Հայաստանը ոմանց համար դարձել է «խոպա՞ն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռեւս 2013 թվականի հունիսի 6-ին ընդերքօգտագործման թիվ Պ-366 պայմանագրով լիազոր մարմինը «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանն է հանձնել Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասը 11 տարի ժամկետով: Փաստացի անցած տար- վա հունիսի 13-ին լրացել է հանքավայրի ընդերքօգտագործման ժամկետը, իսկ ընդերքօգտագործման իրավունքի երկարաձգման վերաբերյալ որեւէ տեղեկատվություն առկա չէ:

ՀՀ ՏԿԵ նախարարության պաշտոնական կայքն ուսումնասիրելիս հայտնի է դառնում, որ 2024 թ. ապրիլի 19-ին նախարարության պաշտոնատար անձինք ընդունել են Հայաստանում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել «ԱՍՍԱԹ» հայ-չեխական ընկերության ներկայացուցիչ Դավիթ Մարաշեկը եւ ներկայացրել է ընկերության աշխատանքի մանրամասները:

Արդարադատության նախարարության իրավաբանական  անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգի  տվյալներից պարզ է դառնում, որ «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի իրական  շահառու են հանդիսանում իռլանդական «ԱյԷմՍի Էքսփլո րեյշն Գրուպ» ընկերությունը և չեխական «ՄՎԻ Իռելանդ  ս.ր.օ.» ընկերությունը: «ԱՍՍԱԹ» ՍՊ ընկերությունը ամբողջու թյամբ վերահսկվում է «ԱյԷմՍԻ Էքսփլորեյշն Գրուպի» կողմից,  որի բաժնետոմսերը ցուցակված են Լոնդոնի ֆոնդային բոր սայում։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի ուսում նասիրությունից էլ պարզ է դառնում, որ «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ում  տեսչական մարմինների (ՀՀ քաղաքաշինության, տեխնիկա կան և հրդեհային անվտանգության տեսչական մարմին, ՀՀ  բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին) կողմից  իրականացվել են ստուգումներ, ինչի արդյունքում արձանագրվել են խախտումներ և նշանակվել են տուգանքներ: 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ԱՍ- ՍԱԹ» ՍՊԸ-ի կողմից ընդերքօգտագործման ժամկետը լրացել է եւ երրորդ անձի իրավունքով ծանրաբեռնված չէ, «ԱՍԱԹ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Դավիթ Մարաշեկի նախաձեռնությամբ ստեղծվել է «Մասիս Փլանթ» ՍՊԸ-ն: Վերջինս դիմել է Փամբակ համայնքի ղեկավարին՝ Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասում երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու համար նախնական համաձայնություն տրամադրելու խնդրանքով, հրավիրվել է հանրային լսում, ինչից հետո Փամբակ համայնքի ավագանին նախնական համաձայնություն չի տրամադրել:

Դրանից հետո «Մասիս Փլանթ» ընկերության կողմից վարչական դատարան հայցադիմում է ներկայացվել Փամբակ համայնքի Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասում երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն նախնական համաձայնություն տրամադրելու վերաբերյալ որոշում ընդունելուն պարտավորեցնելու պահանջով, միաժամանակ միջնորդություն է ներկայացվել կիրառել հայցի ապահովման միջոց, եւ դատարանի կողմից զարմանալիորեն միջնորդությունը բավարարվել է` ըստ էության այդպիսով սահմանափակելով համայնքի իրավունքները:

Ըստ e-register կայքում հրապարակված հայտարարագրի, «Մասիս Փլանթ» ՍՊԸ-ի իրական շահառու են հանդիսանում Չեխիայի քաղաքացիներ Ռադեկ Կոցիան, Յարոսլավ Նովոտինը, սակայն իրական շահառուն հենց Դավիթ Մարաշեկն է:

Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ նույն Մարաշեկը լուրջ խնդիրներ ունի հենց Չեխիայում: Ի մասնավորի, Չեխիայի Ազգային բանկը բնակչությանը զգուշացրել է Դավիթ Մարաշեկի գործունեության հետ կապված, որը ամերիկյան Wentworth Securities ընկերության անունից Չեխիայի տարածքում անօրինական կերպով ներդրումային ծառայություններ է առաջարկում: Նշվում է, որ նա ու իր ընկերությունը համապատասխան լիցենզիա չունեն ֆինանսական ծառայություններ մատուցելու համար: Ընդ որում, Մարաշեկը նույն Չեխիայում 2005 թվականից սկսած ոչ մեկ անգամ հայտնվել է իրավապահների ու այլ պատկան մարմինների ուշադրության կենտրոնում՝ տարաբնույթ խախտումների համար: Շատ չմանրամասնելու համար պարզապես նշենք, որ չեխական բաց աղբյուրներից կարելի է պատկերացում կազմել հենց միայն «AIB-ի գործով», ու պատկերն առավել ամբողջական կլինի:

Ստացվում է, որ այս մարդկանց համար Հայաստանը դառնում է յուրատեսակ «խոպան»: Հետաքրքիր է՝ Հայաստանի համապատասխան մարմիններն ուսումնասիրե՞լ են այս ընկերության գործունեությունը նույն Չեխիայում (եւ ոչ միայն), նրա վճարած հարկերը Հայաստանում, այդ հարկերի եւ իրական շրջանառության հարաբերակցությունը եւ այլն:

Մյուս կողմից՝ հանքարդյունաբերության ոլորտում արդյունահանումը հաստատված նախագծի նորմերով չիրականացնելը հղի է մի շարք վտանգներով, որը կարող է մեծ վնաս հասցնել բնությանը եւ շրջակա միջավայրին: Փորձը ցույց է տալիս, որ հանրային լսումների ժամանակ բնակչությանը ներկայացվում են բացառապես գործունեության դրական կողմերը, ինչի տակ թաքնված են բազմաթիվ ռիսկեր, ցանկացած լծակ օգտագործում են, որ տպավորություն ստեղծեն, թե սերտ կապերի մեջ են կառավարության անդամների հետ եւ ունեն նրանց «դաբրոն»: Այստեղ հատկանշական է, որ, ըստ մասնագետների, չեխական ընկերությունների ներկայացուցիչները հանքը շահագործում են խախտումներով՝ հիմքում դնելով բացառապես իրենց շահը: Այստեղ նման կազմակերպությունների մտածելակերպն ու մոտեցումները, որպես կանոն, հայտնի են. իրենք գործունեություն են իրականացնում ոչ իրենց երկրում, իսկ երրորդ երկրում կարող են ունենալ երաշխիքներ հետագա պատասխանատվությունից խուսափելու համար: Ընդ որում, պետք է ուշադրություն դարձնել, որ չեխական ընկերությունների ներկայացուցիչները փորձում են իրենց գործունեությունը ծավալել տարբեր ընկերությունների միջոցով: Սովորաբար նշված մեխանիզմը կիրառելու նպատակն այն է, որ ընկերությունների սնանկացման պարագայում խուսափեն պետության եւ բնակչության առջեւ իրենց ստանձնած պարտավորությունները կատարելուց: Ի դեպ, ոլորտի փորձագետներից շատերը կարծում են, որ այդ ընկերությունների գործունեության արդյունքում մեր երկրում, ըստ էության, որեւէ ներդրում չի կատարվել, նույնիսկ ընդհակառակը՝ հավանական է համարվում ենթադրյալ գումարների արտահոսքը: Փաստը մնում է փաստ, որ մինչեւ ընդերքօգտագործման պայմանագրի ավարտը որեւէ տեսանելի գործողություն չի իրականացվել համայնքի կարիքները հոգալու նպատակով: Պարզապես մեկ այլ ընկերության միջոցով իրենց գործունեությունը շարունակելու թույլտվություն ստանալու համար իրականացվել են որոշակի գործողություններ՝ դրամական փոխանցումներ կատարելով համայնքին ու նպատակ հետապնդելով շեղել համայնքի բնակիչների ուշադրությունը ահագնացող վտանգներից, իսկ արդյունքում, վերամշակման գործարան կառուցելով, ստանալ գերշահույթ:

Եվ վերջապես, ստացվում է, որ մեր երկրի օգտակար հանածոների մի որոշակի մասի արդյունահանումը վստահվում է մի մարդու, որը մեղադրվում է տարբեր անօրինականություններ կատարելու համար հենց իր իսկ երկրի իրավապահ մարմինների կողմից, մարդ, որը չի խնայել իր երկրի քաղաքացիներին՝ նրանց նկատմամբ կատարելով բազմաթիվ իրավախախտումներ, որը ցանկացած պահի կարող է հեռանալ Հայաստանից, գտնվելով մեր երկրից դուրս, չունենալով Հայաստանում ընտանիք եւ որեւէ այլ կապող բան՝ բարոյական պատասխանատվություն չի կրելու մեր բնությանը պատճառած վնասների համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները