Եվրոպական երկրների հանրության ռադիկալացման պատճառները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տարիներին Եվրոպայում հանրային տրմադրությունների ռադիկալացման և դժգոհությունների խորացման միտումներ են նկատվում։ Եվ այդ դժգոհություններն իրենց մեջ շատ խորքային պատճառներ են կրում։

Առաջին պատճառը տնտեսական է։ Տևական ժամանակ, հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում, եվրոպական երկրների տնտեսությունները դժվարությունների առաջ են կանգնել՝ լճացման փուլում հայտնվելով։ Տնտեսական ստագնացիան պայմանավորված է էներգակիրների գների աճով, գյուղատնտեսական ոլորտի ճգնաժամով, աշխատավարձերի ցածր մակարդակով և կենսաթոշակային, այսպես ասած, բարեփոխումներով։ Այս երևույթներն ունեն թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ ազդեցություններ, որոնք կարող են ձևափոխել Եվրոպայի տնտեսական և քաղաքական դաշտը։ Պատահական չէ, որ այս ֆոնին ծայրահեղ աջ և ազգայնական քաղաքական ուժերի նկատմամբ վստահությունը շարունակաբար աճում է։

Եվրոպայում գնաճն ու ինֆլ յացիան արդեն մի քանի տարի է, ինչ սոցիալական լարվածության պատճառ են դարձել։ Չնայած Կենտրոնական բանկերի միջամտությանը, աշխատավարձերի աճը չի համընկնում ապրանքների և ծառայությունների թանկացման տեմպերի հետ։ Մեծ Բրիտանիայում բժիշկները, ուսուցիչները, երկաթուղային աշխատողները և այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ պարբերաբար գործադուլներ են կազմակերպում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում։ Վերջերս էլ Գերմանիայում, Բելգիայում և այլ վայրերում ավիացիոն ոլորտի աշխատողներն են գործադուլներ սկսել՝ ձգտելով հասնել աշխատանքային պայմանների բարելավման և աշխատավարձերի բարձրացման։

Եվ երբ Եվրոպական կենտրոնական բանկը բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքները՝ փորձելով զսպել գնաճը, ապա այդ քաղաքականությունն ավելի է բարդացնում քաղաքացիների ֆինանսական վիճակը, առավել ևս՝ հիպոթեքային վարկ ունեցողների համար։ Իսպանիայում, Պորտուգալիայում և Իտալիայում մարդիկ բողոքում են վարկային բեռի աճից։ Իսկ Լեհաստանում բարձր տոկոսադրույքները դժվարացրել են բնակարանային վարկերի մարումը։

Մյուս կողմից՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Եվրոպան ստիպված է եղել կրճատել համեմատաբար էժան ռուսական գազի ներմուծումը՝ անցնելով այլընտրանքային աղբյուրների։ Սակայն նոր մատակարարների (ԱՄՆ, Նորվեգիա, Կատար) հետ պայմանագրերը գազի գնի կտրուկ աճ են առաջացրել։ Այդ իսկ պատճառով Գերմանիայում, Չեխիայում և այլ երկրներում հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց՝ պահանջելով ավելի մատչելի էներգակիրներ։ Վառելիքի և պարարտանյութերի բարձր գների և սուբսիդավորման կրճատման հետևանքով ֆերմերների բողոքի ակցիաներ տեղի ունեցան Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Իտալիայում, Իսպանիայում։ Միևնույն ժամանակ, քանի որ Եվրոպայում սոցիալական անհավասարության խնդիրն ավելի է խորանում, Բելգիայում, Գերմանիայում և Իսպանիայում հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց՝ պահանջելով ավելի մեծ պետական աջակցություն սոցիալական ոլորտում։

Ըստ էության, եթե կառավարությունները չգտնեն երկարաժամկետ լուծումներ, ապա գործադուլներն ու բողոքի ակցիաները կշարունակվեն։ Այս խնդիրն ավելի է բարդանում այն պայմաններում, որ եվրոպական երկրների համայնքը բախվում է ժողովրդագրական ճգնաժամի երևույթի հետ։ Եվ քանի որ երիտասարդ աշխատողների թվի պակաս է զգացվում, որոնց վճարված հարկերից էլ պետք է գոյանան մեծ թվով տարեց մարդկանց կենսաթոշակները, ապա իրավիճակը բալանսավորելու համար բարձրացվում է կենսաթոշակային տարիքը։ Պատահական չէ, որ Ֆրանսիայում բողոքի զանգվածային ակցիաներ տեղի ունեցան կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ։ Հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան փողոցներ՝ մասնակցելով ցույցերին։ Ըստ տարբեր աղբյուրների, միայն Փարիզում բողոքների որոշ օրերին մասնակիցների թիվը ուղղակի գերազանցեց 1 միլիոնը։

Ընդհանուր առմամբ, միգրացիայի դեմ ուղղված բողոքի ցույցերն ու ակցիաները Եվրոպայում դարձել են սոցիալական և քաղաքական դիսկուրսի կարևոր բաղադրիչ։ Միգրացիայի աճը հանգեցնում է բնակչության կազմի փոփոխության, անվտանգության խնդիրների և հասարակական դժգոհության ապաստանի քաղաքականության հանդեպ։ Միգրացիայի դեմ պարբերաբար բողոքի խոշոր դրսևորումներ են տեղի ունենում Գերմանիայում, Իտալիայում, Շվեդիայում, Ֆրանսիայում։ Բավական է, որ միգրանտների մասնակցությամբ որևէ միջադեպ տեղի ունենա, հակամիգրացիոն տրամադրությունները միանգամից կտրուկ սկսում են աճել։ Գերմանիայում և Շվեդիայում հակամիգրացիոն շարժումների ակտիվացման ֆոնին նույնիսկ որոշ դեպքերում բախումներ են գրանցվել։

Եվ ընդհանրապես, եվրոպական երկրներում հանրային ու քաղաքական բևեռացվածությունն այնպիսի բարձր մակարդակի վրա է, որ նույնիսկ փոքր միջադեպը կարող է շատ խոշոր բողոքի գործողությունների պատճառ դառնալ։ Օրինակ, երբ Սերբիայի Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում ծածկի փլուզման հետևանքով 15 մարդ մահացավ, անցած տարվա նոյեմբերից մեկնարկեցին ուսանողների և ընդդիմության բողոքի ակցիաները։ Իսկ այս օրերին Բելգրադում անցկացվող ցույցերը հասել են իրենց պիկին, երբ մասնակիցների թիվն անցել է 100 հազարը։

Այս ամենի հետ մի շարք հարցեր են առաջանում նաև ներհայաստանյան իրականության հետ կապված: Ի մասնավորի, ստացվում է, որ համեմատաբար մի փոքր առիթը Եվրոպայում կարող է պատճառ դառնալ, որ հարյուր հազարավոր մարդիկ դուրս գան փողոց ու պահանջներ ներկայացնեն, սակայն Հայաստանում, երբ իշխանություններն ուղղակի մեր պետականությունը գլորում են անդունդը՝ անընդհատ զիջումներ կատարելով հակառակորդին, շատերը դեռ թմրության մեջ են...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները