Հայոց պետականության փրկությունը ՀՀ-ում օր առաջ վերջնական իշխանափոխությունն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանը շարունակում է պահպանել սահմանային լարվածությունը՝ ապատեղեկություն տարածելով,թե հայկական կողմն իբր խախտում է հրադադարը հարավային և հարավարևել յան ուղղությամբ, որոնք մշտապես հերքվում են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից։ Ավելին, ՊՆ-ն երեկ հայտարարեց, որ մարտի 31-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն:

Բաքուն փաստացի, ըստ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքի, casus belli է ստեղծում՝ Սյունիքի դեմ ռազմական ագրեսիայի և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» զենքի ուժով բացելու համար։ Հեղինակները նշում են, որ թուրք-ադրբեջանական տանդեմի «Զանգեզուրի միջանցքը» Մեծ Թուրանի լոգիստիկա է, և Անկարան ու Բաքուն ամեն ինչ անելու են՝ միջանցք ստանալու համար. «Ադրբեջանը ցանկանում է հասնել ՀՀ ամբողջական կապիտուլ յացիային՝ անկլավներն ու «Զանգեզուրի միջանցքը» ստանալու, Սահմանադրության փոփոխության և ՀՀ-ում ադրբեջանցիների «վերաբնակեցման» հարցերում»։

Մյուս կողմից՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ հայտարարել է, թե «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, որոնք առկա են Հայաստանի օրենսդրության մեջ, ներառյալ Սահմանադրությունը և մի շարք օրենսդրական ակտեր, շարունակում են մնալ տարածաշրջանի կայուն ապագայի հիմնական խոչընդոտը»: Այսինքն, Բաքուն ուլտիմատումներով է խոսում Երևանի հետ՝ փորձելով ստանալ ամեն ինչ՝ առանց պատերազմի, սակայն սահմանային լարվածությունն օգտագործելով որպես լրացուցիչ ճնշման լծակ։

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանություններին, ապա, ըստ ալիքի հրապարակած հոդվածի, նրանք պատրաստվում են նորանոր զիջումների. «ՀՀ իշխանությունները չեն հակադարձում Ալիևին, նրանք չեն կարողանում և չեն ցանկանում հետ բերել հայ ռազմագերիներին, «Զանգեզուրի միջանցքի» հարցում պատրաստ են գնալ զիջումների՝ այդ զիջումները քողարկելով Խաղաղության խաչմերուկ ծրագրի ներքո։ Սահմանադրության փոփոխության հարցն էլ արդեն իսկ ակտուալ է՝ գործող իշխանությունները պատրաստ են 2027 թվականին սահմանադրական փոփոխություններ իրականացնել։ ՔՊ-ական իշխանությունները չեն հակադարձում Բաքվին՝ փուլ առ փուլ կյանքի կոչելով Բաքվի ճանապարհային քարտեզը։

Ադրբեջանի բոլոր պահանջների կյանքի կոչումը՝ վերջնական կապիտուլ յացիան, հանգեցնելու է հայոց պետականության կազմալուծմանը։ Ադրբեջանի պահանջների ցուցակն ունի սկիզբ, սակայն չունի ավարտ։ Հայոց պետականության փրկությունը ՀՀ-ում օր առաջ վերջնական իշխանափոխությունն է»։

Ինչ վերաբերում է Արևմուտքի և Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա, ըստ հեղինակների, Հայաստանը վերածվում է Արևմուտք-ՌԴ proxy war-ի տարածքի. «Արևմուտքը ողջունում է խաղաղության գործընթացը Հայաստանի ու Ադրբեջանի միջև և կոչ է անում օր առաջ ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Արևմուտքը ցանկանում է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանները բացելով՝ ՀՀ-ում զրոյացնել ռուսական ռազմա-քաղաքական ազդեցությունն ու այն փոխարինել թուրքական և ադրբեջանական ազդեցությամբ։ Արևմուտքը ցանկանում է ՀՀ-ն պոկել ՌԴ-ից՝ ռուսական շուկան հայկական ապրանքների համար փոխարինել թուրքական և եվրոպական շուկայով, իսկ ՀՀ-ի գազային, էներգետիկ կախվածությունը Մոսկվայից նվազեցնել՝ ադրբեջանական նավթագազային ռեսուրսների հաշվին»։

Մյուս կողմից, ալիքի դիտարկմամբ, ՌԴ-ն և Իրանը չեն ցանկանում, որպեսզի ՀՀ-ն վերածվի արևմտյան, նատօական պլացդարմի ընդեմ Մոսկվայի ու Թեհրանի։ «Սակայն ՀՀ գործող իշխանությունները շարունակում են վատթարացնել հայ-ռուսական կապերն ու խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, ինչն ունենալու է աղետալի հետևանքներ հայոց պետականության համար, եթե ռուսական կողմը սկսի պատժամիջոցներ կիրառել ՀՀ-ի դեմ»,գրում են հեղինակները՝ հավելելով, որ ՀՀ գործող իշխանությունների միակ նպատակն է 2026 թվականին ցանկացած գնով վերարտադրվելը, անգամ Հայաստանն Արևմուտքի և ՌԴ-ի proxy war-ի տարածքի վերածելով։

Որպես ամփոփում նշվում է, որ Հարավային Կովկասում մեծանում է նոր պատերազմի վտանգը՝ Բաքուն չի սահմանափակելու իր պահանջների ցուցակը. նրանց նպատակն է ՀՀ-ն վերածել failed state-ի։ Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերից է բխում ՀՀ-ՌԴ կապերի խզումը, քանի որ այդ պարագայում ՀՀ-ն միայնակ է մնում Հարավային Կովկասում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները