«Իշխանությունները պետք է ունենան բավարար համարձակություն Ադրբեջանի հանցագործ ռազմաքաղաքական իշխանության գործողությունները դատապարտելու համար». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 
Բաքվում մեր հայրենակիցների դատավարությունների նկատմամբ Հայաստանի իշխանությունների տոտալ անտարբերությունը կարծես նույն՝ Արցախը մոռացության տալու բանաձևի մեջ է տեղավորվում: Չխոսել դատավարությունների ու Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների մասին՝ տպավորություն ստեղծելով, թե այս հարցն առհասարակ գոյություն չունի:

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանն ասում է. «Այս իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտություն և, ընդհանրապես, Արցախի հարց, որպես այդպիսին, համարում են, որ չկա, դրա հետ կապված նաև պատճառաբանում են, թե ինչու Մինսկի խումբը պետք է լուծարվի և այլն: Միևնույն ժամանակ, դատավարության մասին լուռ մնալը և, ընդհանրապես, որևիցե ձևով չարձագանքելը կապված է նրանց անվճռականության, Ադրբեջանի նկատմամբ վախի հետ: Դատավարության մասին խոսելու համար իշխանությունները պետք է ունենան բավարար համարձակություն, որպեսզի կարողանան դատապարտել այն բոլոր գործողությունները, որոնք կատարում է Ադրբեջանի հանցագործ ռազմաքաղաքական իշխանությունը: Այդ մասին Նիկոլ Փաշինյանն իր մամուլի ասուլիսում հայտնում է, որ, մասնավորաբար, այնտեղ մեր գերիների նկատմամբ օգտագործում են հոգեներգործուն դեղամիջոցներ: Սրա մասին խոսում է ոչ թե այն կոնտեքստում, որ Ադրբեջանում կատարվում է միջազգային հանցագործություն, այլ այն կոնտեքստում, որ այդ մարդկանց ասածը հաշվի չառնեք: Երկու հանգամանք կա, որ պայմանավորում է այս իշխանությունների վարքագիծը՝ վախը և այդ հարցի փակված համարելը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Միջազգային և տեղական լրատվամիջոցները, կազմակերպություններն ու անհատները պարբերաբար անդրադառնում են անհիմն մեղադրանքներով կալանավորված և Բաքվում ապօրինաբար պահվող մեր քաղաքացիներին, Արցախի հիմնախնդրին ու տեղահանված մեր հայրենակիցների՝ իրենց բնօրրան վերադառնալու իրավունքին: Մյուս կողմում՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների անհաղորդությունն է տեղի ունեցողին: Սա կարող է պատճառ դառնալ, որ մարդիկ մի պահ դադարեն այս հարցերը բարձրաձայնել՝ եթե պետությունը չի պաշտպանում իր քաղաքացիների իրավունքները, ինչո՞ւ մենք պետք է դա անենք: «Կարծում եմ, որ ինչքան էլ միջազգային տարատեսակ կազմակերպությունները տարակուսանքի մեջ են այսօր Հայաստանի Հանրապետության իշխանությունների վարքագծից, իսկ տարաբնույթ անձինք ինչպես մեր երկրում, այնպես էլ մեր երկրից դուրս ուղղակի զայրացած են այս իշխանությունների վարքագծից, սակայն այս իշխանությունների վարքագիծը չի բերելու նրան, որ այդ մարդիկ և կազմակերպությունները դադարեցնեն ծավալել իրենց գործունեությունը: Անկախ նրանից, թե Նիկոլ Փաշինյանը Ցեղասպանության մասին ինչ մտքեր է արտահայտում, Լեմկինի ինստիտուտը տալիս է իր համարժեք և շատ արագ պատասխանը: Չեմ կարծում, որ այդ ինստիտուտի աշխատանքը պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի վարքագծով: Կարո՞ղ էր, արդյոք, Հայաստանի Հանրապետության իշխանությունների վարքագիծն էլ ավելի օգնել այդ կազմակերպություններին, որպեսզի այդ հարցի լուծումն ավելի արագ տրվեր։ Այո, կարող էր: Այս իշխանությունները կարող էին օգնել այդ կազմակերպություններին, անհատներին, ի վերջո, ոչ թե օգնել, այլ լինել առաջամարտիկը, և այս կազմակերպություններն օգնեին Հայաստանի Հանրապետության իշխանություններին: Ցավոք, այսօր այս իշխանությունները վարում են այսպիսի վարքագիծ ու քաղաքականություն: Կարծում եմ՝ բոլորս պետք է հասկանանք, որ Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը չի արտահայտում այս իշխանությունների կարծիքը: Այս իշխանությունները հավերժ չեն, անկախ նրանց դիրքորոշումից, պետք է շարունակել բարձրաձայնել այս խնդիրների ու հարցերի մասին: Խոսքն այնպիսի երևույթների մասին է, որոնք համամարդկային բնույթ են կրում՝ ժողովուրդների էթնիկ զտում, ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք, ցեղասպանության հարց: Սրանք մեր ժողովրդին առնչվող հարցեր են, սակայն միայն հայ ժողովրդի հետ կապված չեն: Դրանք համամարդկային հանցագործություններ են, որոնց դեմ բոլորը պետք է խոսեն և դատապարտեն»,-նշում է մեր զրուցակիցը:

Իր անհանգստությունների մասին օրերս բարձրաձայնել էր նաև արցախցի Ղարիբ Բաբայանը: Նա մի տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես են մի խումբ օտարազգիներ ադրբեջաներենով Հանրապետության հրապարակում «Իմ Ղարաբաղ» երգում և հրավիրել էր իրավապահ մարմինների ուշադրությունը՝ պարզելու, թե ովքեր են նրանք: ԱԱԾն հայտնեց, որ նրանք Իրանի քաղաքացիներ են, այլևս ՀՀ տարածքում չեն, իսկ տեսանյութ տարածող անձը ձերբակալվեց՝ «ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն և քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր տարածելու դեպքի առթիվ»: Ստացվում է, որ կարծիք, մտահոգություն արտահայտելը քրեորեն հետապնդելի՞ է դառնում: «Մի իշխանությունից, որը կարող է հանգիստ նայել, թե ինչպես է Արցախի 120 հազարանոց բնակչությունը բռնի տեղահանվում երկրից և այնուհետև մեկ տարվա ընթացքում ընդհանրապես այդ հարցը փակել, մի իշխանությունից, որը կարող է թշնամի պետության պահանջներն անվերապահորեն կատարել և գնալ տարատեսակ զիջումների, և այսպիսի բազմաթիվ հանգամանքների ունակ իշխանությունից ամեն ինչ սպասելի է: Այս իշխանությունները ցույց տվեցին նաև, որ նույնիսկ իրենց հայտարարած՝ «ժողովրդավարության բաստիոն» երևույթն արդեն ուժի մեջ չէ: Այս իշխանությունն իր ընտրական, կառավարության և կուսակցության ծրագրերում գրում է մի բան, անում՝ մեկ այլ բան: Այդ դատավարությունը վառ ապացույցն է, որ այս իշխանություններն իրենց մտածածը, իրենց իշխանությունը պահելու ցանկությունն ի կատար ածելու համար ամեն ինչի պատրաստ են և ոչ մի բանի առջև կանգ չեն առնելու: Ուստի, կարծում եմ՝ առանձնահատուկ զարմանք արտահայտել այս երևույթի նկատմամբ չենք կարող»,-հավելում է նա:

Ոչ միայն քաղաքական ու իրավական, այլ նաև Արցախի մեր հայրենակիցների սոցիալական խնդիրներն են մշտապես պահվում մեր թերթի ուշադրության կենտրոնում: Քաղաքացիության հարց, բնակարանային խնդրի լուծում, սոցիալական խնդիրներ: Ի՞նչ վիճակ է հիմա այս առումով: «Ցավոք, արցախցիների սոցիալ-տնտեսական, կենցաղային և մնացած բոլոր խնդիրներն ավելի խորանում են: Եթե բռնի տեղահանման առաջին օրերին բոլորը շոկի մեջ էին, այդ թվում՝ Հայաստանում բնակվող մեր հայրենակիցները, և այդ էմոցիոնալ լարվածությունը թույլ չեր տալիս շատ խնդիրներ և դժվարություններ ավելի սառնասրտորեն դիտարկել, ապա հիմա, կարծես թե, այդ հետսթրեսային իրավիճակում հայտնված հասարակությունն էլ ավելի կոպիտ ձևով է զարնվում իրականությանը: Իրականության մեջ այս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում որևիցե էական խնդիր, որպես այդպիսին, լուծված չէ արցախցիների համար՝ սկսած քաղաքացիության հարցից վերջացրած սոցիալական բոլոր ծրագրերով։ Զուտ գումար բաժանելու տեսքով մեկ-երկու ծրագիր իրականացնելով՝ անհնար է լուծել բռնի տեղահանված, կոլեկտիվ տրավմայի մեջ գտնվող հասարակության խնդիրները։ Սա սոցիալհոգեբանական մեծ բարդույթ է, որը հաղթահարելու համար անհրաժեշտ է շատ ավելի լուրջ պետական ծրագրեր իրականացնել, այլ ոչ թե ստիպել այս կամ այն գործողությունն անել, ստիպել այս կամ այն ծրագրին մասնակցել այս կամ այն պայմաններով, այսպիսի իրավիճակում մարդկանց կանգնեցնել «քաղաքացիություն ստանալ, թե ոչ» երկընտրանքի առջև, կամ ծանր պայմաններ դնել՝ «եթե ցանկանում եք բնակարան, ապա պետք է այս պայմաններին համապատասխանեք», մարդկանց դնել այնպիսի իրավիճակում, թե՝ մեր ասածները արեք, հակառակ դեպքում մարտից կամ ապրիլից ձեր սոցիալական աջակցությունը կտրելու ենք, սա ուղղակի, մեղմ ասած, անփույթ վերաբերմունք է ցեղասպանության միջով անցած ժողովրդի նկատմամբ: Ասել, որ որևիցե հարց կամ խնդիր լուծված է, տեղին չէ: Կարող է՝ որոշ մարդիկ կարողացել են ադապտացվել, որովհետև արցախցիներն աշխատասեր և ստեղծագործ մարդիկ են, և այս կամ այն կերպ լուծում են իրենց խնդիրները, բայց ասել, որ դրա վերաբերյալ կա պետական մոտեցում, սխալ կլինի: Արցախյան բազմաթիվ կազմակերպություններ, այդ թվում՝ մերը, Արցախի Ազգային ժողովը, կառավարությունն այժմ որոշակի ուղիներ են փնտրում, որպեսզի կարողանան համապարփակ ծրագիր ստեղծել և ներկայացնել՝ իմ նշած խնդիրները վերացնելու համար»,-եզրափակում է Հակոբ Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները