Իսկ Փաշինյանի գլխավորած «հավաքականն» ի՞նչ հաշվով է պարտվել ու պարտվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անթաքույց է, որ մարզական նախասիրություններով մենք, այդ թվում՝ տողերիս հեղինակը, օրիգինալ չենք: Այո, ֆուտբոլը մեր սիրելի մարզաձևն է, և բնական է, որ շատերի նման մենք էլ բուռն ենք արձագանքում, հատկապես, երբ ֆուտբոլի մեր ազգային հավաքականը ձախողվում է: Այո, երբ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը խայտառակ պարտություններ է կրում, երբ ֆուտբոլում տոտալ ձախողումներ են, մենք պահանջում ենք թիմի գլխավոր մարզչի, ՀՖՖ նախագահի հրաժարականը ու ճիշտ ենք անում, նաև, մեղմ ասած, հաճախ «բմբլահան» ենք անում հավաքականի ֆուտբոլիստներին: Սա հասկանալի ու գուցե բնական է, շատ դեպքերում՝ միանգամայն հիմնավորված:

Բա՛յց...

Որքան էլ ցավալի է, մենք մեծամասամբ տեսնում ու գնահատում ենք տվյալ պահի խնդիրը, որն արտացոլված է «տաբլոյին»: Իսկ ի՞նչ հաշվով է պարտվել ու պարտվում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «հավաքականը»: Վերջին հաշվով, դա էլ է, չէ՞, «հավաքական»: Բոլոր այդ կառավարության անդամները, նախարարները, վարչապետամերձ անձինք, նրա ՔՊ-ի կարկառունները, իրենց քպական պատգամավորները, առաջին և երկրորդ շարքերի իշխանամետ քարոզիչ-պաշտպանիչների կոհորտան: Դա էլ իշխանական-քաղաքական «հավաքական» է:

Ի դեպ, ցավալի է դա արձանագրել, բայց այնպիսի տպավորություն է, որ ֆուտբոլի դեպքում առանձին վերցրած մեկ պարտությունը մեր հասարակության մի որոշակի մասը շատ ավելի ցավոտ է ընդունում, քան ավելի լայն ընդգրկմամբ ու մեր բոլորի կյանքի և ապագայի հետ անմիջականորեն շաղկապված պարտությունները:

Իսկ ո՞րն է խնդիրը, որ, օրինակ՝ դիվանագիտության, արտաքին-քաղաքական ճակատում պարտությունները, այսպես ասած՝ բանակցային գործընթացում կրած խայտառակ պարտությունները նման բուռն ու բորբոքուն հակազդեցություն կամ տրամադրություններ չեն հարուցում: Պատճառը միգուցե ա՞յն է, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած քպական «հավաքականի» պարտությունները թվատախտակի վրա հաշվով չեն արտացոլվում: Այսինքն, հաշիվ չկա, էլի, որ, օրինակ՝ ասես՝ սահմանազատման վերաբերյալ Փաշինյանի «հավաքականի» հանդիպումն Ալիևի «հավաքականի» հետ ավարտվեց այսինչ հաշվով՝ հօգուտ թշնամու:

Լավ, իսկ Փաշինյանի կողմից Արցախի ուրացումը (Պրահա, 06.10.2022 թ.՝ Եվրամիության «խաղադաշտում») ու հանձնումը (2023 թ. սեպտեմբեր) քանիսո՞վ զրո է: Չէ, լուրջ, Փաշինյանի «հավաքականն» այդ կենսական ու ազգի ապագան ու նաև Արցախի հայության հինգհազարամյա պատմությունը ոտնատակող հարցում քանիսո՞վ զրո է պարտվել՝ 0:15, 0:25, թե՞ 0:100:

Արդեն ամբողջ 7 տարի է, ինչ ամեն օր խոշոր հաշվով պարտություններ են: Խայտառակ, ամոթալի պարտություններ: Ոչ թե երկրի, այլ երկրի իշխանության ղեկին գտնվող «հավաքականի» պարտություններ, որից, ցավոք, տուժում է երկիրը: Եթե ֆուտբոլի հավաքականի պարտությունից տուժում են երկրի անունն ու մեր նյարդերը, ապա սրանց պարտությունը ողբերգական հետևանքների է բերում:

Շարունակենք...

Տնտեսություն. պարտություն՝ պարտության վրա: Ի լրումն՝ «նստած» վերաարտահանման ասեղի վրա: Չհաշված՝ պարտքի շարունակական ավելացումը:

Կրթություն. պարտությունների շարք: Գումարած՝ բովանդակային նենգախեղում, հանրակրթության ազգային ինքնության ճանաչման միջուկի վերացում:

Գյուղատնտեսություն. Փաշինյանի «հավաքականը» պարտվում ու պարտվում է, Հայաստանում հողագործների, ֆերմերների, գյուղացիների ապրուստը, եկամուտները նվազում են, կյանքի որակն ընկնում է, մշակվող հողատարածքները՝ կրճատվում:

Հանցավորության դեմ պայքար. այստեղ Փաշինյանի «հավաքականն» ընդհանրապես տապալված է. հանցավորության ցուցանիշները գրեթե կրկնապատկվել են, ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունները նկատելիորեն աճել են: Ախր, ո՞ր մեկն ասես՝ խաղամոլություն, թմրամոլություն, հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտ...

Բոլոր ուղղություններով գերազանցապես խոշոր հաշվով պարտություններ են՝ մեկը մյուսի ետևից:

Եզակի դեպքերը, որ Փաշինյանի «հավաքականը» կարող է իր ակտիվում գրանցել որպես «հաղթանակ», հետևյալներն են. ժողովրդավարության շեշտակի նահանջ, ոստիկանապետական, գեստապոյական ու ճնշիչ մեթոդների արմատավորում, քաղաքական ու պարզապես բռնաճնշումներ, հարկերի, տուրքերի, տուգանքների ավելացում, բյուջետային միջոցների խայտառակ մսխումներ, կոռուպցիայի խորացում... Այ, այս հարցերում, այո, Փաշինյանի «հավաքականը» հաղթում է: Բայց ո՞ւմ է հաղթում. Հայաստանի քաղաքացիներին, բնակչությանը, այսպես ասենք՝ «երկրպագուների» բազմությանը: Մեծ հաշվով, դրանք ևս խայտառակ պարտություններ են թե՛ պետության, թե՛ երկրի, թե՛ ժողովրդի ու ապագա սերունդների համար:

Մի խոսքով՝ համատարած պարտություններ են: Ավելին, համատարած ջախջախիչ հաշվով պարտություններ են: Ու մենք այդ ամենի խորապատկերում տեսնում ենք միայն Վրաստանի ֆուտբոլի հավաքականից կրած 1-6 հաշվով պարտությո՞ւնը: Լավ, 1-9 հաշվով՝ երկու հանդիպման արդյունքում:

Իհարկե, ֆուտբոլային ղեկավարությունը պետք է հեռանա, քանի որ այդ խայտառակությունը նրանց հնգամյա գործունեության «արդյունքն» է: Բայց եթե վաղը, մյուս օրը Հայաստանի ֆուտբոլի հավաքականը, ասենք, Պորտուգալիային 0-6 հաշվով պարտվի էլ, դրանից միայն ֆուտբոլի հավաքականի անկյալ վարկանիշը մի քիչ էլ կընկնի: Ու՝ վերջ:

Այնինչ, Փաշինյանի, նրա գլխավորած «հավաքականի», այնտեղ «հանդես եկողների» և «պահեստայինների» ամեն մի պարտություն, ամեն մի սխալ «փոխանցում», ամեն մի վրիպում, ամեն մի սխալ ամենաուղիղ կերպով վտանգում է բոլորիս կյանքը, մեր երեխաների, մեր սերունդների, այդ թվում՝ ֆուտբոլի հավաքականի խաղացողների ապագան:

Լավ, եթե որևէ երկրում, ֆուտբոլային որևէ առաջնությունում որևէ թիմ 7 անգամ իրար ետևից խայտառակ պարտություններ կրի, չորրորդ խաղից հետո մարզչին էլ, ակումբի ղեկավարությանն էլ գործից կազատեն:

...Արդեն յոթ տարի Հայաստանի ղեկավարն է Նիկոլ Փաշինյանը, որի գլխավորած «հավաքականն» անընդհատ խայտառակ պարտություններ է կրում ու... հպարտանում դրանցով:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Չեմ ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել. Թուրքիայի նախկին վարչապետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերի Օկուպացված Արցախում խոշոր հրդեհներ են 20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա Ռոստոմյան Խոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասին Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. Զախարովա «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է «Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է Ալիևին Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»
Ամենաընթերցվածները