Ադրբեջանը՝ որպես հենահարթակ Իրանի ու Ռուսաստանի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարավային Կովկասում 2020 թվականից հետո բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվել: Այսօր ուժերի հավասարակշռությունը փաստացի հօգուտ Ադրբեջանի է։ Բայց մյուս կողմից էլ՝ աշխարհաքաղաքական տեսանկյունից է մեծացել Ադրբեջանի նշանակությունը տարածաշրջանային այլ ուժերի դեմ պայքարելու համատեքստում։

Օրինակ՝ ԱՄՆ-ի ու հատկապես Իսրայելի կողմից Ադրբեջանը դիտարկվում է որպես կարևոր տարածք կամ հենահարթակ Իրանի դեմ պայքարի շրջանակներում։ Դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է Իսրայելի հետ, մեծ քանակությամբ սպառազինություններ է ներկրում, բռնազավթած տարածքները դարձրել է հետախուզական որջ, որտեղ Իրանին հարվածներ հասցնելու համար երեք օդանավակայան է կառուցվում։ Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը նավթ է մատակարարում Իսրայելին, որն էլ, ըստ էության, օգտագործվում է Գազայի հատվածում ռազմական գործողությունների շրջանակներում, երբ դրանց ընթացքում նաև հազարավոր խաղաղ բնակիչներ են զոհվում։ Այսինքն, Ադրբեջանն իր ներդրումն է ունենում Գազայի բնակիչների զոհվելու հարցում։ Բայց, չգիտես ինչու, սրա կապակցությամբ մահմեդական երկրներից արձագանք չկա։

Միևնույն ժամանակ, երկկողմ համագործակցությունն ավելի է խորանում։ Ադրբեջանական SOCAR-ը գնել է Իսրայելի՝ մեծությամբ երկրորդ գազային հանքավայրի 10 տոկոս բաժնեմասը։ Ադրբեջանական կողմը մասնակցելու է նաև Իսրայելում գազի պաշարների հետախուզմանը։ Բայց սա դեռ ամբողջը չէ։ Փորձ է արվում ԱՄՆ-ում հրեական լոբբիի ու հրեական համայնքի միջոցով ազդել ԱՄՆ ներկայիս վարչակազմի դիրքորոշման վրա, որպեսզի Վաշինգտոնն իր արտաքին քաղաքականության համատեքստում պրոադրբեջանական դիրքորոշում որդեգրի։

Ընդ որում, իր սովորության համաձայն, այս քարոզչության շրջանակերում Ադրբեջանը խրախուսում է կեղծիքների տարածումն ու փաստերի խեղաթյուրումը։ Օրինակ՝ 300 րաբիներ նամակ են գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որում կոչ են արել ապահովել Ադրբեջանի անդամակցությունը «Աբրահամյան համաձայնություններին»։ Խնդիրն այն է, որ այդ համաձայնություններին միացած երկրները (Բահրեյն, Մարոկկո, Արաբական Միացյալ Էմիրություններ) ստանում են ԱՄՆ-ի լայնածավալ քաղաքական և տնտեսական աջակցությունը։ Ադրբեջանն այդ աջակցությունից դեռ զրկված է։ Իսկ այս համաձայնությունները կոչվում են Աբրահամյան, քանի որ դրանով կարգավորվում են աստվածաշնչյան գործիչ, բազմաթիվ ազգերի նախահայր Աբրահամի հետնորդների՝ արաբական երկրների և հրեաների պետության՝ Իսրայելի հարաբերությունները։ Իսկ Ադրբեջանը ոչ միան հեռու է հին քաղաքակրթություն լինելուց, այլև Աբրահամի հետ ընդհանրապես կապ չունի։ Մյուս կողմից էլ՝ Աբրահամյան համաձայնությունների մեջ ընդգրկվում են այն երկրները, որոնք դեռ Իսրայելի հետ հարաբերություններ չունեին, ու դրանով նրանց հարաբերությունները կարգավորվում են, բայց Ադրբեջանը նման տիպի համաձայնության գնալու կարիք չունի, քանի որ Իսրայելի հետ ունի բարձր մակարդակի դիվանագիտական հարաբերություններ։ Այսինքն, ինչ-որ րաբիների կողմից տարվող քարոզչությունը ոչ թե իրականությունից է բխում, այլ ընդամենը Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու դեր է կատարում։ Ու Ադրբեջանին շատ ձեռնտու է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ը գործողություններ սկսի, որպեսզի իրենք հնարավորություն ունենան Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսել ու բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ դրանով կտրելով Իրանի հյուսիսային սահմանը և ճանապարհ բացելով պանթուրքական ծրագրերի իրականացման համար։

Եվ պատահական չէ, որ երբ ԱՄՆ-ից չեն բացառում ռազմական գործողությունների հնարավորությունն Իրանի դեմ, Ադրբեջանը միանգամից թևեր է ստանում ու փորձում է լարվածություն մտցնել հայ-ադրբեջանական սահմանին։ Այս քաղաքականության շրջանակներում է, որ Ալիևը ցանկանում է ամեն կերպ սիրաշահել Թրամփի վարչակազմին՝ քննադատելով նրա նախորդի՝ Բայդենի վարչակազմի տարածաշրջանային մոտեցումները։

Թերևս Ադրբեջանից եկող վտանգը հաշվի առնելով է, որ Իրանն ու Հայաստանը զորավարժություններ են իրականացնում սահմանի պաշտպանության համատեքստում, ինչը շատ կարևոր ու դրական հանգամանք է։

Այս ամենի հետ չմոռանանք նաև, որ Ադրբեջանը դիտարկվում է կարևոր հարթակ հենց Ռուսաստանի դեմ պայքարելու և ռուսական կողմին տարածաշրջանից դուրս մղելու համատեքստում։ Առաջին հերթին այսպիսի քաղաքականություն է իրականացնում Թուրքիան։

Արցախյան պատերազմից հետո Թուրքիան ամրապնդվել է Ադրբեջանում, ու Ադրբեջանի միջոցով է, որ Հայաստանում ևս կարող է հաստատել իր ազդեցությունը՝ Հարավային Կովկասից վռնդելով Ռուսաստանին։ Իսկ երկարաժամկետ հեռանկարում Թուրքիայի ծրագրերի մեջ է մտնում նաև Ռուսաստանին Միջին Ասիայի թուրքախոս երկրներից դուրս մղելը ու նրա տեղը զբաղեցնելը։ Երկրորդ հերթին՝ հակառուսական պլացդարմի համատեքստում է Ադրբեջանը դիտարկվում Արևմուտքի կողմից։ Պատահական չէ, որ եվրոպական երկրները Ռուսաստանին մեկուսացնելու քաղաքականության շրջանակներում ավելացնում են էներգակիրների մատակարարումներն Ադրբեջանից ու մեծ ներդրումներ կատարում այդ երկրում։

Նույնիսկ Ֆրանսիան, որը համեմատաբար լարված հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, նախորդ տարվա համեմատությամբ 25 անգամ ավելացրել է ուղիղ ներդրումները։ Արդյոք այսպիսի պատկերը պատահակա՞ն է։ Միանշանակ՝ ոչ։

Արևմտյան վերլուծաբանները նշում են, որ Արևմուտքին պետք է հզոր Ադրբեջան, որպեսզի հակադրվի Ռուսաստանին, ու այդպիսով արևմտյան երկրները աչք են փակում Ադրբեջանի բռնատիրական վարչակազմի, բացարձակ ավտորիտարիզմի ու մարդու իրավունքների զանգվածային խախտումների առաջ։ Իսկ Ալիևն էլ փորձում է ցույց տալ, թե իբր ինքը ռուսամետ է, բայց տակից ակտիվ «խաղեր է տալիս» Արևմուտքի հետ, փորձում ամեն կերպ հաճոյանալ արևմտյան համայնքին։ Դրա համար էլ նա Ռուսաստանին զավթիչ է անվանում ու նշում, որ Ուկրաինայի տարածքներն ուղղակի բռնազավթվել են։

Ուշագրավ է, որ եթե Ռուսաստանը ուկրաինական ճակատում դժվարություններ ունենա, դրանից առաջին հերթին կարող է օգտվել Ադրբեջանը ոչ միայն ռուսական կողմին Հարավային Կովկասից դուրս մղելու, այլ նաև Հյուսիսային Կովկասում անկայունություն հրահրելու համատեքստում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»
Ամենաընթերցվածները