«Միջազգային հանրությունն ասում է՝ իր նախնիների հայրենիքից Արցախի հայության ողբերգական արտագաղթը չպետք է ընկալվի որպես նոր իրականություն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոր Սահմանադրությունից կարող են դուրս թողնել Անկախության հռչակագիրը և դե յուրե ամրագրել Արցախի կորուստը: Սա մտավախություններից միայն մեկն է, երբ խոսվում է օրվա իշխանության այս մտադրության մասին: Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալ յանը հիշեցնում է՝ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ խոսել է Սահմանադրության փոփոխության մասին: Առաջին անգամ 2024 թ. հունվարի 18-ին արդարադատության նախարարությունում, իսկ երկրորդ անգամ՝ 2025 թ. փետրվարի 19-ի ուղերձում:

«Արցախի հետ առնչվող ո՞ր դրույթներն են, որոնք, ենթադրում եմ, Սահմանադրության փոփոխության հետևանքով դուրս կթողնի դրանից: Ենթադրում եմ, որ Սահմանադրության փոփոխության հարցը նա հենց այնպես մեջտեղ չի բերել: Դեռևս 2021 թ. սեպտեմբերի 27-ին օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի նավթային դիկտատոր Իլհամը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, որովհետև դրա տեքստում Թուրքիայի դեմ պահանջներ կան, և նրանք պիտի հրաժարվեն դրանից, պետք է մշակեն և ընդունեն նոր Սահմանադրություն: Նկատի առնելով Նիկոլ Փաշինյանի՝ թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկելու նախընթաց քաղաքականությունը, ենթադրում եմ, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, կապված Հայաստանի Սահմանադրությունը փոխելու հետ, պայմանավորված է Իլհամ Ալիևի վաղօրոք արված այս հայտարարությամբ, որը հիշատակեցի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետը:

Առանձնացնում է Արցախին առնչվող այն դրույթները, որոնք կարող են դուրս թողնել կամ փոփոխել: «Հայաստանի Սահմանադրության նախաբանում հղում է տրված Հայաստանի Անկախության հռչակագրին: Դրանում արձանագրում կա 1989 թ. դեկտեմբերի 1-ին Խորհրդային Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման մասին: Երկրորդ՝ Անկախության հռչակագրում արձանագրված է նաև, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թ. Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։ Կարծում եմ, որ այս երկու արձանագրումներն անհանգստացնում են ցեղասպան Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա կովկասյան խամաճիկ, Ադրբեջան անունով կազմավորման սուլթան Իլհամ Ալիևին: Սրանք են ուզում, որ մեր մայր փաստաթղթից՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից հանենք այս դրույթները: Ենթադրում եմ՝ Նիկոլ Փաշինյանը նաև հիշատակածս կետերը կարող է հանել Սահմանադրության այդ տեքստից: Ուզում եմ այս առնչությամբ ասել հետևյալը՝ արդեն զուտ իրավական առումով: 2021 թ. ապրիլի 29-ին Սահմանադրական դատարանը մի որոշում է ընդունել, որը բովանդակային առումով վերաբերում է հետևյալին. Սահմանադրության նախաբանը փոփոխման ենթակա չէ: Սա ոչ թե քաղաքական հայտարարություն է՝ քաղաքական մարմնի կողմից ընդունված և այլն, սա իրավական, մասնագիտական մարմնի՝ դատական իշխանության կողմից ընդունված փաստաթուղթ է, որտեղ նշված է՝ Սահմանադրության նախաբանը փոփոխման ենթակա չէ: Իսկ Անկախության հռչակագիրը մեր Սահմանադրության նախաբանում է»,- ընդգծում է Հասան-Ջալալյանը:

Արցախի մասով հաջորդիվ քննարկվող ամենակարևոր հարցերից մեկը Մինսկի խմբի լուծարումն է: Ադրբեջանն «առաջարկում» է, Նիկոլ Փաշինյանը կարծես դեմ չէ: «Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը 2025 թ. հունվարի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հետևյալը՝ Մինսկի խմբի համանախագահությունը լուծարելուն համաձայն ենք հետևյալ հիմնավորմամբ, որ եթե չկա կոնֆլիկտ, կոնֆլիկտի սպասարկմամբ զբաղվող ֆորմատի իմաստը ո՞րն է: 1992 թվականից սկսած միջազգային հանրությունը սկսել է ուշադրություն դարձնել Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտին և փորձել է ձեռնարկել միջոցներ՝ կարգավորելու այն: Այդ նպատակով 1992 թ. մարտի 24- ին Հելսինկիում հրավիրվել է ԵԱՀԽ խորհրդի առաջին լրացուցիչ հանդիպումը, որի ժամանակ էլ որոշվել է հնարավորինս շուտ Բելառուսի մայրաքաղաքում հրավիրել խորհրդաժողով 11 պետությունների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, նաև Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների մասնակցությամբ: 1995 թ. մարտի 23-ին ԵԱՀԿ նախագահը մանդատ է շնորհել Մինսկի խմբի համանախագահներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային, բանակցային գործընթացը ապահովելու և հակամարտության կարգավորման համար համապատասխան հիմք ձևավորելու համար: Այդ մանդատում կա նշված 15 կետ, որոնց համաձայն իրենց առաքելությունը պետք է իրականացնեն: Հիմա Նիկոլ Փաշինյանի խոսքից պարզվում է, որ, ըստ նրա, Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը կարգավորվել է: Ընդ որում, իր խոսքի նախընթաց շրջանում բոլորիս է հայտնի, որ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի դիկտատոր, սուլթան Իլհամը բազմիցս հիշատակել է, որ Մինսկի խումբը պետք է գնա թոշակի, քանի որ կոնֆլիկտն արդեն լուծված է, Մինսկի խմբի գոյությունն այլևս նպատակահարմար չէ»,-ասում է նա:

Քաղաքագետը պնդում է՝ միջազգային հանրությունը միանգամայն հակառակ դիրքորոշման է: «Ի՞նչ հիմքեր ունեմ այսպիսի պնդում անելու համար: Առաջին՝ 2022 թ. փետրվարի 17-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձև, որտեղ արձանագրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է այս հակամարտության կարգավորման միակ՝ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման և հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների հիման վրա և կոչ է անում Մինսկի խմբին արագ վերադառնալ իր միջնորդական դերին: Երկրորդ՝ 2022 թ.ի հունիսի 6-ին կրկին Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձև, որտեղ արձանագրել է, որ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը չի կարգավորվել, իսկ Արցախի տարածքը համարել է վիճելի տարածք: Երրորդ՝ 2023 թ. հոկտեմբերի 12-ին այս անգամ արդեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընդունել է մի բանաձև՝ «Մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» վերնագրով, որտեղ առաջին՝ խստորեն դատապարտել է Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում 2023 թ. սեպտեմբերի 19-ին, երկրորդ՝ վեհաժողովը խորապես համոզված է, որ այս երկարամյա և ողբերգական հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով՝ երկխոսության և բարի կամքի միանշանակ ազդանշանների միջոցով և կիրառելի միջազգային իրավունքի հիման վրա՝ լիովին հարգելով այնտեղ ապրող յուրաքանչյուր մարդու իրավունքները, երրորդ՝ գրեթե ողջ հայ բնակչությունը՝ ավելի քան հարյուր հազար վեց հարյուր անձ, այդ բանաձևի ընդունման պահին լքել է իր նախնիների հայրենիքը, չորրորդ՝ վեհաժողովը խորապես համոզված է, որ գրեթե մի ամբողջ բնակչության այս ողբերգական արտագաղթն իր նախնիների հայրենիքից չպետք է ընդունվի որպես նոր իրականություն: Հատկապես այս չորրորդը շատ կարևոր արձանագրում է: Մեջբերումներ արեցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված բանաձևից: Ի հեճուկս Իլհամ Ալիևի այն հայտարարությունների, որ կոնֆլիկտը կարգավորված է, միջազգային հանրությունն ասում է՝ ոչ, իր նախնիների հայրենիքից Արցախի հայության ողբերգական արտագաղթը չպետք է ընկալվի որպես նոր իրականություն: Ինչպես պարզորոշ վկայում են հիշատակված փաստաթղթերը՝ Եվրոպական պառլամենտի կողմից ընդունված զույգ բանաձևերը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված բանաձևը, միջազգային հանրությունը, ի հեճուկս Ապշերոնի սուլթան, նավթային դիկտատոր Իլհամի և Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը համարում է չլուծված: Նկատի առնելով վերոնշյալը՝ քիչ հավանական եմ համարում, որ միջազգային հանրությունը կգնա հիշյալ կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվելու միջազգայնորեն ճանաչված միակ մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման ճանապարհով, եթե իրապես հավատարիմ է կոնֆլիկտը միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն լուծելու իր հանձնառությանը»,-եզրափակում է Հասան-Ջալալյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները