույն մղձավանջում անգամ չէինք կարող պատկերացնել, որ կլինի Հայաստանի պետական որևէ պաշտոնյա, որը կասկածի տակ կդնի պատմական այդ իրողությունը: «Պատկերացումը հենց այդպիսին էր, որ սա մեր ինքնության այն գլխավոր էլեմենտներից մեկն է, որը պետք է լինի քոնը, և պետք է դրան որևէ մեկը մոտ չգա: Բայց պարզվեց, որ այդպես չէ: Իրականության մեջ մենք ավելի շատ խաբվել ենք, ոչ թե կարողացել ենք իրականությունը դիտարկել բաց աչքերով և ընկալել՝ ոչ, այս ամենը հետևանքներ է ունենալու: Ինձ թվում է, որ այս ամենն անցել է հանրության շրջանում, հիմա արդեն հասկանալի է՝ ինչ է կատարվում, և, բնականաբար, այս շրջանակներում մարդկանց մոտ պետք է լինի վերաբերմունք: Հուսով եմ, որ ապրիլի 23-ին երիտասարդության ջահերի երթով և արդեն հաջորդ օրը բոլորիս երթով, այնուամենայնիվ, կտեսնենք իրավիճակ, որտեղ հայ ազգի, հայ հասարակության մեջ առնվազն այս մեկ հարցը որևէ կասկած չի հարուցում: Բացի դա, շատ հետաքրքիր են լինելու միջազգային արձագանքները: Ամերիկայում Հայոց ցեղասպանության հարցն օրենքի մակարդակում է, ամեն տարի սպասում ենք, որ ԱՄՆ նախագահը պետք է հանդես գա հայտարարությամբ: Նույն կերպ արձագանքներ ենք սպասում նաև Ֆրանսիայից: Էլի բազմաթիվ երկրներ այդ օրը հայտարարությամբ են հանդես գալիս: Իրենք ի՞նչ ու ինչպե՞ս են ասելու. այս առումով ևս հետաքրքիր կլինի տեսնել նրանց արձագանքները: Սպասենք ապրիլի 24-ին: Իսկ ապրիլի 25-ից հասկանալի կլինի, թե ուր ենք հասել»,-նշում է մեր զրուցակիցը:

Երկար տարիներ լինելով քաղաքական դաշտում, շփվելով որոշում կայացնողների հետ և լինելով նրանցից մեկը՝ պարոն Պողոսյանը երբևէ չի պատկերացրել, որ Հայաստանի Հանրապետությունը կունենա իշխանություն, որը կհատի այս կարմիր գծերը: «Իմ՝ նաև միջազգային լրատվամիջոցներին տրված հարցազրույցներում մշտապես ասել եմ՝ չեմ հավատում, որ երբևէ կարող է լինել մեկը, որ Արցախն ուրանա: Ասել եմ նաև՝ ցանկացած ոք պետք է գիտակցի, որ կա ճնշման ինչ-որ սահման ցանկացած հայ գործչի հանդեպ: Եթե այս կերպ դիտարկենք, ապա աշխարհում այդ սահմանը նաև Լևոն Տեր-Պետրոսյանը սահմանեց: Արցախյան հարցի շուրջ անհամաձայնության պատճառով նա հրաժարական տվեց: Թե որոնք են եղել իր դրդապատճառները, թողնենք իրեն, բայց մենք ինչպե՞ս պետք է օգտագործեինք դա: Մշտապես խոսեինք այն մասին, որ եթե այս սահմանից վերև ճնշում եք, Հայաստանի ղեկավարը ստիպված պետք է հրաժարական տա: Ցավոք, հակառակի արձանագրումն ունենք»,-ընդգծում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը:

Հայոց ցեղասպանության ճանաչում և դատապարտում, Արցախյան հիմնախնդիր: Սրանք Հայաստանի արտաքին քաղաքականության և գործիչների համար կարմիր գծեր էին, որոնք չէին հատվում: 2018 թվականից հետո իրավիճակն այլ է: Իսկ էլ ի՞նչ կարմիր գծեր կան, որոնք Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն հատել: «Այս մարդիկ այլևս չունեն կարմիր գիծ, միակ կարմիր գիծը իշխանության աթոռն է: Իշխանության աթոռը պահելու համար կարծես ամեն ինչին համաձայն են և դրան են միտված: Էլ ինչի՞ մասին կարող ենք խոսել այս իրավիճակում»,-եզրափակում է Թևան Պողոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրա ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ 37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Իսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակել Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին Ռուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ Պուտին Հայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարան Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում ԻՀՊԿ-ն զգուշացրել է նավերին՝ չփորձել անցնել Հորմուզի նեղուցով առանց համաձայնեցման Իրանական ճգնաժամnւմ ԵՄ-ի և Մեծ յոթնյակի դաշնակիցները նշանակություն չեն ունեցել. Թրամփ «Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ընկերության պանրի արտադրամասում արտադրվում է վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄ Իսպանիայի նախկին վարչապետի գրասենյակում հայտնաբերված զարդերը գնահատվել են 1,3 մլն եվրո. El Pais Սագրադա Ֆամիլիայով գաղտնի շրջագայություն. Մեծ տաճարի 5 աստվածային գաղտնիքներն ու թաքնված գանձերը ICE-ում Brent-ի գինը իջել է՝ մեկ բարելը 88 դոլարից ցածր Համոզված եմ, որ միմյանց ինքնիշխանության և պետական շահերի հարգման վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսության երկկողմ պատրաստակամությունը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը. Փաշինյանը՝ Պուտինին Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության կարգավորման հուշագիրը բաղկացած է 14 կետից. Mehr 45-ամյա Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր ադամանդե զգեստը ընկերոջ՝ Լյուիս Համիլթոնի զբոսանավի վրա Կորեայի Հանրապետության նախկին նախագահը դատապարտվել է 30 տարվա ազшտազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ներ փոխանցելու համար ԿԺԴՀ-ն և Ռուսաստանը բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ. Կիմ Չեն Ըն Ժոզե Մոուրինյուն նշանակվել է «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ»
Ամենաընթերցվածները