«Մենք կտապալենք Հայաստանի դավաճան իշխանություններին, և դուք խոսելու եք մեզ հետ». Արշակ Կարապետյանը՝ Իլհամ Ալիևին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անընդհատ Հայաստանին ու հայ ժողովրդին սպառնալը, անընդհատ Հայաստանի վրա հարձակվելն, ի վերջո, կբերի Ադրբեջանի պետականության կորստի: Նման տեսակետ է արտահայտում Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը:

«Կարծում եմ՝ Ադրբեջանի ղեկավարը գրագետ մարդ է և հասկանում է՝ ինչ եմ ասում: Որպես զինվորական ասում եմ՝ չի կարելի թերագնահատել հայերին: Մենք կտապալենք Հայաստանի դավաճան իշխանություններին, և դուք խոսելու եք մեզ հետ: Ոչ ոք երբեք չի կարող ոչնչացնել Հայաստանը: Տեսականորեն գուցե մի երկու կիլոմետր էլ զավթեք, բայց այդ ամենը ժամանակավոր է, որովհետև ամեն ինչ իր տեղը կընկնի, հայերը կվերադառնան իրենց պատմական տարածքներ, ի մասնավորի՝ Արցախ»,-իր «Բնագիծ» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասել է Կարապետյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ Ադրբեջանի կողմից վերջին շրջանում նորից ակտիվ շրջանառվում են «Արևմտյան Ադրբեջան», «Արևմտյան Զանգեզուր» արտահայտությունները, այն, թե իբր խորհրդային իշխանությունն է Զանգեզուրը տվել Հայաստանին:

Ըստ Կարապետյանի, դա արվում է ինքնիշխան Հայաստանի տարածք ռազմական ներխուժման «հիմքեր» ստեղծելու համար՝ օգտվելով նրանից, որ Հայաստանի իշխանության ղեկին են դիլետանտ, վախկոտ ու անգրագետ մարդիկ: «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը նշում է, որ Ադրբեջանը շարունակում է պատմություն հորինել: Կարապետյանը մանրամասն ներկայացնում է Ադրբեջանի ստեղծման պատմությունը՝ նշելով, որ մինչև 1918 թվականն այդ անունով պետություն պարզապես չի եղել, ուր մնաց, թե որևէ այլ տարածք լիներ ադրբեջանական, և Ադրբեջան բառը վերաբերել է բացառապես Արաքսից հարավ ընկած տարածքին: Ավելին, քանի որ ներկայիս Ադրբեջանը մինչև այդ թվականը պետականություն չի ունեցել ու, բնականաբար, պետականության փորձառություն չի ունեցել, նույնիսկ 1920 թվականին, երբ խորհրդային կարգեր հաստատվեցին նորաստեղծ Ադրբեջանում, բոլշևիկները չէին կարողանում գտնել գեթ մեկ ադրբեջանցի, որը ունակ կլիներ ղեկավարել Ադրբեջանի կոմկուսի կենտկոմը: Սկզբից Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի նախագահության նախագահ է նշանակվել Միրզա Հուսեյնովը, սակայն ընդամենը երեք ամիս անց ազատվել է աշխատանքից: 1920 թվականի ընթացքում այդ պաշտոնին են եղել վրացի Վիկտոր Նանեիշվիլին, հրեա Ելենա Ստասովան, վրացի Վլադիմիր Դումբաձեն: 1921-33 թվականներին Ադրբեջանը ղեկավարել են ազգությամբ ռուս Սերգեյ Կիրովը, ազգությամբ հայ Լևոն Միրզոյանը, հրեա Վլադիմիր Պոլոնսկին, դարձյալ հայ Ռուբեն Ռուբենովը:

Ամփոփելով՝ Կարապետյանը նշում է, որ, անկախ այս ամենից, մենք պետք է հաշվի նստենք իրականության հետ, ադրբեջանական ժողովրդի ներկայիս գոյության հետ (քանի տարվա պատմություն էլ այն ունենա), բայց ոչ երբեք Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի հաշվին, ոչ երբեք անվերջանալի սպառնալիքները կուլ տալու և անվերջանալի զիջումների հաշվին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները