«Պոպուլիստ իշխանությունը հարկային մուտքերի նվազումը լրացնում է հարկ «քերթելու» և հարկեր բարձրացնելու քաղաքականությամբ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 

«Տնտեսական վիճակը և միտումները վատանում են, սա կանխատեսում էինք նույնիսկ ամենաբարձր վերել քի շրջանում: Տնտեսական բարձր աճը սկսվեց 2022 թվականից, այս իշխանությունները փորձեցին դրանից առավելագույնս օգտվել, բայց դրան նպաստող գործոններն արտաքին էին ու պատահական՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով և Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով: Գործոնները թուլանում են, բարձր տնտեսական աճն էապես նվազում և առաջ է բերում էական լուրջ դժվարություններ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով երկրի սոցիալ-տնտեսական վիճակին:

Նշում է՝ Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա կապիտալի արտահոսք է նկատվել 2024 թվականին, բարձր տնտեսական ակտիվությունը և աճը նվազում է, պետական բյուջեի հավաքագրումները թերակատարվել են մոտ 200 միլիարդ դրամով: «Մյուս կողմից՝ աճում են պետական պարտքը և պետական բյուջեի դեֆիցիտը: Դրանք նախորդ տարվա կեսից սկսած բացասական միտումներն են: Բնական է, որ այս տարի դրանք ավելի խորանալու են և ավելի զգալի են դառնալու: Այս ֆոնին պոպուլիստ իշխանությունը պետք է փորձի կատարել իր տված ականջահաճո խոստումները և փաստացի հարկային մուտքերի նվազումը պետք է փոխարինի հարկ «քերթելու» և հարկեր բարձրացնելու քաղաքականությամբ, ինչը սկսել են նախորդ տարվա կեսից: Որտեղի՞ց «քերթեն»: Իրենց քաղաքական հենարանն էլ քիչքիչ փոխվում է, ըստ էության, շատ լավ հասկանում են, որ աստիճանաբար արթնանում է մեր ժողովուրդը, աչքերը բացում և տեսնում է, թե իրականում ինչ հետևանքներ կարող է ունենալ այս իշխանության մեկ օր ավելի կառավարումը: Հանրային կյանքի բոլոր ոլորտներում խոստանում են մի բան, իրականությունը տրամագծորեն դառնում է մեկ այլ բան: Որպես կանոն, ինչից շատ են խոսում և խոստանում, ճիշտ հակառակի ականատեսն ենք լինում: Իշխանության հենարան մնացին նորելուկ օլիգարխները, իրենց շրջապատի հին ու նոր խոշոր բիզնեսմենները: Այս իմաստով հարկային բեռն ու հարկային տեռորը գործադրվում է փոքր ու միջին բիզնեսի և քաղաքացիների վրա: Ինչո՞վ սա կավարտվի: Պոպուլիստական իշխանությունը և անպատասխանատու առաջնորդության կերպը մի օր ձախողվելու և ավարտվելու է: Պատմականորեն այդպես է եղել բոլոր ժամանակներում»,-ընդգծում է նա:

Հիշեցնում է՝ գույքահարկը, տրանսպորտի ուղեվարձը թանկանում է, այս տարվա սկզբից փոքր ու միջին ձեռնարկատիրության հարկային բեռն են կրկնապատկում՝ անունը դնելով, թե հարկատուն հերոս է: «Բայց կեղեքում են այդ հերոսին: Առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների գներն են տեսանելիորեն թանկանում, որովհետև հարկային բեռի ավելացումը հանգեցնում է դրան: Նույնիսկ աղբահանության վճարն են ավելացնում:

Սրան էլ գումարեք այն, որ 2024 թվականին նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը գրեթե երկու անգամ գերազանցել է նվազագույն կենսաթոշակի չափը, ավելին է, քան նվազագույն աշխատավարձը և նաև գրեթե 70 տոկոսով բարձր է, քան միջին կենսաթոշակը: Սա 2024 թ. պատկերն էր: 2025 թվականին ո՛չ նվազագույն աշխատավարձն են բարձրացրել, ո՛չ էլ նվազագույն և միջին թոշակը: Սոցիալապես խոցելի, անապահով մեր քաղաքացիների եկամուտները նվազել են, ապրել են շատ ավելի վատ, ունեցել են սոցիալական պրոբլեմներ»,-ասում է մեր զրուցակիցը:

Եկամուտների հայտարարագրման գործընթացը բոլորի ուշադրության ու բարկության կենտրոնում է: Մարդկանց հարկելո՞ւ, թե՞ նրանց վերահսկելու տարբերակ է հայտարարագրումը: «Այն նպատակները, որոնք իրենք են դրել և հնչեցնում են, այս գործիքով որևէ կերպ հնարավոր չէ ապահովել: Դրանք կեղծ նպատակադրումներ են: Իրենց իրական նպատակը հնչեցվածից տարբեր է, ասում են՝ ստվերը կրճատելու համար է դա արվում: Սա շատ լավ է, բոլորն են սա ողջունում: Փորձում են իրենց գործողությունները հիմնավորել՝ ասելով, թե դե՞մ եք ստվերի կրճատմանը: Ոչ, կողմ ենք ստվերի կրճատմանը, բայց ստվերի կրճատումն այս գործիքով չի կարող լուծվել: Շատ պարզ բան: Եթե քաղաքացին աշխատել է ստվերում առանց աշխատանքային պայմանագրի կամ չի հայտարարագրել իր հարկվող եկամուտներն ամբողջ տարվա ընթացքում, բնական է, որ հաջորդ տարի այդ նույն տեղեկությունը նա չի հայտարարագրելու, որովհետև դա կհանգեցնի ոչ միայն լրացուցիչ հարկման, այլև տույժերի, տուգանքների և այլ պատասխանատվության: Եթե դա հայտնաբերելու խնդիր կա, դա հայտնաբերվում է հարկային վերահսկողութան ներքո: Հարկային վարչարարության անարդյունավետությունը տեսանելի է: Ուստի այսպես որևէ բան չի փոխվելու: Հաջորդիվ ասում են, թե սոցիալական ծախսեր կփոխհատուցեն և այլն: Սոցիալական ծախսերի փոխհատուցումը ևս կեղծ է կապել հայտարարագրի հետ: Սոցիալական ծախսեր փոխհատուցող պետությունը, իշխանությունն ու կառավարությունը հանգիստ կարող է դա անել և արել է մեր երկրում նախորդ մի քանի տարիներին՝ եկամտահարկից հատուցվել են մարդկանց հիփոթեքային վարկի տոկոսները, այդ ժամանակ չի դրվել հայտարարագրման պարտադիր պահանջը: Ասում են՝ այս համակարգը կօգնի էլ ավելի թիրախավորել սոցիալական քաղաքականությունը, իբրև բարի նպատակով են ցանկանում մարդկանց եկամուտների մասին ունենալ ամբողջական տեղեկատվություն: Բայց սա էլ հեռու է իրականությունից: Այս նույն տեղեկությանը պետական մարմինները տիրապետում են: Մարդու եկամուտների մասին տեղեկությունը հայտնվում է տարբեր պետական մարմինների մոտ տարբեր ձևաչափերով: Ի՞նչ իմաստ ունի տեղեկությունը տալ որպես աշխատող, հետո նույն տեղեկությունը հաստատել հայտարարագրով: Երկակի, եռակի անգամ նույն բանի մասին պետությանը տեղեկացնելը որևէ կերպ չի օգնելու արդյունք գրանցելու հարցում: Ո՞րն է իրական դրդապատճառը մարդկանց եկամուտների հայտարարագրման: Մի կողմից՝ մարդու ստորագրած թղթի տեսքով կունենան նրա եկամուտների մասին արձանագրում, երբ տարբեր խմբեր ու քաղաքացիներ անհրաժեշտություն ունենան, կկարողանան թիրախավորել մարդկանց, այսինքն՝ թիրախային ազդեցության հնարավորություն են ուզում ունենալ մարդկանց վրա: Մյուս կարևոր հարցն էլ այն է, որ դրանով պետք է հայտարարագրվեն արտերկրից ստացված օտարերկրյա դրամական փոխանցումները, այդ թվում՝ արտագնա աշխատանքից ստացված եկամուտները: Արդեն հարկման կարգավորում են բերել և այս պահին ընդամենը հետաձգել են դա, ուզում են հասկանալ ամբողջական տվյալները և հետո անցնել հարկումին: Չհարկվող գումարի շեմ են դրել, որպեսզի քաղաքացիներն անհոգ լրացնեն իրենց եկամուտների մասին տեղեկությունը, իսկ հետո շատ հանգիստ, այդ շեմը հանելով, կունենան ավելի մեծ հնարավորություն նոր հարկային մուտքեր ապահովելու: Սա ևս վիճելի է, բազմիցս ասել եմ, որ Հայաստանում եկամտահարկը համադրելի չէ, օրինակ՝ ՌԴ-ում եկամտահարկի տոկոսադրույքի հետ: Հայաստանում եկամտահարկը երկու բաղադրիչ է ներառում, եթե վաղը հարկեն մարդկանց, կստացվի, որ անարժեք ու անարդար հարկում են անում, որովհետև բազմաթիվ երկրների հետ ունենք եկամուտների կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիր»,-շեշտում է տնտեսագետը:

Գույքահարկի տարեցտարի աճող վճարը ևս տարակարծությունների տեղիք է տալիս: Քաղաքացիներն ուզում են հասկանալ, թե ո՞ւր են գնում այդ գումարները, չէ՞ որ իրենց շենքերում բարեկարգումներ չեն կատարվում, բնակֆոնդը չի թարմացվում: «Գուցե ընտրություններից առաջ թիրախավորված մեկ-երկու բակ կամ շքամուտք վերանորոգեն, բայց ակնհայտ է, որ մարդիկ ապրում են բազմաբնակարան շենքերում և չեն տեսնում բարձր վճարածի և իրենց ստացած ծառայության համարժեքությունը: Եթե մարդիկ կրկնակի ավելի բարձր գույքահարկ են վճարում, առնվազն եղած աշխատանքները զրո կետից պետք է մի քիչ շարժվեն: Տեսանելի չէ, թե այդ գումարներն ուր են գնում: Վստահ եմ՝ հետագայում կլինեն լուրջ բացահայտումներ, այդ թվում՝ համայնքային իշխանությունների փոշիացրած միջոցների մասով։ Լավագույն դեպքում այս ամենը ծախսվում է պոպուլիստական նպատակներով՝ տոնածառի տակ լուսանկարվելով՝ փորձում են ֆոն ստեղծել, վատագույն դեպքում էլ՝ ինքնաթիռի բիզնես կլասի տոմսերի, տարբեր ճոխությունների, պարգևատրումների և աշխատավարձերի վրա են ծախսվում այդ գումարները: Մի մասը գուցե կհամարվի անարդյունավետ ծախս օրենքի շրջանակներում, բայց այդ փոշիացած ծախսերի զգալի մասի պարագայում լուրջ խնդիրներ են ունենալու տարբեր օրենքների ու օրենսգրքերի հետ»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»
Ամենաընթերցվածները