Թե չէ միայն «ջան» էին ասելու, «ջան» լսեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստը բավականին հետաքրքիր ստացվեց: Իսկ հետաքրքրություն ու որոշակի քաղաքական բովանդակություն այդ նիստին հաղորդեցին խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, կոնկրետ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ու «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ելույթները:

Մինչ հնչեցված շեշտադրումներին անդրադառնալը, այս համատեքստում, կարծում ենք, տեղին է հիշեցնել պարբերաբար շրջանառվող ու չարչրկված այն թեզի մասին, թե՝ «ինչո՞ւ ընդդիմությունը մանդատները վայր չի դնում»:

Բազմիցս արծարծվել է այս «թեզը»: Նախ՝ «մանդատները վայր դնելը» առկա համակարգում ոչ մի իրավաքաղաքական հետևանք չի հարուցում: Դա ընդամենը բերելու է այն բանին, որ ՔՊ-ն, բավականին հարմարավետ պայմաններում, ինքն իրենով, առանց որևէ քաղաքական դիմադրության, էլ ավելի սաստկաբար է անելու այն, ինչ ուզում է: Երկրորդ՝ մանդատները վայր դնելը ընդդիմությանը զրկելու է հանրությանը դիմելու լրացուցիչ ու կարևոր հնարավորությունից: Նաև զրկելու է իշխանության բերած հարցերը հենց ԱԺ ամբիոնից, խորհրդարանի դահլիճում քննադատական քննության ենթարկելու հնարավորությունից:

Մյուս կողմից՝ այդպիսով ընդդիմությունը ինքն իրեն զրկելու էր նաև միջազգային խորհրդարանական կառույցներում, միջխորհրդարանական հարթակներում կարևոր հարցադրումներ ու հայտարարություններ անելու հնարավորություններից:

Այսինքն, պայմանական ասած՝ մանդատը միայն խորհրդարանի դահլիճում ներկա գտնվելու կամ, ասենք, չորեքշաբթի օրերը իշխանության ներկայացուցիչներին հարցեր ուղղելու համար չէ: Եվ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական գործընկերության կոմիտեի նախօրեի նիստը վերը ասվածի լավագույն դրսևորումներից կարելի է համարել, եթե չհաշվենք ԵԽԽՎ-ում կամ ԵԱՀԿ ԽՎ-ում ընդդիմության ներկայացուցիչների ելույթները:

Ինչ վերաբերում է Լևոն Քոչարյանին ու Հայկ Մամիջանյանին, ապա հատկանշական է, որ հիշյալ՝ ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստում նրանք նախ ցրեցին Հայաստանում Փաշինյանի կողմից թմբկահարվող, իսկ իրականում բզկտված ժողովրդավարության վերաբերյալ այն վարդագույն պատկերը, որ «նկարում» էին իշխանության ներկայացուցիչները: Պարզ, հստակ ու ապացուցելի շեշտադրումներով, ԵՄ ներկայացուցիչներին հասկանալի լեզվով ու ձևակերպումներով ներկայացվեց իրական պատկերը՝ քաղաքական հետապնդումների, բռնաճնշումների և հակաժողովրդավարական այլ դրսևորումների հետ կապված: Ու կարևոր է, որ դա ոչ թե բողոք էր, այլ ավելի շուտ հանդիմանանք, թե «երկակի ստանդարտները» որքան հեռուն կարող են տանել թեկուզ նույն ԵՄ-ին, որն իր կանխամտածված լռությամբ ընդամենն իր իսկ հանդեպ ձևավորում է բացասական կարծիք կոնկրետ հանրության մեջ:

Շեշտադրումների մյուս շերտը վերաբերում է Բաքվի կողմից պատանդառված ու ապօրինաբար պահվող, կամայական դատաստանի ենթարկվող հայերին ու նրանց՝ գերությունից վերադարձնելու հետ կապված խնդիրներին: Հատկանշական է, որ այն գործը, որը պետք է աներ իշխանությունը, հարկադրված են անել ու անում են ընդդիմության ներկայացուցիչները: Դա գոնե թույլ է տալիս նույն ԵՄ ներկայացուցիչներին պարզորոշ հասկացնել, որ ամեն ինչ ոչ միայն «այնքան էլ օ-քեյ» չէ, ինչպես իրենք կցանկանային ձևացնել, այլև ընդհանրապես շատ կարևոր, առանցքային հարցերում «բանը բանից անցել է»: Եվ, եթե փաշինյանական իշխանությունները «խոնարհաբար» լռում են գերեվարված հայերի, Արցախի հայության՝ իր հայրենիքում ապրելու հիմնարար իրավունքի իրացման հարցերի հետ կապված, դա չի նշանակում, թե նման հարցեր չկան, թե դրանք հայկական քաղաքական օրակարգից հեռացված են, թե 21րդ դարում հայության դեմ իրականացված ցեղասպանական ոճրագործությունն արդեն մարսված է:

Դե, իսկ հիմա մի պահ պատկերացրեք, թե ինչպես էին ընդդիմադիրները բոլոր այդ հարցադրումներն ու շեշտադրումներն անելու, եթե իրենք իրենց զրկած լինեին պատգամավորական մանդատներից: ԵՄ ներկայացուցիչներն ու քպականները «ջան էին ասելու, ջան էին լսելու»: Իշխանական սազանդարներն էլ օրնիբուն դա էին ծլնգացնելու բոլոր հնարավոր ծակուծուկերից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները