Խաղաղության համաձայնագրի «դամոկլյան սուրը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խաղաղության համաձայնագրի բոլոր կետերի համաձայնեցումը հռչակվեց որպես շատ մեծ հաջողություն, իշխանություններն էլ հերթական անգամ սկսեցին դրոշակ ծածանել, որ գնում են խաղաղության հաստատման ճանապարհով, «խաղաղության դարաշրջանը» շատ մոտ է։

Այնինչ փաստաթղթի առնվազն վերջին երկու կետի համաձայնեցումը ենթադրում է, որ Հայաստանը գնում է հերթական զիջումների։ Պատահական չէ, որ նույնիսկ Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքն էր հայտարարել, թե ողջունում է Երևանի «համարձակ զիջումները»։ Ու, ինչպես ՀՀ իշխանություններն են խոստովանում, այդ զիջումները վերաբերում են նվազագույնը երկու կետերին՝ միջազգային ատյաններում փոխադարձ հայցերը հետ կանչելուն և սահմանին երրորդ ուժերի տեղակայումից հրաժարմանը։ Թեպետ, այստեղ իմիջիայլոց նշենք, որ մյուս 15 կետերն այդպես էլ չեն հրապարակվել, և դրանց առումով պատկերացում կազմել կարելի է միայն անցած մի քանի տարվա ընթացքում հպանցիկ քննարկումներից:

Իհարկե, իիշխանություններն էլ կարող են հայտարարել, թե՝ տեսեք, Ադրբեջանն էլ է համաձայնում իր հայցերից հրաժարվել, բայց Ադրբեջանի հայցերն իրականում մեզ համար այդքան վտանգավոր չեն, քանզի հնարածին հայցեր են ու անապացուցելի, որքան մեր հայցերն Ադրբեջանի համար։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանը կոնկրետ պատերազմական հանցագործություններ է գործել, ու եթե միջազգային ու դատական մակարդակով այդ հանցագործություններն արձանագրվեն, ապա հետագայում Բաքուն լուրջ խնդիրներ կարող է ունենալ, երբ տարբեր միջազգային կենտրոններ այդ որոշումներն օգտագործեն Ադրբեջանի նկատմամբ։ Իսկ ընդհանուր առմամբ իրադարձությունները ցույց են տալիս, որ Բաքուն չի հրաժարվում դատական գործընթացներից, դրա համար էլ այսօր իրենց մոտ պահվող ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին դարձրել են դատական ֆարսի մաս, որի արդյունքում հետագայում կարող է հիմք ստեղծվել Հայաստանի նկատմամբ ռազմական գործողություններ սկսելու կամ մեղադրանքներ հասցեագրելու նպատակով։

Ինչ վերաբերում է երրորդ երկրների ուժերի կամ ներկայացուցիչների սահմանին բացառելուն, ապա դա նույնպես շատ ձեռնտու է Ադրբեջանին, դրա համար էլ ադրբեջանական կողմն անընդհատ բողոքում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդների ներկայությունից։ Պատճառը թերևս այն է, որ ադրբեջանական մեդիայում խմորվում է այն տեսակետը, թե Հայաստանը ռազմական հարձակման կամ ռևանշի է պատրաստվում։ Իսկ երբ ռազմական ուժերի տեղաշարժերն արձանագրողներ չլինեն, ապա Բաքվի ռեժիմը կարող է նախահարձակ լինել, ինչպես միշտ են արել, և խաղարկել այն սցենարը, թե Հայաստանը հարձակվել է Ադրբեջանի վրա, ու իրենք ստիպված են եղել պատասխան քայլեր ձեռնարկել։

Մյուս կողմից էլ՝ Բաքուն փորձում է մաքսիմալ ճնշում գործադրել հայկական կողմի վրա ագրեսիայի սպառնալիքի միջոցով։ Դրա համար էլ ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պարբերաբար հայտարարություններ է տարածում, թե իբր հայկական կողմը կուտակումներ է իրականացնում սահմանին, կրակում է և այլն։ Իսկ երբ հայկական կողմը պահանջում է կոնկրետ ապացույցներ ներկայացնել, բնականաբար, չեն ներկայացվում, որովհետև դրանք չկան։ Ըստ երևույթին, ադրբեջանական կողմը ցանկանում է շոշափել միջազգային դերակատարների տրամադրությունները, որպեսզի հարկ եղած դեպքում ագրեսիայի դիմելու արդյունքում համաձայնագրի կնքումը դարձնի ժամանակավրեպ։

Ու սա այն դեպքում, որ համաձայնագրի այս տեսքով կնքումն ինքնին հայկական կողմի համար նոր խնդիրներ կարող է ստեղծել, քանի որ դրանում արտացոլված կետերի հետ կապված բազմաթիվ անորոշություններ կան։ Առաջին հերթին դա վերաբերում է վերահսկողության մեխանիզմների բացակայությանը։ Հայաստանն ու Ադրբեջանը առցանց տարբերակով առաջարկներ են փոխանակել, որի արդյունքում էլ ինչ-որ փաստաթուղթ է ստացվել, բայց հարցական է, թե ո՞վ պետք է ապահովի այդ համաձայնագրի կիրարկումը և հետևի, որ այն չխախտվի։ Այսինքն, ո՞վ է երաշխավորը: Հասկանալի է, որ եթե համաձայնագիրը չներառի հստակ վերահսկողական մեխանիզմներ և միջազգային դերակատարների ներգրավվածություն (օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ, Ռուսաստան, ԱՄՆ, Եվրամիություն և այլն), ապա Ադրբեջանը կարող է խախտել իր պարտավորությունները՝ առանց «աչքը թարթելու»։ Մյուս կողմից էլ՝ եթե Ադրբեջանը պահանջի, որ համաձայնագրում տեղ գտնեն տարակարծությունների տեղիք տվող դրույթներ, ապա Բաքուն հետագայում կարող է այդ անորոշությունների դաշտն օգտագործել նոր զիջումներ կորզելու նպատակով։

ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե համաձայնագիրը չի կարող բոլոր ոլորտները կարգավորել: Այդ դեպքում պետք է նկատի ունենանք, որ Ադրբեջանը կարող է մյուս ոլորտների հետ կապված անընդհատ պահանջներ ներկայացնել, որոնք դուրս են համաձայնագրի դաշտից։ Ինչը և, ի դեպ, արդեն իսկ անում է: Օրինակ՝ եթե համաձայնագրում անդրադարձ չկա ռազմական ոլորտին, ապա Ադրբեջանի կողմից կարող է պահանջ դրվել Հայաստանի զինված ուժերի կրճատման մասին և այդպես շարունակ։

Մյուս կողմից՝ Փաշինյանը մանիպուլացնում է հանրությանը՝ ասելով, թե Սյունիքով անցնող ճանապարհը լինելու է իր հոդվածում նկարագրվածի պես, այսինքն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» չի լինելու, բայց մոռանում է նշել, որ կողմերը մինչ այդ պայմանավորվել էին հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը դուրս թողնել համաձայնագրից։

Ալիևը հայտարարում է, թե իրենց ընդամենը թուղթ է պետք, իսկ Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը զրոյական է։ Սա նշանակում է, որ Ադրբեջանին ընդամենը իրավական հիմք է անհրաժեշտ, որպեսզի Արցախի էջի վերաբացման հնարավորությունն ընդհանրապես փակի, իսկ նոր պահանջներից ադրբեջանական կողմը չի հրաժարվելու։

Ըստ այդմ, եթե համաձայնագիրը կնքվի կարճաժամկետ քաղաքական կամ դիվանագիտական շահերից ելնելով՝ առանց երկարաժամկետ ռազմավարական հաշվարկների, ապա ապագայում Հայաստանը կարող է հայտնվել ավելի թույլ բանակցային դիրքերում և ստիպված լինել գնալ լրացուցիչ զիջումների։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները