Կլինեն իմ աչքերն ու ականջները. Թրամփը դերասաններ Ջոն Վոյթին, Մել Գիբսոնին, Սիլվեստր Ստալոնեին նշանակել է Հոլիվուդում իր դեսպաններ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնի կինոաստղեր Սիլվեստր Ստալոնեին, Մել Գիբսոնին և Ջոն Վոյթին նշանակել է Հոլիվուդում հատուկ դեսպաններ՝ նպատակ ունենալով ժամանացի ոլորտը դարձնել «ավելի ուժեղ, քան երբևէ»: Այս մասին գրում է golosameriki.com-ը:

Օսկարակիր դերասանները Հոլիվուդում առանձնանում են, քանի որ նրանց հայացքները տարբերվում են գործընկերների մեծ մասի տեսակետներից: Վերջիններս ավանդաբար աջակցում են Դեմոկրատական ​​կուսակցությանը, մինչդեռ Թրամփի ընտրած եռյակն ավելի պահպանողական հայացքներ ունի: Հանրապետականներն ավանդաբար աջակցություն չեն վայելում ժամանցի արդյունաբերության ոլորտում, և շատ աստղեր, օրինակ՝ Թեյլոր Սվիֆթը և Ջորջ Քլունին, ընտրություններում սատարում են դեմոկրատներին:

«Ինձ համար պատիվ է հայտարարել, որ Ջոն Վոյթը, Մել Գիբսոնը և Սիլվեստր Ստալոնեն կծառայեն որպես հատուկ դեսպաններ խնդրահարույց Հոլիվուդում: Նրանք կլինեն իմ հատուկ ներկայացուցիչները, որպեսզի վերադարձնեն Հոլիվուդը, որը վերջին չորս տարիների ընթացքում շատ բիզնեսներ է կորցրել օտարերկրյա մրցակիցների պատճառով: Այս 3 անհավանական տաղանդավոր մարդիկ կլինեն իմ աչքերն ու ականջները, և ես կանեմ այն, ինչ նրանք առաջարկեն: Կսկսվի Հոլիվուդի ոսկե դարը», - գրել է Թրամփը իր Truth Social հարթակում:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները