«Ժողովրդավարության բաստիոնի» իրական նկարագիրը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակին Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ նաև, այսպես ասած, «ժողովրդավարական հովերով»: Այն ժամանակ էլ, իհարկե, միայն քաղաքական հավկուրությամբ տառապելու պարագայում կարելի էր նրան ու նրա ուղեկիցներին ու զինակիցներին ժողովրդավարական համարել, բայց քանի որ Փաշինյանն ու իր թիմը ձեռնտու էին «հավաքական Արևմուտքին», հատկապես վերջիններս սկսեցին հաճոյախոսություններ շռայլել, թե՝ «Հայաստանը ժողովրդավարության բաստիոն» է ու նման բաներ:

Դժվար է ասել, թե ողջ մարդու տան դռանը դագաղի կափարիչ կամ սգո պսակ դնելն ինչո՞վ կամ ինչքանո՞վ է ժողովրդավարական դրսևորում: Դեռ այն ժամանակ էլ Փաշինյանն ու նրա կողմնակիցներն աչքի էին ընկնում իրենց կաղապարներից տարբերվող կարծիք արտահայտողներին թիրախավորելու, նրանց հասցեին զազրախոսելու և այդպիսով այլակարծությունը լռեցնելու վայրագ դրսևորումներով, խոսքային ագրեսիայով:

Իշխանության ու պաշտոնների քաղցրությունն զգալուն պես նրանց այդ արատն ավելի ու ավելի ցայտուն սկսեց դրսևորվել: Այդ շարքում կարելի է հիշատակել Փաշինյանին քննադատող առանձին հրապարակային անձանց վրա խուլիգանական հարձակումները:

Հետագայում այդ արատն արդեն էլ ավելի խորացավ ու ներկայում դրսևորվում է որպես խոսքի ազատության, այլակարծության դեմ պետական մակարդակով, ռեպրեսիվ մեքենայի ամբողջական ներգրավմամբ իրականացվող համակարգված պայքար կամ արշավանք:

Վերջին թարմ օրինակը հանրային գործիչ Էդգար Ղազարյանի հետ կատարվածն էր: Փաշինյանի իշխանությունը ցանկանում էր նրան ազատությունից զրկել այն բանի համար, որ դատավորների հասցեին «բան էր ասել»: Այդ «գործի», ավելի ճիշտ՝ խափանման միջոցի վերաբերյալ դատը, բնականաբար, բազմաթիվ սուր և ծաղրական արձագանքների արժանացավ: Ամեն դեպքում, դատարանը մասնակի բավարարեց խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը և մարդու խոսքի ազատության և իրավունքի սահմանափակման պատժամիջոց կիրառեց:

Ըստ այդմ՝ սահմանափակվել է Էդգար Ղազարյանի իրավունքը՝ իր հրապարակային ելույթներում ներկայացնել դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի կամ նշված անձանց մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի մասին «արատավորող տեղեկություններ»:

Այսինքն, պատկերացնում եք, չէ՞, որևէ իշխանավորի հասցեին որևէ քննադատական խոսք ես ասում հրապարակավ, ու մեկ էլ, հո՛պ, պարզվում է, որ նա գտնվում է այսինչ դատավորի կամ այնինչ դատախազի խնամքի կամ հսկողության տակ: Չէ, սա զավեշտ չէ: Սա ավելի վատ բան է: Սա Փաշինյանի իշխանավարման տակ ճնշվող Հայաստանի այսօրվա իրականությունն է:

Բայց միայն այս դեպքը չէ: Ժամանակային առումով շատ հեռու չգնալով՝ հիշեցնենք 70ամյա արցախցի գիտնական Ղարիբ Բաբայանի հետ կատարվածը: Մարդը սոցցանցում ընդամենը հարցադրում էր արել, թե՝ «ո՞ւր է փառապանծ ոստիկանությունը», դա Փաշինյանի իշխանությունը որակել էր ոստիկանության նկատմամբ ատելության սերմանում (կարծես հանրությունը հատկապես ժողովրդի վրա բեկորային նռնակներով վայրագաբար հարձակումից հետո ոստիկանության հանդեպ սիրուց տոչորվում է), ու մարդուն ուզում էին կալանավորել: Չկալանավորեցին, բայց խոսքի ազատությունից առժամանակ զրկեցին:

Էլի նման դեպքեր կարելի է հիշել ու հիշատակել: Բայց հարցը դա չէ: Հարցն այն է, որ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն վախենում է ազատ խոսքից, հրապարակային քննադատությունից, այլև ամեն կերպ ձգտում է այն սահմանափակել: Օրվա բարձրաստիճան պաշտոնյաներն օրումեջ «դատի են տալիս» ամենատարբեր լրատվամիջոցների ու լրագրողների: Ու դա ևս նպատակաուղղված է խոսքի ազատությունը սահմանափակելուն:

Իմաստ ունի՞ ասել, որ դա ոչ մի կերպ չի աղերսվում ժողովրդավարությանն ու, առավել ևս, «ժողովրդավարության բաստիոն» ձևակերպմանը, որը վաղուց արդեն հնչում է միայն որպես ծաղրական կամ անեկդոտային ակնարկ:

Մեծ հաշվով, ի՞նչ է անում Փաշինյանի իշխանությունը: Այն ոչ միայն քաղաքական բռնաճնշումներ է իրականացնում հրապարակային դաշտում ակտիվ դրսևորվող կոնկրետ անձանց նկատմամբ (դա՝ ինքնըստինքյան պարզ է), այլև նման դրսևորումներով ահաբեկում է հասարակությանը: Այսինքն, խնդիրը ոչ միայն առանձին վերցրած անհատների ճնշելն ու լռեցնելն է, այլև հասարակությանն ահաբեկելը, բոլորին լռեցնելը և վախեցնելը, թե՝ տեսեք՝ ինչեր կարող են լինել նաև ձեզանից յուրաքանչյուրի հետ, եթե համարձակվեք Փաշինյանի կամ նրա հրահանգները կատարողների հասցեին ասել, որ նրանց աչքերի վերևում նաև հոնքեր կան:

Դա հոգեվարքային դրսևորում է ցանկացած բռնատիրական ռեժիմի համար, իսկ «ժողովրդավարական հովերով» իշխանության եկածների համար նման վարքը պարզապես վերջն է կամ վերջի սկզբի հստակ նախանշան:

Մյուս հատկանշական ու բնութագրական հանգամանքն այն է, որ Փաշինյանի իշխանավարման պայմաններում օրենք ասվածը գործում է բացառապես մեկ ուղղությամբ: Այսինքն, ինչ-ինչ պատժամիջոցներ, ռեպրեսիվ դրսևորումներ լինում են միմիայն իշխանության քաղաքական հակառակորդների կամ պարզապես իշխանության հետ կապ չունեցող գործիչների ու անհատների նկատմամբ: Մինչդեռ, երբ հետապնդելի դրսևորումներ են ունենում իշխանության ներկայացուցիչներն ու նրանց փոխկապակցված անձինք, օրենքը գոլորշիանում է, ոստիկաններն ու քննչական մարմինները դառնում են անզոր, ավելին՝ իշխանավորներն սկսում են կրծքով պաշտպանել յուրայիններին, գործնականում՝ դառնալով հետապնդելի արարքի հովանավոր ու գործակից:

Իշխանության հետ փոխկապակցված անձը Արցախի հայերի նկատմամբ ատելություն է սերմանում, բայց մնում է անպատիժ: Իսկ երբ ռեժիսոր Արմեն Գրիգորյանը սուր արտահայտություն էր արել, Փաշինյանի իշխանությունը ոչ միայն կալանավորեց Արմեն Գրիգորյանին, այլև սրտի հետ կապված խնդիրներ ունեցող մարդուն բանտում պահելով՝ գործնականում խոշտանգեց, հասցրեց մահվան, և դատարանի դահլիճում նա մահացավ:

Այ, սա է «ժողովրդավարության բաստիոնի» իրական նկարագիրը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները